ՔՊ–ի դիմակի տակ «ընդդիմադիրներ» են հայտնվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին ՏԻՄ ընտրություններին իշխանությունը, որպես կանոն, տարբեր համայնքներում «բուքսիր» թեկնածուների է խաղի մեջ մտցնում, որոնք ակնհայտ իշխանական չեն, իրենց համայնքներում բավականին հարգված, ընդունված մարդիկ են եւ կարող են ձայներ հավաքել, բայց ընտրություններից հետո կգան ու կկպնեն ՔՊ-ին՝ օգնելով, որ մեծամասնության քվեն չստացած ՔՊ-ն համայնքում իշխանություն ձեւավորի։ Սրանք յուրօրինակ տրոյական ձիեր են՝ ընդդիմադիրի դիմակի տակ հանդես եկող իշխանականներ։

Էջմիածինը եւս բացառություն չէ, այստեղ այս առաքելությամբ խաղի մեջ են մտցրել տեղի գործարար, կառուցապատող Վահրամ Ազատյանին, որն առաջադրվել է Խաչատուր Քոքոբելյանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով։ Նրան Շինարար Վահե են ասում, բավականին կապեր ունի Էջմիածնում, ակնհայտ ՔՊ-ական չէ, ավելին՝ հատուկ փորձում է ցույց տալ, որ ՔՊ-ի համակիր չէ։

Օրինակ՝ շաբաթներ առաջ, երբ նախարարները Մեխակյանի հետ հավաքել էին մարզի գործարարներին, նրան չեն հրավիրել, Ազատյանն է այս առիթով ստատուս է գրել, թե՝ «իշխող քաղաքական թիմը փորձում է ընտրական գործընթացներում ընդգրկել նաեւ գործարար համայնքի եւ փոքր բիզնեսի ներկայացուցիչներին՝ ձեւավորելու համար հավելյալ քաղաքական աջակցություն»։ Գրել է նաեւ․ «Էջմիածնում սա երբեւէ չլսված երեւույթ էր։

Վստահ եմ, որ մեր գործարարները կշարունակեն գործել իրենց բնական հունով եւ կուղղորդեն իրենց գործունեությունը մեր քաղաքի եւ մեր երկրի բարօրությանը՝ անկախ արտաքին ազդակներից»։ Ազատյանն «Ավա Գրանիտ» շինարարական ընկերության տնօրենն է։ Ի դեպ, Էջմիածնի կինոյի տան շենքը հենց այս ընկերությունն է գնել եւ տեղում բազմաբնակարան շենք է կառուցում, որը միանշանակ չի ընդունվել տեղացիների կողմից։

դիտվել է 550 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Ալիևի դիվերսիոն օպերացիան հաջողվեց․ ի՞նչ ասաց Նիկոլը․ Լարիսա Ալավերդյան (video) Հութիները հայտարարել են Էր Ռիադի օդանավակայանի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակման մասին. Reuters Սկանդալ. Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը Բաքվի համար զեկույց էր նախապատրաստում «Սերժ Սարգսյանի իշխանության օրոք Ադրբեջանի ղեկավարն էր հրապարակային փաստում իր վրա առկա միջազգային հանրության ճնշման մասին, իսկ Փաշինյանի օրոք… ». Էդուարդ Շարմազանով Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել Շոյգուն անընդունելի է համարել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների վերադարձը Աֆղանստան Խայտառակություն․ գիտե՞ք՝ Շաքիում ովքեր են տեղյակ եղել ադրբեջանցի զինված զինվորի ներխուժման մասին (video) Լիտվայում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի և միջուկային զենքի հնարավոր տեղակայումը կհանգեցնեն լարվածության աճի. Կրեմլ «Ինձ էսօր առավոտյան կանչել են քննչական. գործ են հարուցել». Արթուր Դանիելյան Ի՞նչ պայմանավորվածություն ձեր հետ․ թող Ռուբինյանն ասի՝ ինչ է խոսվել իր հետ․ Արթուր Խաչատրյան (video) Ծեծկռտուքը շարունակվելու է․ ի՞նչ է ասել մարդամեկը (video) Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիեւին, խոցել է ուկրաինական 311 ԱԹՍ Մագնիսական փոթորկի կանխատեսում հոկտեմբերի 7-ի համար. ինչ պետք է սպասեն եղանակի նկատմամբ զգայուն մարդիկ, որո՞նք են ամսվա վտանգավոր օրերը Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան Հոկտեմբերի 7/8-ին լույս չի լինելու․ հասցեներ Հոկտեմբերի 7-ին, 8-ին և 9-ին գազ չի լինելու Ավտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված ՔՊ-ում պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը. «Հրապարակ» «Ժողովուրդ». ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում «Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Իրավունք». «Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը «Իրավունք». «Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող ներսի սպիտակեղենը փռեն». Ինչ է սպասվում ԱԺ-ում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am