Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը՝ «նոր» քաղաքական գործիչներին. «Մի փորձեք խաղալ Փաշինյանի խաղով»

«Պլատոնը իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է» սկզբունքով, գրել է քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը։

«Հին ու նոր, սև-սպիտակ, նախկին-ներկա, իրական-պատմական հասկացություններն իրենց հարցազրույցներում մերժող և ժողովրդի միասնությունն ու համախմբումը որպես իրենց քաղաքական ցանկություն և քաղաքական կուրս ներկայացնողներին երկու կարճ քաղաքական և մասնագիտական անվճար խորհուրդ:

Քաղաքական խորհուրդ.

«Նոր» լինելը խոշոր հաշվով ռեալ պոլիտիկում ոչինչ չի նշանակում: Երբ դուք մերժում եք սև-սպիտակը, նախկին-ներկա բաժանումը, որպես քաղաքական կատեգորիա, բայց երկու նախադասություն հետո ինքներդ եք ընկնում թակարդը, երբ ստիպված սկսում եք հերքել նախկինների հետ ասոցացիան և համագործակցության հնարավորությունը, հիշեք մեկ հանգամանք: Նախ՝ քաղաքականության մեջ ոչինչ մի մերժեք, եթե դա ձեր սկզբունքային և կատեգորիկ մերժման հորիզոնականներում չէ: Դուք օբյեկտիվորեն առայժմ չեք հասկանում քաղաքականությունից և չունեք այդքան քաղաքական փորձ որքան՝ նախկինները:

Մի վստահեք «սոցիոլոգիային» առավել քան ռեալ պոլիտիկին: Իրական սոցիոլոգիաները չեն հրապարակվում, դրանք բացառապես աշխատանքային են մնում, հրապարակվում են PR նշանակություն ունեցողները: Մի վախեցեք նախկինների հետ չափավոր և օբյեկտիվ ասոցացումից, որովհետև դե էն «սոցիոլոգիան» նախկիններին իբր ցածր ցուցանիշ է տվել, մեզ չկպնի, մենք նոր ենք: Առհասարակ, եթե ձեզանից որևէ բան ներկայացնում եք, ուրեմն եղել եք, աշխատել և արարել եք նաև նախկինում, ինչը նորմալ է, լավ է, ոչ թե ծնվել եք 2018-ից հետո և «նոր» եք:

Մի վախեցեք, դա ակներև է, վերջապես, ավելի լավ, ազնիվ, ճիշտ և առաքինի կլինի ոչ թե օգտվել փաշինյանական նախկինաֆոբիայի արդյունքներից, որ դա հանկարծ ձեզ էլ չդիպչի, այլ ամեն բան կոչեք հնարավորինս իրենց անունով, եթե դա ձեզ է վերաբերելի:

Անվճար մասնագիտական խորհուրդ.

Հանեք ձեր մտահորիզոնից, աշխարհընկալումից, բառապաշարից «ապաքաղաքական» բառը: Ձևավորեք «risk assessment» ձեր խոսույթի և դիրքավորումների համար, որ հանրային առումով ավելի վստահելի և համոզիչ լինեք:

Մի օգտվեք Փաշինյանի սերմանած նախկինաֆոբիայից, բայց միաժամանակ բաժանարար գծերի, սև սպիտակի, նախկին ներկայի մերժում ու անընդունելիություն արեք: Դա ձեր վարժությունը չէ, դա Փաշինյանի մենաշնորհն է, դա ձեզ բացարձակ դիվիդենտ չի բերելու, որովհետև դրա ծրագրային ապահովումը Փաշինյանինն է, ոչ ձերը: Էս ժողովուրդը շատ լավ է զգում, որ հարցի պատասխանը ունեք, որինը չունեք, որտեղ եք խաբում, որտեղ՝ խուսափում, որտեղ եք ուզում դուր գալ և որտեղ եք բացարձակ անպատրաստ և անփորձ: Դիվիդենտահավաքությունն արեք բացառապես ձեր հաշվին, ոչ թե նախկինների կամ ներկաների:

Պատրաստվեք վերջնախաղի և ոչ արդյունքների: Վերջնախաղում նախկին, ներկա, նոր ապագա չկա, ոչ էլ թիվ կա: Կա հարց լուծող և հարց չլուծող:

Հայաստանում կա մեկ քաղաքական հարց և վերջ: Դուք Հայաստանի Երրորդ Հանրապետության պահապա՞ն եք, թե՞ Փաշինյանի անվան Չորրորդ Հանրապետության լոյալ ընդդիմություն: Այդ հարցի պատասխանը սկզունքային է և ոչ մի ճկունություն, խոսափում չի ենթադրում:

Թե բա սոցիոլոգիան...

Բարևներս՝ Պլատոններին...»։

դիտվել է 363 անգամ
Լրահոս
Ծեծկռտուքը շարունակվելու է․ ի՞նչ է ասել մարդամեկը (video) Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիեւին, խոցել է ուկրաինական 311 ԱԹՍ Մագնիսական փոթորկի կանխատեսում հոկտեմբերի 7-ի համար. ինչ պետք է սպասեն եղանակի նկատմամբ զգայուն մարդիկ, որո՞նք են ամսվա վտանգավոր օրերը Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան Հոկտեմբերի 7/8-ին լույս չի լինելու․ հասցեներ Հոկտեմբերի 7-ին, 8-ին և 9-ին գազ չի լինելու Ավտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված ՔՊ-ում պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը. «Հրապարակ» «Ժողովուրդ». ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում «Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Իրավունք». «Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը «Իրավունք». «Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող ներսի սպիտակեղենը փռեն». Ինչ է սպասվում ԱԺ-ում «Իրավունք». Մարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է «Ժողովուրդ». Իշխանությունը կզբաղվի. ՔՊ-ն չի հանդուրժի «Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ» Ինչո՞ւ պաշտոնանկ եղավ ԱԱԾ-ում Նիկոլ Փաշինյանի «աչքն ու ականջները»՝ Դավիթ Սանամյանը Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից Ադրբեջանը շարունակում է Հայաստանի և համաշխարհային հայության դեմ նարատիվային պատերազմը․ քաղաքագետ Փաշինյանը ակնարկում է ադրբեջանցի տեռորիստի հնարավոր հանձնման և գերիների հետ չփոխանակելու մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am