Ով է նախաձեռնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը, և ինչու
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկացի առաջնորդի Մերձավոր Արևելք կատարած հաջող այցից հետո, այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Կրեմլից ավելի վաղ հայտարարել են, որ զրույցը նախաձեռնել է ռուսական կողմը։
«Մենք առաջարկեցինք այս հեռախոսազրույցը նախագահ Թրամփի Մերձավոր Արևելք կատարած հաջող այցից հետո։ Եվ նախագահ Պուտինի առաջին միտքը Թրամփին շնորհավորելն էր այս հաջողության համար։ Ահա թե որն է բացատրությունը», – ասել է Կրեմլի խոսնակը։
