Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն ամենշաբաթյա մամուլի ասուլիսում անդրադարձել են Պաղեստինի Գազայի հատվածի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Վերջիններս նշել են, որ Թուրքիայի զինված ուժերը պատրաստ են Գազայում ստեղծվելիք բազմազգ խաղաղապահ ուժերի կազմում կատարել ցանկացած առաջադրանք։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Բացի այդ թուրքական զինվուժի ներկայացուցիչները խոսել են նախկինում մասնակցած խաղաղապահ գործողությունների մասին։
«Թուրքիայի զինված ուժերն ավելի վաղ իրականացրած խաղաղապահ առաջադրանքներում ձեռք բերված փորձով միջազգային իրավունքի շրջանակներում պատրաստ են խաղաղության հաստատման ու դրա պահպանման հարցում ստանձնել իրենց վստահվելիք ամեն տեսակ առաջադրանք»։
Հիշեցնենք, որ Գազայում հրադադարը հաստատվել էր հոկտեմբերի 9-ին՝ Թուրքիայի, Կատարի, ԱՄՆ-ի և Եգիպտոսի միջնորդությամբ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում։
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը