Զեկույցի ոդիսականը չի ավարտվում. Վլադիմիր Վարդանյանն է մոլորեցրե՞լ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Թվում էր` 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի ոդիսականն ավարտված է․ զեկույցը «ժամկետանց» լինելու պատճառաբանությամբ ԱԺ նախագահն ուղարկել է ԱԺ գաղտնի բաժին՝ լիագումար նիստում քննարկելու փոխարեն, սակայն իշխանական կուլիսներում հարցը փակված չեն համարում։

Հանձնաժողովականների մեծ մասը եւ զեկույցի վրա աշխատած իրավաբանները շարունակում են պայքարել եւ ապացուցել, որ ԱԺ նախագահին պետաիրավականի նախագահ Վլադիմիր Վարդանյանը մոլորեցրել է՝ իր սխալ եզրակացությամբ: Մեջտեղ են բերում քառօրյա պատերազմի զեկույցի նախադեպը, որը եւս հանձնաժողովի գործունեությունից մոտ մեկ տարի անց դրվեց քննարկման՝ այն ժամանակվա ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, քանի որ թե՛ ԱԺ կանոնակարգ օրենքի, թե՛ Սահմանադրության մեկնաբանությամբ նպատակը զեկույցն է, իսկ այս հանձնաժողովները սովորական քննիչ հանձնաժողովներից տարբերվում են իրենց առանձնահատկություններով, գլխադասային՝ Պաշտպանության հանձնաժողովն է ծառայում իբրեւ քննիչ հանձնաժողով, եւ քանի դեռ հերթական գումարման ԱԺ-ն իր լիազորությունները չի ավարտել, հանձնաժողովը, հետեւաբար՝ նաեւ զեկույցը, շարունակում են մնալ լեգիտիմ, ինչը հաշվի չի առել Վարդանյանը:

Բացի այդ՝ զեկույցի ճակատագիրը պետք է վճռվի ԱԺ լիագումար նիստում, սակայն նիստ չի հրավիրվում, ինչը նշանակում է, որ իրավիճակը կարելի է ի շրջանս յուր շրջել։ Բարձրացված աղմուկից հետո նաեւ ԱԺ նախագահն է Վարդանյանի եզրակացությունն ուղարկել Նիկոլ Փաշինյանին:

Նա էլ պարզաբանումներ է պահանջել հանձնաժողովից եւ ստացել վերոնշյալ փաստարկները։ Հանձնաժողովում սպասում են Փաշինյանի արձագանքին՝ հույսով, որ, ի վերջո, հաշվի կառնվեն իրենց հիմնավորումները, եւ այդքան քննարկվող զեկույցը կդրվի քննարկման՝ հերքելով նաեւ այն կասկածները, թե քաղաքական որոշում է կայացվել՝ այն լայն քննարկման չդնելու։

դիտվել է 171 անգամ
Լրահոս
Ովքեր են եկել Փաշինյանի «շրջիկ պատարագին» (լուսանկարներ)․ Հրապարակ Հայտնի է՝ ուր են տարել չարենցավանցի երիտասարդներին Կա մի քրեական հոդված, որը հորինվել ա հատուկ քաղաքական նպատակներով Ռուսաստանը տարբեր ուղղություններից հարձակվել է Ուկրաինայի վրա 201 գրոհային անօդաչու թռչող սարքերով Որքան մարդ էր գնացել Փաշինյանի համար մատուցված «պատարագին» Սբ. Շողակաթ վանքի բոլոր ծառայողներով և աշխատողներով մեր սերն ու խոնարհումն ենք բերում առ Գարեգին Երկրորդ կաթողիկոսը․ Արիս աբեղա Մահացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Մուրադ Հասրաթյանը Այս ընտրություններով կամ ժողովուրդն իր ապագան տնօրինելու իրավունքը վերցնելու է իր ձեռքը, կամ այն տնօրինելու է Թուրքիան և Ադրբեջանը․ Լևոն Քոչարյան Ադրբեջանական զենք փոխադրող «Silk Way»–ի ինքնաթիռները սկսել են թռնել Հայաստանի տարածքով․ Sputnik Նարեկի սրտի վիճակը կարգավորվել է․ փաստաբան 16.7 մլրդ դրամ պարգևավճար՝ նախագահի, ԱԺ-ի և վարչապետի աշխատակազմերի համար․ «Մեր ձևով»-ի խոսնակ ԵՄ-ն նիստ է հրավիրել Գրենլանդիայի հարցով մաքսատուրքեր սահմանելու Թրամփի հայտարարությունից հետո Անիծվես դու, Նիկոլ, որ եկել ես պղծես էս եկեղեցին. անհետ կորածի մայրը բացահայտումներ է անում Ես չեմ դադարի պայքարել, մինչև մյուս հայ գերիները ազատ չարձակվեն. Ֆրենկ Փալոն 3 հոգի, որոնցից մեկը 8 տարեկան աղջնակ, վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» ԲԿ Չարը մտել է մեր մեջ` մեզ բաժանելու ծիսակատարության արարողության գործիքով, որը հաշտության մասին է․ Հայր Ռուբեն Լարսը փակ է բեռնատարների համար Ուզում եմ մի օր իրենց նորից միասին տեսնել. Աշոտյան Նարեկին շտապ տեղափոխել են «Էջմիածին» բժշկական կենտրոն. Զոհրաբյան Ադրբեջանական բենզինի խմբաքանակ մուտք գործեց Հայաստան, նոր պարզվեց՝ հնարավոր էր իջեցնել վառելիքի գինը Դեմոկրատները՝ եվրոպական երկրների դեմ մաքսատուրքեր սահմանելու Թրամփի որոշման դեմ Մեր երկրում չկա խնդիր, որ ինքներս մեր ուժերով չկարողանանք լուծել. Արման Թաթոյան Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կտրուկ սրվել է` նրան տեղափոխել են հիվանդանոց Ոչ մի սպառնալիք չի ազդելու մեզ վրա ոչ Ուկրաինայում, ոչ Գրենլանդիայում․ Մակրոնի արձագանքը՝ Թրամփին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունվարի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սավմել Հակոբյանը Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am