Տեր Մանուկն ինչպես 44-օրյային, այս պահին էլ մարտնչում է` այս անգամ ընդդեմ ներքին տականքի ու հանուն հայոց վաղվա պայծառ օրվա. Վահե Սարգսյան

Խմբագիր, պատմաբան Վահե Սարգսյանը ֆեյսբուքան իր էջում գրում է.

«Տեր Մանուկ քահանա Զեյնալյանին ճանաչում եմ մոտ 20 տարի։ Երեք տարի (2007֊2010 թթ.) իմ հայրենի Ջավախքում եղել է Ախալցխայի, Ադիգենի և Բորժոմի հայության և Ասպինձայի շրջանի Դամալա գյուղի հոգևոր հովիվ։ Եղել է ջավախահայությանն անչափ սիրելի, իր ծառայության վայրերում սիրտ ու հոգի դրած, լուսավոր հետք թողած հոգևորական (սիրով պահում եմ Ախալցխայում ունեցած հարցազրույցներս)։ Հետո երկար տարիներ Թբիլիսիի հայոց եկեղեցիներում նվիրումով ծառայելուց հետո նշանակվեց զորամասի գնդերեց։44֊օրյա պատերազմի երկրորդ օրը զորամասի հետ եղավ Քարվաճառի, հետո Ջրականի ամենաթեժ վայրերում, մինչ նոյեմբերի 5-ը մնաց Շուշիում։

Տեր Մանուկն ականտեսն է եղել պատերազմի ամենադաժան տեսարաններին, ամենուր հավատ ներշնչել, գոտեպնդել, հոգևոր անսպառ լիցքեր հաղորդել զորքին` սպայակազմից մինչև զինվոր ու կամավորական։

Տեր Մանուկը ոգի է, տեսակ` հայապաշտ ու հայրենապաշտ, իսկական հոգևոր ռազմիկ։ Պարզ է` նիկոլիզմի քայքայիչ ախտով վարակված Հովհանավանքում ու Օհանավանում սվիններով պիտի ընդունվեր լուսավոր այս քահանան, հայտնվեր ազգակործան պատուհասին ծառայող սրիկաների թիրախում։

Տեր Մանուկն ինչպես 44-օրյային, այսօր էլ, այս պահին էլ մարտնչում է, այս անգամ` ընդդեմ ներքին տականքի ու հանուն հայոց վաղվա պայծառ օրվա։ Պի՛նդ կաց քեզ վրա հարձակվող ոհմակի մեջ, մեր սիրելի ՛Տեր Մանուկ. խաչդ է դա՝ պիտի տանես հանուն մեր փրկության»։

դիտվել է 307 անգամ
Լրահոս
«Mercedes»-ը Զվարթնոցում բախվել է քարե շինությանը Հայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղում Եվրահանձնաժողովը կպատրաստի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Ֆոն դեր Լյայեն Արամ Ա Վեհափառ Հայրապետն ու Պերճ Սեդրակյանը քննարկել են Հայաստան-Եկեղեցի-Սփյուռք հարաբերությունները Զախարովան «հորինվածք» է անվանել Սիմոնյանի խոսքերը NVIDIA-ի ղեկավարը հրաժարական է տվել լրտեuական սկանդալից հետո Փաշինյանն ու Ալիևը քննարկել են TRIPP-ի զարգացումն ու սահմանազատման գործընթացը «Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է»․ Արմեն Աշոտյան Ուիթքոֆը մանրամասներ է հայտնել Պուտինի հետ հանդիպումից Բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Բաքուն պնդում է՝ Ալիևի հետ հանդիպումը Փաշինյանն է նախաձեռնել․ hraparak.am Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Դուբլինում․ մանրամասներ Պուտինը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովի հետ. մանրամասներ Զիդանը նշել է, թե որ ակումբը կցանկանար մարզել ապագայում 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, հարվածներ հասցրել միմյանց 24 ժամ ջուր չի լինի «Նիկո՛լ, Արցախը ծախե՛լ ես, մենք էլ չե՛նք փախել, փրկվե՛լ ենք, որ․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Խցանումների պատճառը 20,000 շինթույլտվություններն են. Երևանը ռեզինից չէ, որ ամեն քայլի շենք է բուսնում. Գևորգ Ստեփանյան Լոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄ «Անթալիայում Էրդողանը խայտառակեց Փաշինյանի ինքնիշխանությունը. ինչ է տեղի ունեցել կուլիսներում» (video) Քթներիցս բերում են էս ամեն ինչը․ բողոքի ակցիա (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am