Իշխանությունը պահելը՝ ավելի շատ գոյաբանական խնդիր, քան քաղաքական. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իշխանության վարկանիշը բավականին ցածր է, և դա, իհարկե, Նիկոլ Փաշինյանին շատ է մտահոգում: Իշխանությունը խնդիր ունի վերարտադրվելու, ընդ որում՝ շատ դեպքերում նրանց համար իշխանությունը պահպանելը, հենց իրենց պատկերացմամբ, ավելի շատ գոյաբանական խնդիր է, քան քաղաքական։ Նման կարծիք է հայտնում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն դեռևս 2024 թվականի սկզբից են մտել նախընտրական տրամադրությունների մեջ:

Իսկ ի՞նչ է անում: Ըստ Հակոբյանի, ընդդիմությունը տարբեր տրամադրությունների մեջ է։ «Ի տարբերություն «Հայաստան» դաշինքի, նոր ձևավորվող ուժերի, ինչպիսիք են Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժումը, Արման Թաթոյանի «Միասնության թևեր» նախաձեռնությունը, որոնք հավակնություն ունեն դառնալու քաղաքական ուժ և հայտարարել են, որ մասնակցելու են առաջիկա ընտրություններին, ՀՀԿ-ն, օրինակ, առայժմ ասում է, որ դեռևս այս հարցում որոշում չունի, և իրենց հիմնական օրակարգն իմպիչմենտի գործընթացի իրականացումն է։

Մասնակցության մասին հայտարարել է նաև Գագիկ Ծառուկյանը, նա նույնպես հանդես է գալիս նախաձեռնությամբ։ Որոշ ուժեր և գործիչներ ևս արդեն հայտարարել են ընտրություններին մասնակցելու իրենց որոշման մասին և մտել են ակտիվ ֆազայի մեջ։ «Հայաստան» դաշինքը հիմնականում քարոզչական դաշտում է աշխատում, կարծում եմ՝ նաև կառուցվածքային առումով ինչ-որ աշխատանքներ են անում կառույցների հետ կապված։ «Մեր ձևով» շարժումն է բավականին ակտիվ գործընթացների մեջ նաև մարզերում։

Ծրագրային ելույթներով են հանդես գալիս՝ հիմնականում սոցիալական, հանրային, տնտեսական թեմաներով, որոնցում իրենք ընկալելի են։ Ի դեմս Սամվել Կարապետյանի՝ մեր հանրությունը տեսնում է գործչի, որը հաջողակ է, կարողանում է հարցեր լուծել, մեծ ռեսուրսներ ունի, նույնիսկ երբեմն համադրելի պետության ռեսուրսների հետ, մասնավորապես՝ ֆինանսական։ Իրենք բավականին ակտիվ են և ձևավորում են իրենց սոցիալական հենարանը և բազան ապագա քաղաքական ուժի համար։

Դեռևս քաղաքական ուժի ձևավորման փուլում է նաև Թաթոյանի նախաձեռնությունը։ Կարծում եմ՝ ձևավորված ուժերը, որոնք որոշել են մասնակցել ընտրություններին, զբաղված են նախընտրական պայքարի նախապատրաստական աշխատանքներով»,-նշում է մեր զրուցակիցը ու նաև հավելում, որ դեռևս չի բացառվում արտահերթ ընտրությունների հնարավորությունը, եթե իշխանությունը զգա, որ այդպես իրեն ավելի ձեռնտու է ու որ այդպես կարող է անակնկալի բերել ընդդիմադիրներին։

դիտվել է 204 անգամ
Լրահոս
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ #ՈՒՂԻՂ․ Ալիևի դիվերսիոն օպերացիան հաջողվեց․ ի՞նչ ասաց Նիկոլը․ Լարիսա Ալավերդյան (video) Հութիները հայտարարել են Էր Ռիադի օդանավակայանի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակման մասին. Reuters Սկանդալ. Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը Բաքվի համար զեկույց էր նախապատրաստում «Սերժ Սարգսյանի իշխանության օրոք Ադրբեջանի ղեկավարն էր հրապարակային փաստում իր վրա առկա միջազգային հանրության ճնշման մասին, իսկ Փաշինյանի օրոք… ». Էդուարդ Շարմազանով Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել Շոյգուն անընդունելի է համարել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների վերադարձը Աֆղանստան Խայտառակություն․ գիտե՞ք՝ Շաքիում ովքեր են տեղյակ եղել ադրբեջանցի զինված զինվորի ներխուժման մասին (video) Լիտվայում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի և միջուկային զենքի հնարավոր տեղակայումը կհանգեցնեն լարվածության աճի. Կրեմլ «Ինձ էսօր առավոտյան կանչել են քննչական. գործ են հարուցել». Արթուր Դանիելյան Ի՞նչ պայմանավորվածություն ձեր հետ․ թող Ռուբինյանն ասի՝ ինչ է խոսվել իր հետ․ Արթուր Խաչատրյան (video) Ծեծկռտուքը շարունակվելու է․ ի՞նչ է ասել մարդամեկը (video) Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիեւին, խոցել է ուկրաինական 311 ԱԹՍ Մագնիսական փոթորկի կանխատեսում հոկտեմբերի 7-ի համար. ինչ պետք է սպասեն եղանակի նկատմամբ զգայուն մարդիկ, որո՞նք են ամսվա վտանգավոր օրերը Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան Հոկտեմբերի 7/8-ին լույս չի լինելու․ հասցեներ Հոկտեմբերի 7-ին, 8-ին և 9-ին գազ չի լինելու Ավտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված ՔՊ-ում պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը. «Հրապարակ» «Ժողովուրդ». ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում «Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Իրավունք». «Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am