Բնակչության հաշվառման կարգում կկատարվեն փոփոխություններ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բնակչության հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծը։ Նախագծով սահմանվող կարգը նախատեսում է բնակչության հաշվառման միասնական սկզբունքներ՝ հստակեցնելով բնակության հիմնական և ոչ հիմնական հասցեների գրանցման, փոփոխման և վերահսկման մեխանիզմները։ Կարգը հիմնված է այն սկզբունքի վրա, որ յուրաքանչյուր անձ կարող է ունենալ միայն մեկ հիմնական հասցե, որը հանդիսանում է նրա մշտական բնակության վայրը և հիմք է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվելու, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հանրային ծառայությունների մատուցման համար։

Նախագծով ներդրվում է նաև հաշվառման գործընթացի թվայնացված մոդելը՝ ապահովելով անձի ինքնուրույն տվյալների մուտքագրումը տեղեկատվական մուտքի հարթակի միջոցով։ Այս լուծումը հնարավորություն է տալիս քաղաքացիներին իրականացնել իրենց հաշվառման գործողություններն առցանց՝ առանց վարչական բարդ ընթացակարգերի։

Կարգի կարևոր նորույթներից է այն, որ անձը հաշվառվում է իր մշտական բնակության վայրի հասցեում՝ անկախ տվյալ գույքի սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից։ Այս դրույթը նպատակ ունի բացառել այն դեպքերը, երբ սեփականատերերի կամ երրորդ անձանց անհիմն անհամաձայնությունը դառնում է խոչընդոտ անձի հաշվառման և փաստացի բնակության իրավունքի իրացման համար։

Բնակչության հաշվառման կարգը նաև սահմանում է հստակ պարտավորություն անձանց համար՝ իրենց բնակության վայրի փոփոխության դեպքում յոթ աշխատանքային օրվա ընթացքում թարմացնել հասցեն տեղեկատվական հարթակում։

Նախագծով առանձին կարգավորում է տրված նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս 183 օրից ավելի բնակվող և հյուպատոսական հաշվառման կանգնած Հայաստանի քաղաքացիների հաշվառմանը։ Այս դրույթը թույլ է տալիս արտերկրում մշտապես բնակվող քաղաքացիների տվյալները ներառել բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանում՝ դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով, ապահովելով տվյալների փոխգործունակություն և ամբողջականություն։ Կարգը նաև սահմանում է միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի պարտականությունը՝ պարբերաբար իրականացնել հաշվառման տվյալների վերահսկում և համապատասխանության ստուգում՝ ուղղելով սխալ կամ կրկնվող գրառումները, ինչպես նաև ծանուցելով քաղաքացիներին՝ անհրաժեշտ ճշգրտումներ կատարելու համար։

Բնակչության հաշվառման կարգը սերտորեն կապված է հանրային ծառայությունների համարանիշի (ՀԾՀ) կարգավիճակի համակարգի ներդրման հետ։ Ըստ նախագծի՝ այն անձինք, ովքեր չունեն մշտական բնակության վայր և չեն կատարում իրենց հաշվառման պարտականությունը, կստանան պասիվ կարգավիճակ։ Այս դրույթը ծառայում է երկու նպատակի՝ մի կողմից ապահովում է ռեգիստրի տվյալների ճշգրտությունը, մյուս կողմից կանխում է պետական ծառայությունների մատուցումը այն անձանց, ովքեր փաստացի դուրս են Հայաստանի բնակչության հիմնական կազմից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 273 անգամ
Լրահոս
Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ «Այ սրիկանե՛ր, փողը տվել ա գլխներիդ ու․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց 26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Սա կարիերայիս ամենատխուր օրն է. Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթով Մեզ չե՛ք պաշտպանում․ 1 միլիոնից ավել գումար եմ կորցրել․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Ռուբինյանն արգելել է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների վեց օգնականների մտնել ԱԺ տարածք Էդ շան լակոտն ովա՞, որ 15 կմ քայլելով մտնի Հայաստան․․․ ձեզ ասում եմ՝ էդ մենակ չի եղել․ Իսրայելյան (video) Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհին կձերբակալվի Երևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ Խաչատրյան Անի՛, Վազգենի նկարը դոշիդ խփած, դիվերսանտին հետ ես տալիս Ադրբեջանի՞ն․ Նարե Սոսե (video) Ավտոբուսի վարորդը դեպքի մասին միայն բողոքից է իմացել «Կտավների մի մասը Գագիկ Խաչատրյանին չի պատկանել, դրանք ընտանիքի անդամներին նվիրել են»․ փաստաբաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am