ՔՊ-ի քաղաքական «որսաշրջանը» սկսվել է. թիրախում են բոլորը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքական դաշտում լարվածությունը օրեցօր մեծանում է։ 2026 թվականի ընտրություններին ընդառաջ իշխանական թիմը կարծես անցել է հարձակման փուլ։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները ՔՊ-ից փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանի հստակ հրահանգը մեկն է՝ ոչնչացնել բոլորին, ովքեր կարող են հաջորդ խորհրդարանում հայտնվելու անգամ փոքր շանսեր ունենալ:

ՔՊ-ում հաճախ է քննարկվում «քաղաքական դաշտը մաքրելու» ռազմավարությունը՝ ընդդիմադիր եւ չեզոք գործիչների դեմ ուղղորդված արշավներով, մեդիահարձակումներով եւ հրապարակային վարկաբեկման փորձերով։

Պատահական չէ, որ երեկ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը անձամբ քննադատում էր Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանին։ Վերջինս, հիշեցնենք, երեկ բավականին խոստումնալից մեկնարկ տվեց իր քաղաքական գործընթացներին՝ մամուլի ասուլիսում վստահությամբ պատասխանելով լրագրողների երբեմն սուր եւ ճնշող հարցերին։

ՔՊ-ի ներսում, մեր տեղեկություններով, հենց Թաթոյանի նման գործիչներն են ընկալվում որպես վտանգավոր մրցակիցներ։ Այդ իսկ պատճառով իշխանական բարձրաստիճան պաշտոնյաները սոցցանցերում եւ մամուլում հակաքարոզչական արշավ են սկսել:

Քաղաքական վերլուծաբանները նկատում են՝ իշխանության վարքագիծը այլեւս հիշեցնում է ոչ թե մրցակցային, այլ ճնշման մոդել. ՔՊ-ն չի պատրաստվում հանդուրժել որեւէ այլընտրանք եւ պատրաստ է գնալ ամեն քայլի՝ մրցակիցներին քաղաքական դաշտից ուղղակի դուրս մղելու համար։ Իշխանությունը պատրաստ է ոչնչացնել բոլորին եւ ամեն ինչ, միայն թե մյուս տարի կարողանա պահպանել իշխանությունը»։

դիտվել է 425 անգամ
Լրահոս
«Կալանավո՞ր, թե՞․․․»․ Սրբուհի Գալյան, պատասխան տվեք՝ ո՞վ է այս մարդը․ Փոստանջյանը նկար է ցույց տալիս (video) Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ. Զախարովան` Փաշինյանին (video) ՀՐԱՏԱՊ․Նիկոլը Հայաստանի վրա պատերազմ սկսելու մեկնարկը տվեց․ Արշակ Զաքարյան (video) #ՈՒՂԻՂ․ «Ռուսները փրկեցին Նիկոլին՝ ինքնաթիռն իջեցնելով Սանկտ Պետերբուրգում»․ Հայկ Այվազյան (video) Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանությունների իրավասու մարմինների կողմից, նա 177 օր բանտում է Հայաստանում. Արամ Վարդևանյան Ոչ մի շարքային ադրբեջանցի ՀՀ չի գալու, գալու են հատուկ պատրաստված խմբեր. ադրբեջանագետ Արագածոտնի թեմը կրկին միասնական աղոթքի էր մեկտեղվել «Դոգի փաստաբանը ստու՛մ է․ ի՞նչ է իրականում սպասվում Դոգին»․ Ռոբերտ Մարգարյան (video) Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց՝ բացակայելու արգելքը վերացվեց․ Փաստաբան #ՈՒՂԻՂ․ «Սրբուհի Գալյանը 200 հազար դոլարո՞վ է 22 մահ ապահովել»․ Զարուհի Փոստանջյան (video) Մեր ռազմատեխնիկական համագործակցությունը Ադրբեջանի հետ զգալիորեն ակտիվացել է. Սլովակիայի ԱԳՆ Հովհաննավանքում «պատարագի» ընթացքում տեղի ունեցած իրավախախտումների մասին դիմումները մերժվել են Տոկաևն ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կկնքվի հնարավորինս շուտ Գերմանիանում նիկոլի կատարած առաջարկը դառնալու է «Պրահա-2»․ Ռոբերտ Մարգարյան Բորիս Մուրազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել․ «Հրապարակ» Ադրբեջանը լուրջ ջանքեր է ներդնում ՀՀ-ում գտնվող իսլամական մշակութային ժառանգության բռնայուրացման ուղղությամբ Օտար լծի և քաղաքական hալшծшնքների ժամանակ երբևէ Հայոց որևէ կաթողիկոս չի թողել գահը՝ «հանգստի» գնալու պատրվակով. Արարատ քահանա Սարսափելի գրառումներ կան՝ ադրբեջանցին ասում է, որ հային մո**ելու է, ու․․․ Գառնիկ Իսագուլյան #ՈՒՂԻՂ․ «Նիկոլը խոստովանեց՝ սպանել է հանուն Ադրբեջանի»․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ռուսաստանի հաջորդ թիրախը լինելու է ՆԱՏՕ-ն Թուրքիան պատրաստ է աջակցել Ուկրաինայում կարգավորման նախաձեռնություններին. Էրդողան Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի Ուշ երեկոյան և գիշերը ՀՀ որոշ շրջաններում թույլ տեղումներ են սպասվում. եղանակի տեսություն Եվրոպան պետք է օգնի Ուկրաինային դժվար ընտրություն կատարել. Թուրքիայի ԱԳՆ Քննչականն ու ոստիկանությունը շարունակում են հանցավոր անգործություն դրսևորել, իսկ նշածս մեքենան վերջնական թալանվել է․ Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am