Ուղեցույց քաղաքացու համար, որպեսզի քաղաքական այս թոհուբոհի մեջ կողմնորոշվի. Հովհաննես Ավետիսյան

Տնտեսագետ, պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Քաղաքական թոհուբոհի մասին։

Որպես պետության/պետական կառավարման և քաղաքականությունների մասնագետ պարտքս եմ համարում հայրենակիցներիս համար մի փոքր ուղեցույց հարցաշար ներկայացնել, թե ինչպես կողմնորոշվեք, որ քաղաքական ուժին մասնակից դառնաք կամ սատարեք։

Եվ այսպես հարցերը ըստ առաջնահերթության և կարևորության։

1․ Ինչպես են ապահովելու մեր պետության և մեր բոլորիս անվտանգությունը։ Այսինքն, ինչպիսի անվտանգային համակարգ են պատկերացնում, սկսած բունկերից, հրթիռներ և/կամ անօդաչուներ արտադրելուց մինչև պոտենցիալ դաշնակից օտար պետության հետ գործակցություն։ Եվ սրանում ինչ չափով և եղանակով է յուր․ քաղաքացի մասնակցելու։

Հատուկ նշեմ, որ տարածքներ հանձնելը, զիջելը որպես անվտանգության ապահովման միջոց ներկայացնելը ուղղակի դավաճանություն է, սա քննարկման առարկա չի կարող դառնալ։ Զիջումների մաս է դիտարկվում նաև Արցախը և վերադարձի իրավունքի մոռացության տալը։

2․ Շարունակելով անվտանգության ապահովման մասը։ Ինչպես են բարելավելու և/կամ զարգացնելու սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքները։ Սոցիալականի շարքին են դասվում՝ հիվանդանոցներ, դպրոցներ, համալսարաններ, ծերանոցներ, ևն։ Տնտեսականներից են ճանապարհներ, ջրամատակարարում, էներգետիկա, ևն։ Սրանք նաև պետության զարգացման հետ անմիջական կապ ունեն, առանց սրանց որակյալ և ժամանակակից ունենալու՝ զարգացում չի լինելու։

3․ Քանի որ այս ամենը ծախս է․ պետք է ձեզ ասեն երկրում ստեղծված բարիքը (ավելացված արժեքը) ինչպես են վերաբաշխելու, որպեսզի ֆինանսավորեն այս ամենը։ Այսինքն, ում և ինչքան են հարկելու, ինչ մեթոդներով, հարկերով և սկզբունքներով։ Սրա մասին հոդված ունեմ գրած, կարող եք կարդալ Հետքում։ Նաև ինչ պարտքեր են ներգրավելու, եթե հարկերը չբավարարեն։

4․ Քանի որ բարիք պիտի ստեղծվի, որ ավելացված արժեք լինի, որ հարկ հավաքվի, որ բոլորիս ընդհանուր ծախսերը հոգալ լինի, որ բոլորս լավ ապրենք, պետք է ասեն թե տնտեսության լոկոմոտիվ ոլորտները որոնք են, ըստ իրենց։ Լոկոմոտիվ կնշանակի, որ երբ պետությունը այդ ոլորտը հոգածության տակ առնի, դա կունենա հաջորդական դրական ազդեցություններ մյուս ոլորտների վրա նույնպես, և մենք մի որոշ ժամանակ անց կարող ենք հայտնվել արժեքի ստեղծման ավելի բարձր մակարդակում։ Սա նաև պետք է անվտանգության ապահովման հետ փոխկապակցվածություն ունենա: Իմ համոզմամբ միայն մեկն ունենք, որի մասին բազմիցս նախորդիվ խոսել եմ։

5․ Բարիք ստեղծելու մեջ տնտեսության առաջնային ոլորտը մեր պես փոքր ու կախյալ երկրի համար շատ էական է։ հետևաբար պետք է ձեզ ասեն թե հողն ու հանքերը ոնց են կառավարելու՝ ՊՄԳ, միայն պետություն, թե միայն մասնավոր։ նաև հատուկ նշվի օտարների մասնակցության ձևը, չափը, եղանակը, ևն։

6․ Առանց արդարադատության իրապես արդար համակարգ ոչ մի բան չի ստացվի։ Հետևաբար պետք է ձեզ ասեն, թե ներկայի արդարադատության անարդար համակարգը ոնց են կարգի բերելու։ Դատավորների անկախության հարցը ոնց է լուծվելու, իրավապահ համակարգի, մեղմ ասած, անմխիթար վիճակը ինչպես են բարելավելու, մարդկանց խախտված իրավունքները ինչպես են վերականգնվելու։

7․ Երկրում անկախությունից ի վեր ապօրինի հարստացածների, մասնավորապես օլիգարխների խնդիրը ոնց է լուծվելու, ինչպես են անելու, որ դրանք քաղաքական կյանքի վրա ունենան զրո ազդեցություն, նաև պետությանն ու ժողովրդին վերադարձնեն նրանից շարունակաբար տարածն ու կարճ ասած դառնան ուղղակի գործարար։

8․ Չնայած որ սա շատ կարևոր հարց է․ վերջում եմ գրում, սակայն սա դիտարկելի է առաջին հարցի հետ զուգահեռ մեկ հարթության մեջ։ Ներկա իշխանության վերաբերյալ հստակ գնահատակ կա՞, թե՝ ոչ․ կա՞ ընկալում որ այս իշխանությունը հայկական չէ և սպասարկում է օտարի, մասնավորապես թշնամու շահեր։ Եվ եթե կա այս գիտակցումը, ապա ինչպես են լուծելու այս, ես կասեի գոյաբանական խնդիրը։
Գոյաբանական հարցերից է նաև Հայաստանի տարածքով թշնամու տարածքների միակցումը (միջանցք կոչվածը), այս հարցի շուրջ նույնպես հստակ դիրքորոշում պետք է լսեք։ Իմ համոզմամբ, ոչ մի միջանցք չպիտի լինի։ Եթե թշնամուն ճանապարհ տալ, ապա Արցախ վերադարձ և Լաչինի ճանապարհ մեր հսկողության ներքո։

9․ Ինչպիսի պետական կառավարման համակարգ են տեսնում։
Իմ մահոզմամբ պառլամենտական համակարգը աղետ է մեզ համար, քանի որ չունենք զարգացած, այսինքն գաղափարահեն կուսակցական համակարգ։

Կարծես բոլոր հիմնական հարցերին անդրադարձա, եթե որևէ էական բան մտիս գա՝ կավելացնեմ»։

դիտվել է 268 անգամ
Լրահոս
ՔՊ-ականնե՛ր, վտանգը մոտենում է ձեր տներին․ Մարիաննա Ղահրամանյան (video) Ռուսաստանը փորձում է Սև ծովի արևմտյան մասը անպիտան դարձնել նավարկության համար․ Զելենսկի Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ #ՈՒՂԻՂ․ Ալիևի դիվերսիոն օպերացիան հաջողվեց․ ի՞նչ ասաց Նիկոլը․ Լարիսա Ալավերդյան (video) Հութիները հայտարարել են Էր Ռիադի օդանավակայանի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակման մասին. Reuters Սկանդալ. Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը Բաքվի համար զեկույց էր նախապատրաստում «Սերժ Սարգսյանի իշխանության օրոք Ադրբեջանի ղեկավարն էր հրապարակային փաստում իր վրա առկա միջազգային հանրության ճնշման մասին, իսկ Փաշինյանի օրոք… ». Էդուարդ Շարմազանով Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել Շոյգուն անընդունելի է համարել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների վերադարձը Աֆղանստան Խայտառակություն․ գիտե՞ք՝ Շաքիում ովքեր են տեղյակ եղել ադրբեջանցի զինված զինվորի ներխուժման մասին (video) Լիտվայում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի և միջուկային զենքի հնարավոր տեղակայումը կհանգեցնեն լարվածության աճի. Կրեմլ «Ինձ էսօր առավոտյան կանչել են քննչական. գործ են հարուցել». Արթուր Դանիելյան Ի՞նչ պայմանավորվածություն ձեր հետ․ թող Ռուբինյանն ասի՝ ինչ է խոսվել իր հետ․ Արթուր Խաչատրյան (video) Ծեծկռտուքը շարունակվելու է․ ի՞նչ է ասել մարդամեկը (video) Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիեւին, խոցել է ուկրաինական 311 ԱԹՍ Մագնիսական փոթորկի կանխատեսում հոկտեմբերի 7-ի համար. ինչ պետք է սպասեն եղանակի նկատմամբ զգայուն մարդիկ, որո՞նք են ամսվա վտանգավոր օրերը Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան Հոկտեմբերի 7/8-ին լույս չի լինելու․ հասցեներ Հոկտեմբերի 7-ին, 8-ին և 9-ին գազ չի լինելու Ավտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված ՔՊ-ում պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը. «Հրապարակ» «Ժողովուրդ». ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում «Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am