«Դաշնակցությունը քննադատությունից և պայքարից վախեցող չէ»․ հայտարարություն

Դաշնակցության հիմնադրման 135-ամյակն է նշվել Քուվեյթում․
«Կազմակերպութեամբ Քուէյթի Պատկան Մարմնին՝ ուրբաթ, 3 հոկտեմբեր 2025-ին, Ներսէս Շնորհալի սրահէն ներս տեղի ունեցաւ տօնակատարութիւն՝ նուիրուած Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնադրման 135-ամեակին։

Միջոցառման ներկայ էին Թեմի Առաջնորդական Տեղապահ Տ. Արտակ Աւգ. Քհնյ. Քէհեաեանը, ՀՅԴ Բիւրոյի Միջին Արեւելքի պատասխանատու, Լիբանանի հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունի, Հայ Դատի կեդրոնական խորհուրդի նախագահ, Բիւրոյի նախկին ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեան, ինչպէս նաեւ Երեսփոխանական Ժողովի եւ Ազգային Վարչութեան անդամներ, Քուէյթի Ազգային Վարժարանի հոգաբարձութեան եւ տնօրէնութեան ներկայացուցիչներ, ուղեկից միութիւններու պատասխանատուներ, ՔԵՄ-ի անդամներ եւ համակիրներ։
Ձեռնարկը բացուեցաւ Հայաստանի Արցախի եւ Դաշնակցութեան քայլերգներով։ Բացման խօսքով ներկաներուն բարի գալուստ մաղթեց Շանթ Թաթոյեան, ապա բեմ հրաւիրեց Քուէյթի Պատկան Մարմնի ներկայացուցիչ Յակոբ Մելիքսեթեանին։
Յ. Մելիքսեթեան իր ելոյթին մէջ նշեց, որ Դաշնակցութիւնը ծնունդ առած է ժողովուրդէն՝ գործելու ժողովուրդին համար, եւ այսօր նոյն ոգիով կը շարունակէ իր առաքելութիւնը Քուէյթահայ գաղութին մէջ՝ իր հովանիի տակ գործող մարմիններու միջոցաւ՝ Քուէյթի Ազգային Վարժարան, Եկեղեցի, ՀՄԸՄ, Համազգային, ՀՕՄ, Երիտասարդական եւ Պատանեկան Միութիւններ, ինչպէս նաեւ Հայ Դատի յանձնախումբ։
Ան իր խօսքը աւարտեց Սիմոն Վրացեանի խօսքերով․
«Դաշնակցութիւնը քննադատութենէ եւ պայքարէ վախցող չէ։
Բան ունիք ըսելիք – հրամեցէ՛ք…
Բայց փաստ տուէք, միտք տուէք, տեսակէտ յայտնեցէք, եթէ ունիք…
Եւ պարկեշտ եղէ՛ք՝ թէ՛ ձեզ հետ, թէ՛ հակառակորդի հանդէպ։
Սուտը եւ հայհոյանքը տկարի զէնք են»։
Յաջորդաբար խօսք առաւ ՀՅԴ Բիւրոյի Միջին Արեւելքի պատասխանատու Յակոբ Բագրատունին, որ շեշտեց՝
«Այսօրուայ գլխաւոր խնդիրը Հայաստանի եւ Սփիւռքի մէջ հայ ըլլալն է՝ իրաւ հայ ըլլալը։ Հայը, որ կը հաւատայ ազգային արժէքներուն, որ կը պահէ մեր պատմութենէն եկած աւանդոյթները եւ միաժամանակ կը համընթացի ժամանակակից պայմաններուն՝ հարստացնելով իր ինքնութիւնը եւ ոչ թէ օտարին ծառայելով»։
Բագրատունի ընդգծեց, որ Դաշնակցութիւնը ծնունդ առաւ 1890-ին՝ Օսմանեան եւ ցարական լուծին տակ տառապող ժողովուրդին ցաւերը թեթեւցնելու եւ հայու կողքին մնալու նպատակով։ Այդ առաքելութիւնը կը շարունակուի մինչեւ այսօր՝ ամէնուրեք, ուր հայը կ՛ապրի։
Ապա բեմ բարձրացաւ Հայ Դատի կեդրոնական խորհուրդի նախագահ, ՀՅԴ Բիւրոյի նախկին ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեան, որ մանրամասնօրէն ներկայացուց Հայ Դատի բազմաշերտ եւ հետեւողական աշխատանքները՝ շնորհակալութիւն յայտնելով Հայ Դատի աշխարհասփիւռ զինուորներուն՝ անխոնջ ծառայութեան համար։
Տօնական տրամադրութեան մէջ, Քուէյթի Թեմի Առաջնորդական Տեղապահ Տ. Արտակ Աւգ. Քհնյ. Քէհեաեան շնորհաւորեց Դաշնակցութեան 135-ամեակը եւ կատարեց սեղանի օրհնութիւնը։
Ձեռնարկը իր գագաթնակէտին հասաւ Լիբանանէն ժամանած երգիչ Վիգէն Տիշչեքենեանի ելոյթով՝ Շանթ Տիշչեքենեանի երգեհոնային ուղեկցութեամբ։ Աւանդական եւ յեղափոխական երգերու փունջ մը ոգեշնչեց ներկաները՝ ստեղծելով հայրենասիրական բարձր տրամադրութիւն։
ՀՄԸՄ-ի Քուէյթի վարչութեան շնորհաւորական ուղերձը ընթերցեց վարչութեան անդամ Դալար Սարգիսեան Սումբուլեան։ Տօնակատարութիւնը աւարտեցաւ 135-ամեակի խորհրդանշական կարկանդակի հատումով»։

դիտվել է 269 անգամ
Լրահոս
Անկոտրում և ուժեղ եղեք․ Սուրբ և Անմահ Պատարագ՝ հոգևոր հայրերի ազատության համար Վեհափառը «Աղոթքի նախաճաշին» մասնակցած անձանց հետ քննարկել է Եկեղեցի-իշխանություն լարվածությունը Վաղարշապատի 14/09 և 14/22 տեղամասերում ընտրախախտում է արձանագրվել Քվեարկության օրը բոլոր տեղամասերից իրականացվելու է համաժամանակյա ուղիղ հեռարձակում․ ԿԸՀ Մանրամասներ՝ Վաղարշապատում հաշվառված անձանց մասին տարածվող տեղեկությունների մասին «Հայր մեր»-ը թողած՝ դրսերից է «copy–paste» անում․․․ Ընդդիմադիր բլոգերին ՁՊՎ-ից դուրս գալուց րոպեներ անց կրկին ձերբակալել են Լրատվամիջոցից ողջ տեխնիկան առգրավող ճղճիմ ռեժիմի համար վատ լուր ունենք Արագածոտնի թեմի առաջնորդը փորձություն է անցնում, որից պետք է ուժեղացած դուրս գալ Ղարաբաղի ժողովուրդը ենթարկվել է կրոնական զտման, եւ Հայաստանը եւս բախվում է գոյության սպառնալիքին. Ջոն Էյբներ Չեչենները բռնել են մի գնչուի, որը համացանցում վիրավորել է չեչեններին և հայերին․ «Պուլյա 18+» Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Ոսկեվազի խաչմերուկում․ 10 վիրավոր կա Նա աղետ է, նա նողկալի մարդ է, որը արդարացնում է հանցագործությունը. Թրամփը՝ Լոնդոնի քաղաքապետի մասին Նման սխալներ անող իշխանությունը ոչ թե լրագրողների սխալներից պետք է խոսեր, այլ ամաչեր մարդկանց աչքին երևալուց. Արմինե Օհանյան Ընտրախախտումներ չկա՞ն․ բա մեր տանը հավելյալ 9 հոգու ո՞ւմ եք հաշվառել. Հարություն Խաչիկյան «Նիկոլ Փաշինյանը գնում է բլեֆի, պարտությունը փորձում է ներկայացնել որպես լավություն». Տիգրան Աբրահամյանը՝ «8 միլիարդ դոլարի զենք գնելու» հայտարարության մասին Մեսսի՞, թե Ռոնալդու․ Լինեկերն ընտրել է պատմության լավագույնին Antifake-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանն ազատ արձակվեց ՁՊՎ-ից Վիճաբանություն և ծեծկռտուք 8 համարի ավտոբուսում. օրեր առաջ վարորդը հարվածներ է հասցրել ուղևորին Ստամբուլում զբոսաշրջիկներ են թունավորվել․ նրանցից 3-ը մահացել է ԱՄՆ-ն դադարեցրել է Թաիլանդի հետ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները Ալիևն էժան էներգիա է խոստացել Փաշինյանին՝ հայկական ազգային խմբերի ճնշման և Արցախ վերադարձի իրավունքից հրաժարվելու դիմաց․ իրանական ալիք Վրացական որոշ արևմտամետ ՀԿ-ներ տեղափոխվել են ՀՀ և ստացել իշխանական աջակցություն․ քաղաքագետ Երկրաշարժ է եղել Հայաստանում Կիևում պահանջում են Զելենսկու հրաժարականը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Նոյեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 10:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 13-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am