Վրաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ԵԱՀԿ-ին ընդդիմության ցույցին կառույցի գործող նախագահի մասնակցության առնչությամբ

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել ԵԱՀԿ քարտուղարությանը և կազմակերպության անդամ պետություններին՝ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի` հոկտեմբերի 14-ին Թբիլիսիում կայացած հանրահավաքին այցելելու կապակցությամբ։ Այս մասին ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

 «Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնում Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի այցի կապակցությամբ և բողոքի նոտա է հղել ԵԱՀԿ քարտուղարությանը և մասնակից պետություններին։

ԵԱՀԿ քարտուղարությանը ուղարկված նոտայում նախարարությունը նշում է, որ Վրաստան կատարած պաշտոնական այցից բացի, նախարար Վալտոնենը միացել է փողոցում մարդկանց փոքր խմբի կողմից անցկացված հակակառավարական հանրահավաքին և հայտարարություն է արել, որը փորձ է միջազգային հանրությանը մոլորեցնել Վրաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ», – Վրաստանի հանրային հեռուստաընկերության փոխանցմամբ, ասվում է հայտարարության մեջ։

 Վրաստանի ԱԳՆ-ից նշել են, որ նմանօրինակ գործողությունները հակասում են ԵԱՀԿ շրջանակներում համագործակցության ոգուն և կարող են համարվել գործող նախագահի մանդատի ակնհայտ չարաշահում։

Վրացական լրատվամիջոցը փոխանցում է նաև, որ Ներքին գործերի նախարարությունը տուգանել է ԵԱՀԿ գործող նախագահին՝ Թբիլիսիում հանրահավաքին մասնակցելու ժամանակ ճանապարհն անօրինական փակելու համար։

Օրենքի համաձայն, ցուցարարներին թույլատրվում է փակել ճանապարհը միայն այն դեպքում, եթե նրանք չեն կարող տեղավորվել հետիոտնային գոտում:

Այս խախտման համար տուգանքը կազմում է 5000 լարի (մոտավորապես 1800 դոլար):Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չեղարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ նախատեսված հանդիպումը, քանի որ նա մասնակցել է Թբիլիսիում անցկացվող հանրահավաքին։

դիտվել է 125 անգամ
Լրահոս
Ելիսեյան պալատը պաշտոնական ներողություն է պահանջում France Télévisions-ից. Le Point Թուրքիան և Քաթարը փոխադարձ պաշտպանության համաձայնագիր են ստորագրել Հասարակությունն է որոշողը, թե ինչպիսի պետությունում է ուզում ապրել. Էդուարդ Շարմազանով Վարդևանյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է քաղաքական հետապնդումներն ու բանտերում առկա խնդիրները ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում ընդունվել են մի շարք փաստաթղթեր․ մանրամասներ Բախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներ ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «Փաստինֆո» «Օկուպանտները ոչ միայն երեք կողմից շրջապատել են Ներքին Հանդը, այլև ոչնչացնում են թանկարժեք անտառը»․ Վահե Սարուխանյան «Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան «Ընդդիմության թեկնածուն մահացել է պետության պատասխանատվության տակ գտնվող տարածքում»․ Մեսրոպ Եսայան «Կարճատև այցով վերադառնում եմ»․ ինչ է պատահել, ինչու է վերադառնում Նիկոլ Փաշինյանը Բախվել են «BMW»-ն, «Jeep Compass»-ը, «Ruichi»-ն և «Ford»-ը․ կան վիրավորներ Ադրբեջանում ծաղրում են Փաշինյանին․ Ադրբեջանցի բլոգերը նմանակում է նրան Զինված տղամարդը բողոքի ակցիա է իրականացրել ընդդեմ Իսրայելի Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է․ ի՞նչ է հայտնի «Սրբուհի Գալյա՛ն, բա ափսոս չէին մեր 5000 երեխեքը, որ հողի տակն անցան»․ մանկավարժը չզսպեց զայրույթը (video) «Հուզվելով ու գնալով չի է՜՜՜ աղջիկ ջա՛ն, բա էս մարդիկ ո՞ր պատին տան իրենց գլուխը, որ»․․․ (video) «Գետինը մտնե՛ս․․․ Աննա Վարդապետյա՛ն, երեկ քո դատախազին ի՞նչ արեցիր, պատժեցի՞ր» (video) «Տեսա՞ք թոշակառուների նկատմամբ սրանց նոր անբարոյականությունը»․ Լարիսա Ալավերդյան (video) «Այ այլանդա՛կ, Ալիևն անգամ աչքը չգցեց, դու՝ ոտքով, ձեռքով, մռութով խրվել էիր ու»․ մանկավարժը պոռթկաց (video) «Արա՛, մենք քեզ քրֆելու պատճառով էդքան փող չունենք, էդ ու՞ր էիր տանում էդ բանանը»․ Աշոտ Անդրեասյան (video) «Սրբուհի Գալյա՛ն, ի՞նչ անեծք․ այս սպшնված մարդիկ անգամ ձեր երազներում են գալու»․ Լարիսա Ալավերդյան (video) Արսենի նկատմամբ սև արշավ սկսեցին մոնտաժված տեսանյութերով. Տիգրան Աբրահամյան (video) «Բանան ցրողն ասում է՝ դե ստացե՛ք, ես կգնամ, կլակեմ, իսկ դուք»․ Խաչիկ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am