Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար և Անվտանգության խորհրդի անդամ Ռամիզ Մեհտիևը պլանավորել էր Ռուսաստանի աջակցությամբ զավթել իշխանությունը Ադրբեջանում: APA-ի փոխանցմամբ՝ ծրագիրը ռուսական կողմը բացահայտել է Դուշանբեում նախագահների հանդիպման ժամանակ: Մեհտիևը առաջարկել է իշխանության բռնի զավթումից հետո ստեղծել ժամանակավոր մարմին՝ անցումային շրջանի պետական խորհուրդ, որը կգլխավորեր ինքը: Մեհտիևը ռուսական կողմին նաև տեղեկություններ է փոխանցել այս խորհրդի պոտենցիալ անդամների մասին։ APA-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Դուշանբեում Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ հենց ռուսական կողմն է Բաքվին տեղեկացրել Մեհտիևի առաջարկի և նրա ցանցի գործունեության մասին։ Մոսկվան, ըստ երևույթին, հրաժարվել է Մեհտիևին աջակցելուց և պաշտոնապես տեղեկացրել է այդ մասին ադրբեջանական կողմին։ Հիշեցնենք, որ Բաքվի դատարանը չորս ամսով տնային կալանքի է ենթարկել Մեհտիևին, որը Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու փորձի, պետական դավաճանության և փողերի լվացման մեջ։
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը