10 միլիոն 666.000 դրամ՝ «Կարեն-Սևակ» բենդի 1.5 ժամանոց ելույթի համար. քաղաքապետարանի տոնական գնումները. շարունակելի

10 մլն 666.000 դրամ, կամ՝ շուրջ 28.000 դոլար. ահա այսքան է արժեցել Երևանի քաղաքապետարանի՝ մեկ անձից գնումը «Կարեն Սևակ Պրոդաքշն» ՍՊԸ-ից:

Էլեկտրոնային գնումների armeps համակարգից տեղեկանում ենք, որ պայմանագիրը կնքվել է հոկտեմբերի 14-ին. ըստ պայմանագրի՝ այս գումարի շրջանակում ՍՊԸ-ին պատվիրակվել է «Էրեբունի-Երևան» տոնակատարության շրջանակում Հանրապետության հրապարակի գալա-համերգի ժամանակ «Կարեն-Սևակ» բենդի ելույթի ապահովումը: Պայմանագրի տեխնիկական բնութագրում ելույթի տևողություն է նշվել 1 ժամ 30 րոպեն:

168.am-ն այլ հրապարակումներով դեռ կանդրադառնա տոնական միջոցառման մյուս մանրամասներին, տարբեր արտիստների հետ կնքված պայմանագրերին, որպեսզի պատկերացում կազմի, թե ինչքա՞ն է քաղաքացիների գրպանին արժենում տոնը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ քաղաքապետարանը հրապարակել էր տոնական ժամանակացույցը՝ մասնավորապես հայտնելով, որ տոնական ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, Դիանա Աբգարի անվան պուրակում, հոկտեմբերի 12-ի կեսօրից Երևանի տարբեր հատվածները կվերածվեն մեծ տոնական վայրերի՝ սիրված և հայտնի արտիստների մասնակցությամբ: Ժամը 21։00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա օրվա միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որը կավարտվի շքեղ հրավառությամբ։

Ի դեպ, այս ամենը՝ Նուբարաշենի ծխացող աղբավայրի ֆոնին և քաղաքացիների օբյեկտիվ հարցադրումների ներքո՝ չէ՞ր կարելի գումարը տնտեսել քաղաքի խնդիրների համար, ծխացող աղբավայրի հարցը լուծելու համար:

Հիշեցնենք նաև` Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել հոկտեմբերի 10-ի գիշերը, Երևանի տարբեր հատվածներից երևում էր այնտեղից բարձրացող ծխի մեծ ամպը։

ԶԱՐՈՒՀԻ ԴԻԼԱՆՅԱՆ

168.am

դիտվել է 188 անգամ
Լրահոս
Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկները ծեծել են 3 անչափահաս աղջիկների, նրանցից մեկը վնասվածք է ստացել Չեմ վերցնելու ավագանու մանդատը. Գերասիմ Վարդանյան WSJ. Կոնգրեսի դեմոկրատները միմյանց են մեղադրել Մեքսիկայում հազարավոր միգրանտներ երթով շարժվել են դեպի ԱՄՆ սահման «Հրապարակ»․ Արսենյանը հավաքում է իրերը՝ մի հսկայական «օժիտ» Վենսը պատրաստ է աջակցել․ ինչ է հայտնել Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր վարչական շրջաններում և 9 մարզերում ԱԺ ծեծկռտուքի գործով ընդդիմադիր պատգամավորներին և օգնականներին «կհավաքեն» «Փաստ». «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի Նիկոլ Փաշինյանը ժամանել է Դուբլին Փաշինյանին Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների գլխին սուր է կախված․ իշխանությունը ՀԷՑ-ի գործով նոր թիրախնե՞ր ունի «Փաստ». Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում «Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները «Ժողովուրդ». Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից «Փաստ». Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը «Հրապարակ»․ ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից «Փաստ». Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը Թուրքիան թույլատրել է ֆրանսիական նավի աշխատանքներն Արևելյան Միջերկրականում G7-ի երկրները պայմանավորվել են Մենք նրան հրավիրել ենք հավաքական, սակայն ինքը չի ուզել միանալ․ Եղիշե Մելիքյան Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների «Ռոսնանո»-ի նախկին թոփ մենեջեր Արթուր Գալստյանը դատապարտվել է 7,5 տարվա ազատազրկման՝ Ավտոբուսում տեսախցիկներ չեն եղել, ինչից էլ հսկիչ «տիկինը» լիարժեք օգտվել է. օգտատեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am