Էս երկիրը ոչ մեկի նվերը չի` արյունով ստեղծված, արյունով պահված երկիր է. «Հրապարակ»

Նոյեմբերի 16-ին Էջմիածնի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունների ցանկն արդեն հայտնի է։

Առաջադրվել են «Հայրենիք», «Քաղաքացիական պայմանագիր», «Ազատ դեմոկրատներ», «Մայր Հայաստան», «Ազգային առաջընթաց», «Ժառանգություն», «Համահայկական ճակատ», «Հանրապետություն» կուսակցությունները եւ «Հաղթանակ» դաշինքը։ «Ժառանգություն» կուսակցության ցուցակի երկրորդ համարը ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի դուստրն է՝ Այծեմնիկ Գրիգորյանը, առաջին համարը «Ժառանգության» ներկայացուցիչ Արկադի Փայտյանն է։

Տասնամյակներ շարունակ այս տարածքում ազդեցիկ Գրիգորյանների գերդաստանը դեռ կապեր ու կշիռ ունի համայնքում։ Մենք դեռ ամիսներ առաջ էինք գրել, որ կարեւոր է, թե ում օգտին են նրանք աշխատելու: Ասում են՝ նրանք շանս են ստացել՝ վրեժ լուծելու իշխանություններից գեներալի հետ կատարվածի համար: Այս ուժի առաջադրման «քավորը» գեներալ Մանվելի կինն է` Նազիկ Ամիրյանը, որին ընտրությունների վերաբերյալ մի քանի հարց ենք տվել։

– Տիկին Նազիկ, Ձեր աղջիկն է առաջադրվել «Ժառանգություն» կուսակցության ցուցակով, կուսակցակա՞ն է, թե՞ օգտվել է այդ հարթակից, ինչո՞ւ եք որոշել մտնել այս պայքարի մեջ։

– Ճիշտն ասած, այդ որոշումն աղջկաս որոշումն է, ես հարգում եմ իր որոշումը, բնականաբար, եթե այդպիսի քայլ է արել, ես պարտավոր եմ օգնել։ Երբեք կուսակցական չի եղել, ուղղակի Այծեմնիկը ցանկություն է հայտնել մասնակցելու, որպեսզի իր փոքր ներդրումն ունենա այս ամեն անարդարությունների բացահայտմանը, վերհանմանը։ Ցուցակի առաջին համարը դրական անձնավորություն է, եւ դրանով է պայմանավորված այս կուսակցության ընտրությունը։

– Ի՞նչ անարդարությունների մասին եք խոսում՝ քաղաքային մասշտաբի՞, թե՞ առհասարակ։

– Առհասարակ, իշխանությունների գործունեության։ Մենք պայքարելու ենք առաջին հերթին «Քաղպայմանագրի» դեմ եւ բոլոր այն ուժերի, որոնք իշխանության կողմնակիցներն են։

– Մանվել Գրիգորյանի հետ կատարվածից հետո, ասում են, վրեժի ծարավ ունեք, եւ հենց Դուք եք շահագրգիռ եղել, որ Ձեր դուստրն առաջադրվի, եթե չասենք՝ դրդել եք, ու խոսակցություններ կան, թե ամեն բան անելու եք, որ ՔՊ-ն գոնե Էջմիածնում դառնա ընդդիմություն։

– Էս իշխանությունը չի կարող ընդդիմություն դառնալ, թրքասերը ո՞նց կարա ընդդիմություն դառնա էս երկրում։ Իշխանությունը երկիրը քանդում է, էս երկիրը ոչ մեկի նվերը չի, արյունով ստեղծած, արյունով պահած երկիր է։ Ինչ վերաբերում է իմ շահագրգռվածությանը, ես ծնող եմ, իմացել եմ աղջկաս մտադրության մասին, միայն դրականն եմ տեսել դրա մեջ, տեսել եմ, որ Այծեմնիկն իր հոր գործը շարունակողն է, եւ, իհարկե, ամեն հնարավոր միջոցով աջակցելու եմ։

– Ժամանակին Էջմիածնում դուք՝ Գրիգորյանների գերդաստանն էր մերժելի, տեր ու տիրակալ, կարծում եք՝ անցած յոթ տարիների ընթացքում ձեր նկատմամբ վերաբերմունքը փոխվե՞լ է, եւ կարո՞ղ են ձեզ վստահության քվե տալ։

– Պայքարի ընթացքը, ընտրությունների արդյունքները ցույց կտան՝ ինչ-որ բան փոխվել է, թե ոչ, բայց այս պահին եթե վերցնում ենք Էջմիածինը, ապա երբեք այն այսքան վտանգավոր չի եղել, այն դարձել է կրիմինալ տարածք։ Եթե էջմիածնեցիներին այսպես դուր է գալիս, որ ամեն օր, ամեն շաբաթ մեկի հայրը, մեկի զավակը, մեկի բարեկամը հուղարկավորվի, թող էդպես լինի, երեւի ձեռ է տալիս այդ վիճակը։

– Տասնամյակներ շարունակ, էջմիածինցիներից շատերի կարծիքով, Մանվել Գրիգորյանն ու իր շրջապատն են Էջմիածինը կրիմինալ քաղաք դարձրել, կկարողանա՞ք հաջողություն գրանցել, քանի որ ՏԻՄ ընտրություններն անձնավորված են, մարդիկ ավելի շատ անձերի միջեւ են ընտրություն կատարում, իսկ Արգիշտի Մեխակյանին հատկապես խոյեցիները որպես իրենց տղա են ընդունում, հերոս ազատամարտիկի տղա։

– Ես նախկինում չեմ հիշում, որ էսքան սպանություններ լինեին, անկեղծ՝ չեմ հիշում։ Հիմա ամենաթողություն է՝ բառի բուն իմաստով։ Իսկ Մեխակ Մեխակյանը, այո, եղել է հարգված մարդ, ծառայել է մեր բրիգադում, եղել է մեր հրամանատարներից մեկը, զոհվել է հերոսաբար։ Ի՞նչ ասեմ՝ հերոս տղա, որն իր կյանքը զոհաբերել է հանուն հայրենիքի, հանուն Արցախի Հանրապետության պահպանման։ Եթե իր տղան չի ընդունում Արցախի Հանրապետությունը, այն համարում է Ադրբեջանի տարածք, ես ի՞նչ կարող եմ ավելացնել, ի՞նչ հարգանքի մասին է խոսքը։ Իր տղան պետք է կանգնի ու հայտարարի, որ, այո, ինքն ընդունում է Արցախի Հանրապետությունը, եւ իր հայրը զոհվել է հանուն Արցախի ազատության ու անկախության, բայց չի ասում։

– Ի դեպ, ասում են, որ այս ընտրությունների մասով ձեր ընտանիքում էլ միասնականություն չկա, օրինակ, գեներալի ավագ որդին՝ Կարեն Գրիգորյանը, ըստ ամենայնի, չի պաշտպանի քրոջը՝ Ձեր դստերը․․․

– Գիտեք՝ ընտանիքի մնացած անդամների հետ Այծեմնիկի քայլը չի քննարկվել, ինքն ինքնուրույն է որոշել»։

դիտվել է 169 անգամ
Լրահոս
1 միլիոն 200 հազար հայ պետք է վերադառնա Ադրբեջան․ չհամարձակվե՛ք կեղծել փաստերը․ Ղևոնդյան (video) Նոր կարգավորումներ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրում Անհավասար «հավասարություն»՝ ըստ Փաշինյանի «Դա ոչ թե ճանապարհային քարտեզ է, այլ հայ ազգի երազանքներից և պատմական հիշողությունից հրաժարում» Արտաքին միջամտության վտանգավոր զուգահեռականները Որտեղ են արտաքսելու Դոգին Զինվոր է մահացել Ներգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ Որ համայնքում որքան արժե տոնական զարդարանքը Մենք դեռ կվերադարձնենք Լեւոն Արոնյանին՝ ինչպես կվերադարձնենք Հայաստանին վստահությունն ու արժանապատվությունը. Լևոն Զուրաբյան Ի՞նչ կմնա Հայաստանից, եթե եկեղեցին տապալվի. հայ ազգը կարող է հպարտանալ կաթողիկոսով, նա շատ ուժեղ մարդ է, իսկ ստերը տարածվում են քարոզչության նպատակով. գերմանացի պատմաբան Այսօր Թբիլիսիում տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2025»-ը․ քվեարկությունն արդեն սկսված է 13-ամյա աշակերտը «ձախ անրակոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ Գների և պարտքի վրա կառուցված փուչիկը չի կարող կրել երկրի տնտեսական անվտանգությունը․ Անանյան Խոշոր ավտովթար՝ Երևանում. Նուբարաշենում 48-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը Ովքեր դեմ են իշխանության ապօրինությունների ամենօրյա գործելաոճին, հայտնվում են թիրախում․ Աբրահամյան Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Նոր հալածանք ու քաղաքական վրեժխնդրության դրսևորում՝ Վահագն Չախալյանի նկատմամբ․ Դանիելյան Պայքարի Ջահակիրները Ո՞ր քաղաքական գործիչներն ունեն ամենաշատ ճանաչելիություն Քանի դեռ այս հայերը գերեվարված են, ոչ մի իշխանափոխություն չի լինելու․ Հովհաննես Ավետիսյան «Հայաքվե»-ն պատրաստվում է 2026 թվականի ընտրություններին. ում հետ կհամագործակցեն. «Ժողովուրդ» Որքան հարկ է վճարել Հայ առաքելական եկեղեցին 2025թ.-ի 3-րդ եռամսյակում. «Ժողովուրդ» Որտեղ գտնել սեյֆի բանալին. քննիչները փրկարարներին օգնության են կանչել․ «Հրապարակ» Ցուցակագրված երեք եպիսկոպոսները մերժել են․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am