Քովիդի ժամանակ Չինաստանից եկած բեռների մի մասը «ճանապարհին կորել է». կոռուպցիայի մաս 4. «Ժողովուրդ»

«Մահվան նախարարի» համարում ունեցող Արսեն Թորոսյանի օրոք կորոնավարակի բուժման նպատակով ծախսված պետական միջոցների վատնումների թեման «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հետեւողականորեն բարձրաձայնել: Եվ տարակուսելի է, որ հարուցված քրեական վարույթների շրջանակում այս երեւույթները իրավապահների աչքից վրիպել են:

Այսպիսով՝ շարունակելով ուսումնասիրել ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության կազմած ակտը՝ «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը բացահայտել է արտառոց մի բան. Հայաստանը ՔՈՎԻԴ-19-ի ժամանակ չարտերային թռիչքով ապրանքներ է պատվիրել Չինաստանից, սակայն մաքսազերծել է դրանց մի մասը միայն, իսկ վերահսկողներն ընդհանրապես հրաժարվել են փաստաթղթեր տրամադրելուց: Սա նշանակում է, որ Արսեն Թորոսյանի ղեկավարած նախարարությունը ինչ-որ բան է թաքցրել, որտեղ ակնհայտորեն կոռուպցիոն ռիսկ կա: Ավելին՝ ՀՀ ֆինանսների նախարարը արձանագրել է, որ պետբյուջեից ծախսված այդ փողերը ենթակա են վերականգնման:

Եվ այսպես, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ եղած պաշտոնական փաստաթղթի.

«ՀՀ-ում Նոր Կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման եւ այլ համալիր միջոցառումների» իրականացման նպատակով 09.12.2020թ. ՀՀ առողջապահության նախարարության եւ «Վոլգա-Դնեպր» ավիաընկերության միջեւ կնքվել է չարտերի մասին համաձայնագրիր: 10.12.2020թ. ՀՀ առողջապահության նախարարության կողմից ավիաընկերությանն է փոխանցվել 143 մլն 165 հազար ՀՀ դրամին համարժեք՝ 275,000 ԱՄՆ դոլար: 4 օր անց ավիաընկերության կողմից իրականացվել է չարտերային թռիչք Պեկին-Երեւան ուղերթով, որով փաստացի տեղափոխվել է 32,661 կգ բժշկական սարքավորում՝ թթվածնային կոնցենտրատոր: Սակայն, ըստ ստուգման ներկայացված մաքսային հայտարարագրերի, մաքսազերծվել է 304 թթվածնային կոնցենտրատոր 6,607 կգ ընդհանուր քաշով»:

Այսինքն՝ ճանապարհին բեռից 26,054 կգ-ն անհետացել է, ինչը արձանագրել է ՀՀ ֆինանսների նախարարությունը:

Բայց սա դեռ ամենը չէ: Այսպիսի մի չարտերային թռիչք էլ կազմակերպվել է 2020թ. դեկտեմբերի 14-ին. նույն «Վոլգա-Դնեպր» ավիաընկերության միջոցով ՀՀ տարածք է ներմուծվել նաեւ 13,576 կգ բրուտտո քաշով օդային կոմպրեսատոր, սեղմված օդի չորանոց, թթվածնային կոնցենտրատոր, անյուղ մխոցային, ձայնագրման համակարգ եւ մեկ այլ ավիաբեռնագրերով՝ 12,475 կգ բրուտտո քաշով օդային կոմպրեսատոր, սեղմված օդի չորանոց, թթվածնային կոնցենտրատոր: Սակայն այս բեռների մաքսազերծման, հայտարարագրման, ՀՀ առողջապահության նախարարություն հանձնման-ընդունման եւ բաշխման վերաբերյալ փաստաթղթերը ստուգմանը չեն ներկայացվել: Այսինքն՝ Արսեն Թորոսյանի ղեկավարած նախարարությունը թաքցրել է փաստաթղթերը, եւ վերահսկող մարմինը չի կարողացել պարզել, թե այս երկու չվերթներով եկած ապրանքների որ մասն է Հայաստան հասել, որ մասն է էլի կորել ճանապարհին, ինչպես է բաշխվել եւ այլն:

Իսկ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարթակներում շարունակում է ասել, թե համակարգային կոռուպցիա չկա մեր երկրում: Այդ դեպքում ի՞նչ է սա, եթե ոչ համակարգային կոռուպցիա, երբ ճանապարհին ավիաբեռները կորում են»։

դիտվել է 289 անգամ
Լրահոս
Իրեն, որպես ստրուկ, փուռն են տալու. Գեղամ Մանուկյան (video) Այլևս ակնհայտ են Փաշինյանի վախերը․․․ մի բան է ուրախացնում, որ․․․Էդուարդ Շարմազանով (video) «Նիկոլը սվաղեց, ծեփեց իր խայտառակությունը». Կարապետ Պողոսյան (video) Արարատ Միրզոյա՛ն,անհամբեր սպասում էիր, որ գերիներին ցմահ դատե՞ն․ Նաիրա Զոհրաբյան (video) Հիմա ուշադիր Նիկոլի վախերը լսեք․․․ Հայկ Նահապետյանը թվարկում է (video) Նիկոլը կարող է հասկանալ․ մնում է՝ Քոչարյանն ու Սամվել Կարապետյանի թիմերը շտապեն (video) Լա՛վ լսեք․ փոքր խմբերով հարց ա լուծվելու․ Արշակ Զաքարյան (video) Ոչ մի խաղաղություն չի լինի նման ձևով․ խաղաղություն չեն մուրում, վաստակում են․ Սոթքեցի (video) Թեմակալ առաջնորդն ազատ է մասնակցելու որևէ խորհրդակատարության․ Տեր Եսայի ArmComedy-ի տղե՛րք, դուք ավելի զզվելի եք․ Անժելա Թովմասյան (video) Վեհափառը եկեղեցականներին հորդորել է ամուր մնալ ոգով, հաստատուն՝ հավատի և առ Եկեղեցին նվիրումի մեջ Վաղարշապատի ընտրություններին ենթադրյալ հանցագործության մասին 3 հաղորդում է ստացվել․ ՔԿ Սևակ Խաչատրյանը, «Մայր Հայաստանը» այս պահին շատ ուժեղ պատասխան կարող են տալ Նիկոլին․ Հայկ Նահապետյան (video) ՔՊ-ն խոսում է ջախջшխիչ հաղթանակի մասին այն դեպքում, երբ անգամ ընտրության մասնակիցների 50 տոկոսը չի քվեարկել իրենց. Բորիս Մուրազի #ՈՒՂԻՂ․Սամվել Կարապետյանի աջակիցները դատարանի բակում են. հրապարակվում է կալանքի երկարաձգման որոշումը (video) Երեկվա դրական կողմը՝ Սևակ Խաչատրյանը, ոչ կկալանավորվի, ոչ էլ կսպանվի. Սուքոյան Ընտրությունների որևէ արդյունք, չի կարող դիտարկվել իբրև Եկեղեցու ինքնավարության դեմ արշավին առնչվող գործոն. Դանիելյան Ի՞նչ խոշոր սխալ թույլ տվեց Արթուր Վանեցյանը․ Նաիրա Զոհրաբյան (video) Իմ ուժերի ներածին չափով թույլ չեմ տալու հարձակում Վեհարանի վրա. Մասիսի նորընտիր քաղաքապետ Ինչքան էլ ձեզ համար տհաճ լինի, ընտրությունների արդյունքները բավականին կանխատեսելի էին․ Օհանյան 2026-ին ատոմակայանը երկու ամսվա փոխարեն հինգ ամսով է կանգնելու վերանորոգման․ ՀԾԿՀ նախագահ Արա՛, կարողա՞ պապադ ա ազատագրել, որ էդ հողերը տալիս ես․ արցախցի (video) Արտակարգ դեպք Մոսկվայում՝ Հիսուս Փրկչի տաճարի մոտ Շատ զավեշտական է այս իշխանության ներկայացուցիչների անզուսպ հրճվանքը Ֆինլանդիայում՝ Ռուսաստանի սահմանից 100 կիլոմետր հեռավորության վրա, զորավարժություններ են սկսվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Նոյեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 10:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am