«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Ողջ օրը ապաշրջափակումից, սահմանային հսկողությունը ժամանակակից տեխնոլոգիաներով իրականացնելուց, հաշտությունից, խաղաղությունից, սահման բացելուց, հարեւանների հետ առեւտրից խոսող իշխանությունները, պարզվում է, այդ հնարավորությունները որպես լոզունգ են միայն օգտագործում եւ դրանցից օգտվելու իրավունք միայն իրենք իրենց են վերապահում:
Ալիեւի ու Էրդողանի հետ ջերմ շփվող Փաշինյանի Հայաստանում սահմանն անցնելիս ուշիուշով ուսումնասիրվում են մարդկանց անձնագրերը, հատկապես այն, թե նրանք Հայաստան ժամանելուց առաջ որ երկրներում են եղել:
Մեզ պատմեցին, որ վերջերս հայ-վրացական սահմանն անցնելիս Ղազախստանից ժամանած տարեց ամուսիններին մեծ տհաճություններ են պատճառել միայն այն պատճառով, որ կինը վերջերս գործնական այցով եղել է Ադրբեջանում:
Ամուսնուն թույլ են տվել, որ սահմանն անցնի, իսկ կնոջն իսկական հարցաքննության են ենթարկել, երկար պահել, թե` ինչու եք մեկնել Ադրբեջան, ինչքան եք մնացել, երբ եք եղել, որտեղ եք եղել եւ այլն: Այս քաշքշուկից վրդովված մարդիկ, որոնք խմբով Հայաստան գալուց են եղել` իրենց ընկերոջ որդու հարսանիքին մասնակցելու, քիչ է մնացել սահմանից հետ դառնան: Օտարերկրացի կինը հետո պատմել է, որ Ադրբեջանում իրեն առաջարկած են եղել Շուշի այցելել, ասել է․ «Լավ է՝ չհամաձայնեցի»:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը