Կրեմլը կայուն չեզոքություն է որդեգրել․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Չնայած իշխանությունը հետեւողականորեն առաջ է մղում այն քարոզչական թեզը, որ հայաստանյան ընդդիմությունը, մասնավորապես՝ նախկին իշխանության ներկայացուցիչներն ու նրանց փոխկապակցվածները ռուսամետներ են, ու նրանց նպատակը Հայաստանը գուբերնիա՝ ծայրագավառ դարձնելն է, սակայն ռուսական իշխանությանը մերձ աղբյուրները հայտնում են, որ իրականում Կրեմլը կայուն չեզոքություն է որդեգրել ներհայաստանյան, ներքաղաքական գործընթացների նկատմամբ եւ այլեւս քաղաքական էմիսարներ չի գործուղում Հայաստան, իսկ Հայաստանից մեկնած եւ «դաբրո» ակնկալողներին էլ կուլտուրական մերժում են։

Թերեւս նաեւ սրանով էր պայմանավորված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին ասուլիսում ԱՄՆ-ին ուղղված ռեւերանսները։ Հիշեցնենք, որ Քոչարյանն առաջարկում է Վաշինգտոնի օգոստոսի 8-ի փաստաթուղթը ոչ թե չեղարկել, այլ ավելացնել Հայաստանի Հանրապետության համար շահեկան կետեր, փոխել բանակցությունների բնույթն ու փորձել շահած դուրս գալ այն հետաքրքրությունից, որը դրսեւորում է ԱՄՆ-ն՝ մեր տարածաշրջանում։

Գուցե հենց այս առաջարկը բարձրաձայնելն էր Քոչարյանի ասուլիսի գլխավոր նպատակը, որ հանրությանը մեսիջ փոխանցվի, թե իրենք ոչ միայն Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների կողմնակից են, այլեւ ԱՄՆ-ի հետ էլ կարող են կառուցողական հարաբերություններ կառուցել եւ չեն պատրաստվում իշխանություն գալով չեղարկել վաշինգտոնյան փաստաթղթերը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

դիտվել է 286 անգամ
Լրահոս
Հայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղում Եվրահանձնաժողովը կպատրաստի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Ֆոն դեր Լյայեն Արամ Ա Վեհափառ Հայրապետն ու Պերճ Սեդրակյանը քննարկել են Հայաստան-Եկեղեցի-Սփյուռք հարաբերությունները Զախարովան «հորինվածք» է անվանել Սիմոնյանի խոսքերը NVIDIA-ի ղեկավարը հրաժարական է տվել լրտեuական սկանդալից հետո Փաշինյանն ու Ալիևը քննարկել են TRIPP-ի զարգացումն ու սահմանազատման գործընթացը «Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է»․ Արմեն Աշոտյան Ուիթքոֆը մանրամասներ է հայտնել Պուտինի հետ հանդիպումից Բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Բաքուն պնդում է՝ Ալիևի հետ հանդիպումը Փաշինյանն է նախաձեռնել․ hraparak.am Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Դուբլինում․ մանրամասներ Պուտինը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովի հետ. մանրամասներ Զիդանը նշել է, թե որ ակումբը կցանկանար մարզել ապագայում 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, հարվածներ հասցրել միմյանց 24 ժամ ջուր չի լինի «Նիկո՛լ, Արցախը ծախե՛լ ես, մենք էլ չե՛նք փախել, փրկվե՛լ ենք, որ․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Խցանումների պատճառը 20,000 շինթույլտվություններն են. Երևանը ռեզինից չէ, որ ամեն քայլի շենք է բուսնում. Գևորգ Ստեփանյան Լոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄ «Անթալիայում Էրդողանը խայտառակեց Փաշինյանի ինքնիշխանությունը. ինչ է տեղի ունեցել կուլիսներում» (video) Քթներիցս բերում են էս ամեն ինչը․ բողոքի ակցիա (video) Նյու Յորքում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի․ AP
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am