Սուրճ խմելու տեղը մի գերի ազատիր

Մինչ մենք ոգեւորված հետեւում էինք ռուս-ադրբեջանական հակամարտությանը, ձեռքներս շփելով ու հաշվելով, թե ինչ կարող ենք շահել այդ հակասություններից, Պուտինն ու Ալիեւը ցուցադրաբար հաշտվեցին, գրկախառնվեցին, փոխադարձ ռեւերանսներ արեցին, ներողություններ խնդրեցին իրարից: Դրան անմիջապես հաջորդեց «Սպուտնիկի»` Բաքվում կալանավորված լրագրողի ազատ արձակումը: Ռուսաստանից լուրեր են ստացվում, որ Պուտինն էլ Աղալարովների եւ ադրբեջանական համայնքի հանդեպ շուտով պատասխան ժեստեր կանի:
Իսկ այդ ընթացքում մեր պետության ղեկավարը, որը կայծակի արագությամբ մե՛կ Եվրոպա է շտապում, մե՛կ ԱՄՆ մեկնում, մե՛կ` Ասիա, հանդիպում է տասնյակ պաշտոնյաների հետ, լուսանկարվում, հաղորդագրություններ է տարածում, ելույթներ ունենում, ոչ մի շոշափելի արդյունք չի արձանագրում մեր երկրի ու մեր ժողովրդի համար: Վերջին տարիներին Փաշինյանը տասնյակ, եթե ոչ` հարյուրավոր, հանդիպումներ է ունեցել Իլհամ Ալիեւի հետ, ջերմորեն զրուցել նրա հետ, հայտարարել, որ փոխըմբռնում կա իրենց միջեւ, բազմաթիվ թղթեր ստորագրել:
Նրանց կաբինետի ներկայացուցիչներն են միմյանց հետ հանդիպել, թղթեր ստորագրել, պայմանավորվածություններ ձեռք բերել: Որպես կանոն, արդյունքում ՀՀ իշխանավորները զիջումների են գնացել, այն էլ՝ լուրջ զիջումների, լիքը խոստումներ են տվել:
Բայց մեր օգտին ոչ մի զիջման չեն հասել:
Նույնիսկ գեթ մեկ գերի Բաքվի բանտից ազատ չի արձակվել: Վերջին անգամ գերիների մի խումբ վերադարձել է 2023-ի դեկտեմբերին, այն էլ` ով ասես, հայտարարեց, որ դա իր միջամտության արդյունքում է եղել: Նաեւ` այն բանի արդյունքում, որ COP-ի 2024 թվականի համաժողովի կազմակերպման հարցում Հայաստանը հրաժարվել է իր հայտից:
Շուրջ 2 տարի գեթ մեկ գերի չի վերադարձել Հայաստան:
Նույնիսկ 2020 թ. պատերազմի գերեվարված մասնակիցները, որոնք Հայաստանից մեկնել են ռազմաճակատ` իրենց հայրենիքը պաշտպանելու, եւ արդեն 5 տարի է՝ տառապում են Բաքվի բանտում:
Բաքվի բանտերում խոշտանգում են նաեւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, կեղծ մեղադրանքներով դատում, նրանցից մի քանիսն ինքնասպանության փորձ է արել, իսկ Կարմիր խաչի գրասենյակի փակվելուց հետո խզվել է նրանց կապն ընտանիքների հետ, եւ որեւէ տեղեկատվություն չունենք նրանց մասին:
Բայց Նիկոլ Փաշինյանը ջերմորեն զրուցում է Ալիեւի հետ, նրա հետ սուրճ խմում, լուսանկարվում` դրա դիմաց գեթ մեկ գերու ազատագրման հարցը չլուծելով:
Սրանից միայն երկու եզրակացություն կարելի է անել` կա՛մ նրան գերիների հարցը չի հետաքրքրում, եւ նա իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումների ժամանակ բացարձակապես չի բարձրացնում գերիների հարցը, կա՛մ նա այնքան հեղինակություն եւ ուժ չունի, որ նույնիսկ եթե բարձրացնում է, Ալիեւը բանի տեղ չի դնում նրա խնդրանքը:

Արմինե Օհանյան
<<Հրապարակ>>

դիտվել է 594 անգամ
Լրահոս
Դեռ ոչինչ վերջնական որոշված չէ. «Փաստ» Սահմանադրական մեծամասնության բացակայությունը ՔՊ-ում ուրախությամբ են ընդունել. «Հրապարակ» Ի՞նչն էր այս ընտրությունների հաղթաթուղթը. փաստեր. «Ժողովուրդ» Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ» ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում. «Հրապարակ» Հետընտրական ի՞նչ ընթացակարգեր են նախատեսված. «Փաստ» 425 հաղորդում, 300 հետապնդում. ինչ ծանրաբեռնվածությամբ են աշխատել դատարանները. «Ժողովուրդ» Պայքարը լինելու է երկարատև, դիրքային ու համակարգված. «Փաստ» Երբ կհրապարակվեն ընտրությունների վերջնական արդյունքները Ռեալը ՈւԵՖԱ-ից պահանջել է Բարսելոնային զրկել տիտղոսներից և հեռացնել եվրագավաթներից Սկսում ենք հետևողական և անզիջում պայքար․ Անանյան 922 տնային կալանքի տակ գտնվող անձից 398-ը մասնակցել է ընտրություններին Արտակարգ դեպք՝ Երևանում․ Պետք չէ ինձ ներել, քանի որ ես լավ գիտեմ իմ պարտականությունները. Մելիքյան Պատերազմի իրողությունն ընդունելու, մարտ մղելու և հաղթելու մասին է մարդու կյանքը. Բագրատ Սրբազան Ադրբեջանի «բացահայտումը» և Օձասարի արձանագրության պատմական իրականությունը Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը. վարորդը հոսպիտալացվել է Բևեռացված, պառակտող և ճնշումներով ուղեկցված ընտրություններ․ ԺՀՄԻԳ-ի նախնական զեկույցը Ադրբեջանում անհանգստացած են Թաքցրել էր Սարատովկա բնակավայրի ղեկավարը․ հայտնաբերվել է Պատկերացրեք 2005 տեղամասի նկարչության մասշտաբները․ Քոչարյան Ֆիդանն ու Արաղչին քննարկել են տարածաշրջանային հարցեր Ինչ խափանման միջոց է կիրառվել Հովհաննես Սահակյանի նկատմամբ Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում Այս ընտրություններն անցել են իշխանական համատարած ճնշումների, ընդդիմադիրների ձերբակալությունների պայմաններում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am