25 մլն դրամի ներդրում` ի վնաս «Կարմիր գրքում» առկա բույսերի եւ կենդանիների. ովքեր են պայքարում Կարմիր սարը հանքի վերածելու համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վեդի համայնքի Գինեվետ գյուղում հոկտեմբերի 13-ին տեղի ունեցան նախնական հանրային լսումներ՝ «Օրդ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կարմիր սարի կրաքարային մերգելների օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ: Ծրագիրը նախատեսում է նաեւ ցեմենտի գործարանի կառուցում։ Սա հանրային քննարկումների առաջին փուլն է:

Ըստ նախագծի հեղինակների՝ նախատեսվում է 25 մլն դրամի ներդրում, որն անհրաժեշտության դեպքում կարող է հասնել մինչեւ 35 մլն-ի։

Մինչ այդ բնապահպան ակտիվիստները կոչ էին արել հարակից գյուղերի բնակիչներին գալ եւ կանխել այն ռիսկերը, որոնցով բաց հանքարդյունաբերությունը սպառնում է գյուղատնտեսությանը։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Այգեզարդի «Կորիզ» երիտասարդական եւ համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ի նախագահ Արփինե Խաչատրյանը պատմեց, որ փաստական հիմքեր են բերվել, որպեսզի խոչընդոտեն, թույլ չտան հանքի շահագործումը:

Նախ, «Օրդ Գրուպ» ՍՊԸ-ն ներկայացրել էր ԳԱԱ Թախթաջյանի անվան ինստիտուտի եզրակացությունը, ըստ որի՝ հանքի շահագործման տարածքում կարմիրգրքային բույս չկա։

Այնինչ, Արփինեն գյուղի երիտասարդների հետ գնացել, նկարել է, անգամ՝ նշել դրանց կոորդինատները։

«Մենք ունեինք Բնության համաշխարհային հիմնադրամից (WWF) եզրակացություն, որ 14 տեսակի բույս կա Կարմիր գրքում գրանցված, եւ 16 տեսակի կենդանի կա։ ՀՀ սահմանադրությամբ՝ արգելված է նման տարածքում հանքարդյունաբերություն իրականացնել»,- ասում է Արփինեն։

Արգելված է հանքարդյունահանումը, սակայն արգելված չէ խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով գործերն առաջ տանելը։

Այսպիսով, ովքեր էին պայքարում Կարմիր սարը հանքի վերածելու համար.

Կարմիր սարը, ունենալով կրաքարի պաշարներ, հայտնվել էր միաժամանակ մի քանի հանքարդյունահանողների ուշադրության թիրախում՝ «ՄԼ մայնինգ» ՍՊԸ, «ԴԻԳԸՆԴԻԳ» ՍՊԸ, «ԳՌԱՆՈՒԼՍ» ՍՊԸ, «ՕՐԴ» ՍՊԸ, «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ։

 

Այս կազմակերպությունները կապված կամ փոխկապակցված են նախկին պաշտոնյաների հետ։

 

Հանքի համար կռիվ տվողներից մեկը «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն է, որի 100% բաժնետերը ՀՀ հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ ) աշխատակազմի նախկին ղեկավար Դավիթ Սուքիասյանն է։

 

Կառավարությունը 2024 թվականի ապրիլին հավանություն էր տվել «Ավան Թաուերս» բազմաբնակարանային համալիրը մոտ 1 000 հանրային ծառայողների համար կառուցելու ծրագրին, որը առաջարկել էր «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն։ Նմանատիպ մի ծրագրում էլ ներգրավված են հանքի համար պայքարող հաջորդ ընկերությունների սեփականատերերը՝ «ՕՐԴ» ՍՊԸ-ի եւ «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի սեփականատեր Օրդուխանյանների ընտանիքը՝ Սամվել եւ Տիգրան Օրդուխանյանները։ Պարզ է դարձել, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ՇՄԱԳ փորձաքննական կենտրոնը բացասական եզրակացություն է տվել «ՕՐԴ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտին՝ Կարմիր սարի տարածքում կրային կավակրաքարերի հանքարդյունահանման վերաբերյալ։

Հասարակական ճնշումներից հետո բոլոր ընկերությունները, հասկանալով հետագա դժվարություններն ու ծագած խնդիրները, հետ կանգնեցին սարը հանքի վերածելու մտքից՝ բացի Օրդուխանյանների «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ից։

Օրդուխանյանները Երեւանում՝ քաղաքի կենտրոնում՝ Աբովյան-Թումանյան խաչմերուկում, նորակառույց են վեր խոյացնում։

Շենքը հայտնի պատմություն ունի, քանի որ շինարարության պատճառով վտանգված են հարակից անհատական բնակելի տները, որոնցից մեկը պատկանում է Անդրանիկ սարկավագին։ Ըստ Օրդուխանյանների եւ Երեւանի քաղաքապետարանի Կենտրոն վարչական շրջանի միջեւ եղած պայմանավորվածության՝ 12 հարկանի բնակելի շենքի առաջին հարկը կառուցելուց հետո ընկերությունը այն պետք է նվիրեր համայնքին՝ որպես անվճար մանկապարտեզ։

Օրդուխանյանները, հաշվի չառնելով որեւէ բողոք, հիմա էլ ակտիվ շինարարություն են անում, եւ այս ամենաթողությունը քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր՝ Արմեն Ավինյանի թեթեւ ձեռքով է եղել։

«Ժողովուրդ» օրաթերթին վստահեցրել են, որ Ավինյանի հայրը Օրդուխանյանների ընկերություններից մեկի տնօրենն է եղել։

Փորձեցինք Արփինե Խաչատրյանից հետաքրքրվել՝ արդյոք տեղյակ է։ Արփինեն հաստատեց, որ գյուղում բնակիչների զրույցներից է հասկացել եւ նրանց խոսքից տեղյակ է, որ կա նման բան։

«Ժողովուրդ» օրաթերթը զանգահարեց Օրդուխանյանին. զանգին պատասխանողը պնդեց, որ Օրդուխանյանը խորհրդակցության է, եւ ըստ առաջնահերթության՝ հետ կզանգահարի: Սակայն մինչ ուշ երեկո նրանից այդպես էլ զանգ չստացանք»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 260 անգամ
Լրահոս
Թուրքիայի թաղամասերից մեկում տղամարդկանց արգելվել է շորտիկով շրջել Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա. Արամ Վարդևանյան (video) Ինչու՞ Մալիշկայի «ուրվականը» դեռևս չի հայտնաբերվել (video) #ՈՒՂԻՂ․ Ես լավ չեմ պատկերացնում՝ Նիկոլն ու ռուսները ոնց են էս ամենի տակից դուրս գալու․ Հարությունյան (video) Հովիկ Աղազարյանն էլ խնդիր չուներ, տեսա՞ք՝ ինչ արեցիք․ Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ին (video) Մանրամասներ․․․ լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․․․ (video) «Արփի Դավոյա՛ն, դու աղետ ես․․․ նայիր Ռուբեն Վարդանյանի կնոջ դեմքին ու․․․»․ Նարինե Դիլբարյան (video) Կոտայքի մարզում բախվել են «Jeep Compass»-ը և «Mazda 6»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Մարիաննա Ղահրամանյանը փաստերով «տեղը դրեց» նորահայտ ՔՊ-ականին (video) Քոչարյանին հիշելուց առաջ՝ Սոնա Մնացականյանին հիշեք, տիկին Ղազարյանը սևեռված է իմ անձին. Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը հասավ իր նպատակին․ ու՞մ համար ճակատագրական կլինի նոյեմբերի 11-ը (video) Արցախի գլուխը կերաք, հիմա էլ անցաք․․․ Գեղամ Մանուկյանի էմոցիոնալ ելույթն ԱԺ-ում (video) ՔՊ-ականի սպառնալիքը Էդգար Ղազարյանին ու «բոշա-փչացած» խոսույթը (video) Պատվիրված վրեժխնդրություն էր Ծառուկյանի հանդեպ, 70 տարեկան էդ ծավալի մարդուն գետնին տապալեցին որ ինչ (video) ՔՊ-ն Էթիկայի հանձնաժողովի անդամության թեկնածուներ է առաջադրել Արաբական լիգան մեղադրել է Նեթանյահուին Կարո՞ղ է ասեք՝ Սոնա Ղազարյանին սպ*նել ու քառատել եմ․ Քրիստինե Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հետ կապ եմ հաստատել․․․ պատրաստ եմ Բաքու գնալ․ Լիլիթ Գալստյան (video) Էս ո՞նց եք խեղաթյուրում․․․ իրավիճակը լարվեց Արման Եղոյանի աբսուրդային խոսքից (video) Թալինի իջևանատանը հնագիտական ուշագրավ գտածոներ են հայտնաբերվել «Սրի տակով պիտի անցնեն»․ Քրիստինե Վարդանյանի պատասխանը՝ Արման Եղոյանին (video) Ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Իմ և ընտանիքիս անվտանգության ողջ պատասխանատվությունն ընկնում է Բիձինա Իվանիշվիլիի վրա. Ղարիբաշվիլի Աննա Հակոբյանի հետ կհամագործակցե՞ք․ Լիլիթ Գալստյանի պատասխանը (video) ՇՏԱՊ․ Վիրավորանքներ ու լեզվակռիվ ԱԺ-ում՝ Վահագն Ալեքսանյանի խոսքից հետո (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am