Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի կառավարությունների ներկայացուցիչների եռակողմ հանդիպում, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խաղաղության, կայունության և տնտեսական համագործակցության հարցեր։
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը նշել է` նման ձևաչափերի ամրապնդումը կարևոր է տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման ապահովման համար՝ ընդգծելով «3+3» խորհրդատվական մեխանիզմի աճող դերը։
«Այս նախաձեռնությունը լրացնում է առկա երկկողմ և այլ համագործակցության ձևաչափերը, ամրապնդում է տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը, ինչպես նաև ստեղծում է տնտեսական աճի և առաջընթացի նոր հնարավորություններ»,- ասել է Մուստաֆաևը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է խրախուսել տնտեսական և առևտրային կապերը՝ հավասարության և փոխադարձ օգուտի սկզբունքներով, ինչպես նաև շարունակել ներդրումային նախագծերի համար բարենպաստ պայմանների ստեղծումը։
Փոխվարչապետի խոսքով՝ Իրանի Աստարայում շուտով կավարտվի Հարավային բեռնատար տերմինալի շինարարությունը, իսկ Արաքս գետի վրա կառուցվող Աղբենդ–Կալալա կամուրջը կդառնա տարածաշրջանի ռազմավարական ենթակառուցվածքների կարևոր բաղադրիչ։
Նա նաև նշել է, որ եռակողմ ձևաչափով կողմերը նախատեսում են համատեղ դիտարկել Հյուսիս–Հարավ միջանցքի ենթակառուցվածքային օբյեկտները, ինչպես նաև զարգացնել էլեկտրաէներգետիկ համակարգերի սինքրոնացման և մաքսային ընթացակարգերի թվայնացման ուղղությամբ համագործակցությունը։
Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը
Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ
Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը