Մենք շատ լավ գիտենք, թե գետնին պառկեցնելն ով է ներմուծել մեր իրականություն, ով էր բղավում, որ փռելու է ասֆալտներին. Ալումյան. «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցը փաստաբան Հայկ Ալումյանն է:

 

– Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը կալանավորվել է Ֆեյսբուքում անհասցե գրառում անելու համար, որտեղ նա սուր գնահատականներ է հնչեցրել, սակայն ո՛չ անուն կա, ո՛չ հասցեատեր: Փաստաբանին նիկոլական ոճով փռեցին ասֆալտին, ասես նա վտանգավոր սերիական մարդասպան լիներ, ապա կալանքի տարան՝ երկու ամսով: Նախկինում հիշո՞ւմ եք նման նախադեպ, երբ փաստաբանի հետ` խոսքի համար, նման կերպ վարվեին:

– Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի դեմ` դատավորի հասցեին որոշակի հայտարարություններ անելու համար, մեղադրանք էին առաջադրել: Սակայն փաստաբանը ո՛չ կալանավորվեց, ո՛չ էլ դատապարտվեց, թեպետ քրեական գործ էր հարուցվել, եւ մեղադրանք առաջադրվեց, սակայն փաստաբանն այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց: Ոչ էլ, առավել եւս, ցուցադրաբար նրան գետնին պառկեցրին: Ոչ մի նման զարհուրելի տեսարանի ականատես չենք եղել:

 – Երբ իրավապահ համակարգը դառնում է իշխանության ձեռքում ռեպրեսիաների գործիք, ի՞նչ կարելի է սպասել առհասարակ:

– Մի քանի ասպեկտի վրա պետք է անպայման մեծ ուշադրություն դարձնել։ Առաջին․ ցանկացած անձ` որեւէ մեկը երաշխավորված չէ, կարող է հայտնվել կասկածյալի կարգավիճակում: Անգամ ամենաանմեղ մարդը կարող է հայտնվել այդ կարգավիճակում: Դա չի նշանակում, որ անձին պետք է ձերբակալեն, դեռ չենք խոսում կալանքի մասին: Կարելի էր ցիվիլ ձեւով հրավիրել հարցաքննության կամ ցանկացած այլ վարույթային գործողության:

Գետնին պառկեցնելը, այդ ցուցադրական քայլը չի կարելի անել, եթե չկա դրա ծայրահեղ անհրաժեշտությունը: Նման բան անում են, երբ անձը զինված գործողություն է պատրաստվում իրականացնել, զինված դիմադրել է իրավապահներին եւ այլն: Գետնին պառկեցնում են, երբ չկա այլընտրանք:

Ի՞նչ էր արել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը, որ այդպես գետնին էին պառկեցրել: Այդ արարքը Եվրոպական կոնվենցիայի երրորդ կետի խախտում է:

Մենք շատ լավ գիտենք, թե գետնին պառկեցնելն ով է ներմուծել մեր իրականություն, ով էր բղավում, որ փռելու է ասֆալտներին: Փաստորեն, այդ օրվանից այդ գործելակերպը ներմուծվեց մեր կյանք եւ մինչ օրս շարունակվում է: Ես՝ որպես իրավաբան, ասֆալտին փռողներին մի բան եմ ուզում զգուշացնել, խորհուրդ տալ, որ գործող օրենքով խոշտանգումների, դաժան եւ անմարդկային վերաբերմունքի հանցագործությունները չունեն վաղեմություն:

Այսինքն` այն, ինչ որ անում են նրանք այսօր եւ վստահ են, որ այժմ ոչ մեկն իրենց չի ենթարկելու պատասխանատվության, դեռ մի բան էլ խրախուսվում են նման գործողություններ կատարելու համար, վաղը կարող է իրավիճակը լրիվ այլ լինել:

Թող բացեն՝ Քրեական օրենսգիրք կարդան: Անգամ 70-80 տարեկանում կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել` շատ տարիներ առաջ կատարած խոշտանգման համար:

Եթե առանց անհրաժեշտության մարդուն գետնին են պառկեցնում, դա հենց խոշտանգում է, դաժան ու անմարդկային դրսեւորում: Հետո ի՞նչ, որ այսօր դրա հետեւից գնացող չկա, մի օր այն դառնալու է լուրջ գործերի առիթ, ու ոչ մեկը վաղեմության ժամկետի ետեւում չի կարողանալու թաքնվել: Բնական է, այսօր իրենց երաշխավորված են համարում եւ վստահ են, որ իրենց ոչ մեկը ձեռք չի տալու, բայց կյանքը ո՛չ այս օրով սկսվել է, ո՛չ էլ այս օրով ավարտվելու է:

Ալեքսանդր Կոչուբաեւի գրառ­ման մեջ կա՞ հանցակազմի տարր:

– Նրան ինչի՞ համար են կալանավորել: Բացարձակ կալանավորելու հիմքեր չկան: Ասում են` գուցե խոչընդոտի կամ թաքնվի, բայց եթե անգամ կա խոչընդոտելու հավանականություն, թեպետ իրականում չկա նման բան, միակ խոչընդոտը կարող է լինել այն, որ այդ գրառումը վերացվի, սակայն պարզ է, որ դա անել հնարավոր չէ:

Ի վերջո, եկեք համեմատենք Կոչուբաեւի գրառումը՝ քննիչների հասցեին, վարչապետի գրառումների հետ:

Եթե Կոչուբաեւին դրա համար քրեական պատասխանատվության են ենթարկում, ապա նույնը պետք է անեն նաեւ վարչապետի դեմ: Իսկ եթե վարչապետը քրեական պատասխանատվության չի ենթարկվում, ապա ոչ ոք չպետք է պատասխանատվության ենթարկվի:

Օրենքը հավասար է բոլորի համար: Մենք այսօր տեսնում ենք բացահայտ ու բացարձակ, անգամ ցուցադրական անհավասարություն:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 311 անգամ
Լրահոս
«Նստացնե՛լ, բռնե՛լ, կոշիկ հանե՛լ»․ Ի՞նչ է քննարկել ԱՄՆ դեսպանորդը «Հայաստան» դաշինքի հետ (video) «Անամոթնե՛ր․ Պապիկյան Սուրո՛,շաքեցի կնոջ երեխաներին բերելու ենք ձեր տուն, դու՛ ես պահելու»․ Գևորգյան (video) Մարմինը հողակույտի միջոցով թաքցրել ենք թուրքից․ զոհվածի հարազատը սարսափելի մանրամասներ հայտնեց (video) Փաշինյանին մենք երեկ ստիպեցինք․ նա գնալու է այդ քայլին․ Տիգրան Աբրահամյան (video) Ինչ է արել ԱԱԾ պետը Բաքվում․․․ Ռուզան Ստեփանյան (video) «Հանցագո՛րծ»․ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ (video) Փաշինյանի այսօրվա խոսքը Մեդվեդևին ուղղված անպատասխան չի մնա․ տուժելու ենք․ Լևոն Քոչարյան (video) Եղանակն առաջիկա օրերին Իրանի զինված ուժերը շարքից հանել են ԱՄՆ 81 ռազմական օդանավ. Արաղչի Սա որակել որպես սովորական հանցագործություն՝ չգիտեմ, ոչ մի նորմալ տրամաբանության մեջ չի տեղավորվում. Քոչարյան Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկ #ՈՒՂԻՂ․ Ալիևին տեսնելուց առաջ Փաշինյանը երեկ «խանգարմունքի մեջ ընկավ»․ ի՞նչ է սպասվում․ քաղաքագետ (video) ԱՄՆ-ում մահապատժի անհաջող իրականացումից հետո ուշքի եկած Քրիստա Փայքը «զայրացած և շփոթված» է Խնամակալության ինստիտուտը պատշաճ չի գործում․ խախտումներ՝ Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոնում Ըստ Չավուշօղլուի՝ անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է Լրագրողը ձայնագրություն միացրեց ու «պատին դեմ տվեց» Փաշինյանին․․․ (video) Ես էլ ձեզ եմ ասում․ Փաշինյանի արագանքը՝ Մեդվեդևին (video) Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել Պարոն Կարապետյա՛ն, ստիպե՛ք Նիկոլ Փաշինյանին այս հարցը լուծի․ Ռուզան Ստեփանյանի փաստերով խոսքը (video) Թուրքիայում բնակելի շենք է փլուզվել Զոհվածների ու անհետ կորածների հարազատների ուղիղ պահանջները․ ի՞նչ ասացին նրանք Նարեկ Կարապետյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am