Լավ կիսուր կպայթեցնես․․․

Ռոբերտ Քոչարյանն իր մամլո ասուլիսում ասաց․ «Փաշինյանը բարեբախտաբար աղջիկ չի ծնվել... ով ինչ ուզում է, տալիս է...»։ Մարդիկ մի լավ ծիծաղեցին, դիպուկ մետաֆոր էր, եթե հաշվի առնենք, որ Ալիևի խոսքը դեռ բերանից դուրս չեկած՝ Նիկոլ Փաշինյանը կատարում է։ Այնքան դիպուկ համեմատություն էր, որ թվում էր՝ դրանից լավը չի էլ լինի։ Բայց՝ սխալվեցինք։ Եվ եթե մտածում էիք, որ հաջորդը կգա ընդդիմությունից, սխալվեցիք կրկին։ Հաջորդ «շեդևրը» բերեց ոչ թե քաղաքական հակառակորդը, այլ հենց Փաշինյանի երկրպագուն։


Քոչարյանն ասում է, որ բախտներս բերել է, որ Փաշինյանը աղջիկ չի ծնվել, երկրպագուներից մեկի սիրտն էլ տեղն է ընկել, գրում է․ «Վարչապետ ջան լավ կիսուր կպայթասնես»։ Հիշեցնեմ, որ այսօր Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ է սրտիկ ուղարկել, ասելով, որ «Ես ձեզ սիրում եմ»։ Այլ բան է, որ նրա ֆեյսբուքյան էջից բացի, ամենուր նրան բառիս բուն իմաստով հայհոյում են։ Ֆեյսբուքյան էջում հասկանալի պատճառով ջան ու ջիգյար է։ Ասեք, որ շատ հարսեր կերազեին, որ կիսուրի սիրտը պայթացնեին։ Բայց թե ինչու՞ է Փաշինյանը հարսի դերում հանդես գալիս ու ժողովրդի հետ խոսում այնպես, ասես իր աչքի գրող կիսուրը լինի, չեմ հասկանում։ Գուցե ինքը բացատրի։  Այս դեպքում կիսուրի դերում ողջ ժողովուրդն է, ու պայթում է ամեն օր՝ առանց հրավառության։ Ու քանի դեռ վարչապետը ժողովրդին թղթե սրտիկներ է ուղարկում, որը հույզ ու արյուն չունի,  ժողովուրդն էլ շարունակում է իր ներսում պայթել՝ լավ, այս անսիրտը ի՞նչ է ուզում մեզնից։ 

Բայց կյանքը ցույց է տալիս որ ամեն  պայթյունից հետո մնում է մոխիր, հիասթափություն, հուսալքություն, անորոշություն։  Հարսն էլ  հենց  դա՛ է ուզում, որ կիսուրի սիրտը ճաքի։ Հենց դրա համար է նրա երկրպագուհին կամ ֆեյքուհին  գրել․ «Վարչապետ ջան լավ կիսուր կպայթասնես»։ Այսինքն՝ լավ ես աշխատում, շարունակիր։

 

Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 835 անգամ
Լրահոս
«Opel»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր Մեղրիի համայնքապետարանում բուռն կրքեր են շիկացել․ «Հրապարակ» Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ոչ ոք իրավունք չունի գողանալ ժողովրդի ձայնը, իշխանության աղբյուրը ժողովուրդն է. Էլինար Վարդանյան «Մենք Աստծու գործակիցներն ենք». Մասյացոտնի թեմի առաջնորդ Մինչ Նիկոլը խորհրդարանի ամբիոնից կոկորդն է պատռում, Լարսում իրավիճակը սարսափելի է (video) Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին․ «Հրապարակ» Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ․ «Հրապարակ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարում Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառք տալու հերթական դեպքը Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» Վաղ առավոտից Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները ՔՊ-ական քարոզչամեքենան անուղղակի հերթական կեղծ թեզն է հրապարակ նետում Սրանք ոչ միայն Ադրբեջանի պահանջով սահմանադրություն են փոխում, այլև ռեպրեսիվ ապարատն են գործի դնում Դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ ողջ գիշեր քննվել է Ղազինյանի կալանքի միջնորդությունը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը 2 ամսով կալանավորվել է Օբյեկտը՝ ԱԱԾ ուշադրության ներքո․ «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Արդարադատության նախարարությունը մերժել է Արթուր Ղազինյանի կուսակցության գրանցումը. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am