Ադրբեջանի հանրակրթական դպրոցներում քարոզվում է, թե ՀՀ տարածքը իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

««Մինչ Ադրբեջանի և Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ջանքեր է գործադրում կառուցողական մթնոլորտում խաղաղություն կառուցելու ուղղությամբ, Հայ Եկեղեցին և սփյուռքը ակտիվորեն իրականացնում են խաթարող քարոզչություն՝ գործընթացը տապալելու նպատակով», — ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ ասել է Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն։

Նա նշել է, որ կրոնական առաջնորդները միշտ պաշտպանում են խաղաղությունը. «Այնուամենայնիվ, մինչ երկու երկրների քաղաքական ղեկավարությունը քայլեր է ձեռնարկում խաղաղության ուղղությամբ, մենք տեսնում ենք, որ Հայ Եկեղեցին կոչ է անում ռևանշիզմի և նոր առճակատման»։

Ալիևը վերջին շրջանում շատ «ակտիվ» քայլեր է ձեռնարկել խաղաղության համար. օրինակ՝ հայ հանրությանը անվանել է «հիվանդ», կոչել է «թշնամի», իսկ ադրբեջանցի իշխող պատգամավորը կոչ է արել «ցանկացած հայի մեջ տեսնել պոտենցիալ ահաբեկիչ»։ Ադրբեջանի հանրակրթական դպրոցներում քարոզվում է, թե ՀՀ տարածքը իրենց «պատմական հողն է», երկրի ռազմական բյուջեն աճում է, իսկ հայ գերիների դեմ շինծու «դատավարությունները» շարունակվում են՝ առանց նրանց ազատ արձակելու որևէ մտադրության։ Խաղաղության մասին խոսողներն էլ հայտնվում են բանտում։

Այսպիսով՝ պետական մակարդակով ատելության քարոզը և ռազմական պոտենցիալի մեծացումն, ըստ Փաշազադեի, համարվում են խաղաղության ճանապարհ։ Մինչդեռ Հայ Առաքելական Եկեղեցին, որը մշտապես հանդես է եկել խաղաղության խոսույթով, նրա կողմից դարձել է ակտիվ արշավի թիրախ՝ հատկապես այս տարվա մայիսից սկսած։ Այդ արշավում նա ունի ազգությամբ հայ դաշնակից։ Լավ գիտեք՝ ում մասին է խոսքը․․․»,- գրել է նա։

դիտվել է 180 անգամ
Լրահոս
Ոչ մի խաղաղություն չի լինի նման ձևով․ խաղաղություն չեն մուրում, վաստակում են․ Սոթքեցի (video) Թեմակալ առաջնորդն ազատ է մասնակցելու որևէ խորհրդակատարության․ Տեր Եսայի ArmComedy-ի տղե՛րք, դուք ավելի զզվելի եք․ Անժելա Թովմասյան (video) Վեհափառը եկեղեցականներին հորդորել է ամուր մնալ ոգով, հաստատուն՝ հավատի և առ Եկեղեցին նվիրումի մեջ Վաղարշապատի ընտրություններին ենթադրյալ հանցագործության մասին 3 հաղորդում է ստացվել․ ՔԿ Սևակ Խաչատրյանը, «Մայր Հայաստանը» այս պահին շատ ուժեղ պատասխան կարող են տալ Նիկոլին․ Հայկ Նահապետյան (video) ՔՊ-ն խոսում է ջախջшխիչ հաղթանակի մասին այն դեպքում, երբ անգամ ընտրության մասնակիցների 50 տոկոսը չի քվեարկել իրենց. Բորիս Մուրազի #ՈՒՂԻՂ․Սամվել Կարապետյանի աջակիցները դատարանի բակում են. հրապարակվում է կալանքի երկարաձգման որոշումը (video) Երեկվա դրական կողմը՝ Սևակ Խաչատրյանը, ոչ կկալանավորվի, ոչ էլ կսպանվի. Սուքոյան Ընտրությունների որևէ արդյունք, չի կարող դիտարկվել իբրև Եկեղեցու ինքնավարության դեմ արշավին առնչվող գործոն. Դանիելյան Ի՞նչ խոշոր սխալ թույլ տվեց Արթուր Վանեցյանը․ Նաիրա Զոհրաբյան (video) Իմ ուժերի ներածին չափով թույլ չեմ տալու հարձակում Վեհարանի վրա. Մասիսի նորընտիր քաղաքապետ Ինչքան էլ ձեզ համար տհաճ լինի, ընտրությունների արդյունքները բավականին կանխատեսելի էին․ Օհանյան 2026-ին ատոմակայանը երկու ամսվա փոխարեն հինգ ամսով է կանգնելու վերանորոգման․ ՀԾԿՀ նախագահ Արա՛, կարողա՞ պապադ ա ազատագրել, որ էդ հողերը տալիս ես․ արցախցի (video) Արտակարգ դեպք Մոսկվայում՝ Հիսուս Փրկչի տաճարի մոտ Շատ զավեշտական է այս իշխանության ներկայացուցիչների անզուսպ հրճվանքը Ֆինլանդիայում՝ Ռուսաստանի սահմանից 100 կիլոմետր հեռավորության վրա, զորավարժություններ են սկսվել ՔՊ-ի ստացած արդյունքը իրականում ոչ թե հաղթանակ է, այլ մեր չքվեարկող քաղաքացիների ընծայած նվերը Ինտերը Մխիթարյանին նվիրված տեսանյութ է հրապարակել և հայերեն գրառում կատարել Խոշոր ավտովթար. բախվել են «Dodge»-ն ու «Howo» բեռնատարը Եղբորս և որդու նկատմամբ քաղաքական բռնաճնշումն իրականացվում է օրենքի կոպիտ խախտումով․ Եզրաս Սրբազան Վաղարշապատից վախեցած Նիկո՛լ, ներում չի լինելու ոչ մեկիդ․ արցախցու էմոցիոնալ խոսքը (video) ՀԷՑ-ը զրկվեց լիցենիզիայից (video) Ծեծկռտուք և դանակահարություն՝ Արթիկում․ կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Նոյեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 10:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am