Վեճն ավարտվել է դանակահարությամբ. ոստիկանները բացահայտել են դեպքը
Հոկտեմբերի 9-ին «Գավառ» բժշկական կենտրոնից հայտնել էին, որ ժամը 23-ի սահմաններում «որովայնի և կրծքավանդակի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Գավառ քաղաքի Արծրունի եղբայրների փողոցի բնակիչ 24-ամյա մի երիտասարդ: Նրա վիճակը բժիշկները գնահատել էին ծանր:
ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ Գեղարքունիքի քրեական և Գավառի համայնքային ոստիկաններին տուժածը հայտնել էր, թե վնասվածքը ստացել է ձիուց երկաթների վրա ընկնելու հետևանքով, ինչը, սակայն, իրավապահներին հավատ չէր ներշնչել:
Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
