Քաղաքական վենդետա

Հոկտեմբերի 3-ը այս խառնակ ժամանակների պատմության մեջ կմտնի որպես հայ ժողովրդի ամոթալի էջերից մեկը: Այդ օրը ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի «գրպանային» դատարանը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին դատապարտեց երկու տարվա ազատազրկման՝ պատժի սկիզբը հաշվելով փաստացի արգելանքի վերցնելու պահից՝ հունիսի 26-ից։ Այս մասին հայտնել է Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը՝ դահլիճի աղմկոտ բացականչությունների, թուքումուրի տարափի տակ հրապարակելով դատավճռի եզրափակիչ հատվածն ու արագաքայլ ծլկելով դահլիճից:


Ավելի վաղ Սրբազանի դեմ քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ ՔՕ 422 հոդվածի 2-րդ մասով՝ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչերի համար: Երկամյա ժամկետով ազատազրկելու որոշումը, ըստ նրա փաստաբանների, «պատվիրված ակտ» էր: «Միքայել սրբազանը մեղադրվում է ՔՕ 422 հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելու հրապարակային կոչ), սակայն դատավճիռը կարդալուց դատավորը մեղադրանք առաջադրեց 442 հոդվածի 2-րդ մասով, որը վերաբերում է այլ հոդվածի՝ պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելուն՝ մի խումբ պաշտոնատար անձանց նախնական համաձայնությամբ»,- ԶԼՄ-ների համար մեկնաբանել է Արա Զոհրաբյանը:

Փաստաբանի խոսքով՝ այն, ինչ մամուլին տված հարցազրույցի շրջանակում վերագրվում է Աջապահյանին՝ արդեն անցած-գնացած իրադարձության վերաբերյալ վերջինիս կարծիքն է. այսինքն՝ դա ներկա կամ ապագա ժամանակով չի հնչեցվել, հետեւաբար, Զոհրաբյանի պարզաբանմամբ, չի կարող կոչ համարվել: Նա նաեւ հայտնել է, որ Սրբազանի հունիսի 26-ի կալանքի հետ կապված՝ դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, իսկ դատավճիռը բողոքարկվելու է ՀՀ վերաքննիչ դատական ատյանում: Աջապահյանն իրեն ուղղված մեղադրանքը չի ընդունում եւ չի բացառում, որ դա ԱԺ գալիք ընտրություններին ընդառաջ՝ «էն տղայի» հերթական քաղաքական աճպարարություններից է:

Ակնհայտ է, որ ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի եւ Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ «կարված» քրեական հետապնդումները՝ քաղաքական դրդապատճառներ ունենալուց զատ, իշխանությունների հակաեկեղեցական չդադարող արշավի մաս են, եւ այդ առումով թե՛ Աջապահյանը, թե՛ Գալստանյանը, պարզապես, քաղաքական հաշվեհարդարի զոհ են: Հոգեւոր դասի երկու բարձրաստիճան ներկայացուցչի փակելով բանտում՝ իշխանությունն ուզում է արատավորել Մայր աթոռի եւ, անձամբ, Գարեգին Բ կաթողիկոսի անունը, որի հետ Փաշինյանի ջրերը վաղուց մեկ առվով չեն հոսում:

Հայոց եկեղեցական կյանքը՝ պայմանավորված համաքրիստոնեական աշխարհում Հայ Առաքելական եկեղեցու ուրույն դիմագծով ու եզակիությամբ, 17-դարյա իր պատմության ընթացքում շատ է բախվել դժվարությունների, բայց երբեք չի վհատվել, միշտ կարողացել է շտկել մեջքը եւ ամուր կանգնել ազգային ինքնության եւ հայապահպանության դիրքերում: Վերջին փորձությունը, որի թիրախում հայտնվեցին հայ եկեղեցականները, խորհրդային տարիներին էր՝ մասնավորապես ստալինյան շրջանում, ինչպես նաեւ մեր օրերում, երբ 2018-ին փողոցից իշխանության եկան ՔՊ-ական «թյուրիմացությունները»: Ընդ որում՝ մերօրյա հետապնդումները սոսկ ժողովրդավարական կարգին ուղղված մարտահրավեր չեն, այլ խոսքի ու կրոնի ազատության կոպիտ ոտնահարում:

«Ինչի էսօր Հայաստանում կա դատավոր, որ կարա վարչապետի ասածը չանի՞»: Այսպիսին էր դատական իշխանության մասին Փաշինյանի մտածելակերպն իր պաշտոնավարման արշալույսին: Անցել է շուրջ յոթուկես տարի, բայց ոչինչ դեպի լավը չի փոխվել, ավելին՝ այդ անձն իր ձեռքում կենտրոնացրել է իշխանության բոլոր ճյուղերը՝ օրենսդիրը, գործադիրը եւ դատականը՝ նախընտրելով կառավարման բռնատիրական տիպօրինակը: Դատավոր Արմինե Մելիքսեթյանը Փաշինյանի բազմաթիվ զոհերից մեկն է, ով իրեն պարտավորված է զգում կատարել նրա հրահանգները, ինչպես պետական բոլոր պաշտոնյաներն՝ անխտիր: Քանի դեռ նրանից SMS-ներ չեն ստացել:

«Հայացք Երեւանից»

 

դիտվել է 384 անգամ
Լրահոս
Նարեկ Կարապետյանին մանդատից կզրկե՞ն. Արամ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում (video) Պարտադիր չէ, որ ավարտեմ կարիերաս 2027-ին․ Մխիթարյանը՝ Ինտերում իր ապագայի մասին Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել Կանադայից ներմուծվող մի շարք ապրանքների նկատմամբ Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Մոլորություն է գործող իշխանությունների հայապահպանությունը լուսանցքից դուրս թողնելու մոտեցումը Ըստ Արաղչիի՝ Թուրքիան մեծ դեր է ունեցել ԱՄՆ-Իրան պատերազմում Դատախազը Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը ՄԱԿ փորձագիտական խումբը հետազոտման առարկա է դարձրել պետական ռեպրեսիաներից տուժած համարելով 109 անձի Ի՞նչ եղավ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը․ փաստերն ընդդեմ բամբասանքների Հիշե՛ք այս դեմքերն ու անունները, փողով տուն պահելն էլի չի արդարացնում ձեզ, պատասխան եք տալու․ Դերենիկ Մալխասյան (video) Սարիկ Մինասյանը դադարեցնում է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը Քացով խփել, մեր տուն ա մտել քաղաքականությունը, Ծառուկյանն էդ ի՞նչ էր արել, որ այդպես մտաք նրա տուն (video) Սպասե՛ք, Գագիկ Ծառուկյանը շուտով հայտնվելու է ազատության մեջ․ Սուրեն Սուրենյանց (video) Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Լա՛վ լսեք՝ Ծառուկյանն ավելի ազատ է, քան դուք․ Իվետա Տոնոյանի խոսքը՝ ՊԵԿ-ի դիմաց (video) Մենք չենք պատրաստվում ֆորս մաժորային իրավիճակում արտահանում սկսենք ԵՄ երկրներ. ձկնաբույծ (video) «Աչքալուսանք» ՔՊ-ին՝ Մանագայից․ Արտակ Զաքարյան «Չեմ ափսոսում ոչ մի բանի համար, չեմ փոշմանում, էլի կառուցելու եմ». Ծառուկյանի ուղերձը՝ ՔԿՀ-ից (video) Եվրոպան չի՛ սպասում մեր 10 հազար տոննա ձկանը, էս ի՞նչ եք խոսում․ ձկնարտադրող (video) Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը Եղանակն՝ առաջիկա օրերին #ՈՒՂԻՂ.ՇՏԱՊ.Ալիևը բացեց 300 հազար ադրբեջանցիներին Հայաստան բերելու սարսափելի ծրագրի նոր մանրամասները (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am