Խոսքի ազատությունը՝ դատախազական խոշորացույցի տակ. Վարչապետի հրահանգը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովի ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասին անհետեւանք չի մնացել. Դատախազությունը գործի է անցել:

Հիշեցնենք՝ նա ամբիոնից բառացի ասաց.

«Ես կարծում եմ, որ ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություն անողներին մենք պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից։ Դա պետք է անենք քաղաքական մեթոդներով եւ բոլոր այն մեթոդներով, որոնք կարելի է կիրառել ժողովրդավարական երկրում։ Ես համոզված եմ, որ դա տեղի կունենա»։

Վարչապետի այս խոսքերը հետեւեցին այն հարցազրույցին, որտեղ Վարդան Ղուկասյանը, իր ոճով, նշել էր, թե Հայաստանը պետք է միութենական կազմի մեջ մտնի՝ իր անվտանգությունն ապահովելու նպատակով։ Ավելի ուշ նա պարզաբանեց, որ բոլոր երկրներն էլ, նաեւ խոշոր եւ զարգացած, պետք է լինեն որեւէ միութենական կազմում՝ ՆԱՏՕ, ԵՄ կամ ՀԱՊԿ:

Սակայն քաղաքական այս քննարկումը ստացավ իրավական ընթացք։ Երեկ հայտնի դարձավ, որ Դատախազությունը սկսել է ուսումնասիրել Վարդան Ղուկասյանի՝ մամուլում տեղ գտած հայտարարությունները։ Գլխավոր դատախազությունից ArmLur.am-ին հայտնեցին, որ նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե՝ իրավական գնահատման նպատակով։

Այսպիսով՝ խոսքի ազատությունը կրկին հայտնվել է իրավական գործընթացների կենտրոնում։ Եթե ընթացքը վերածվի քրեական գործի, ապա սա կլինի հերթական դեպքը, երբ քաղաքական կարծիքի արտահայտման համար անձինք ենթարկվում են քրեական հետապնդման։

Հիշեցնենք՝ նմանատիպ պատմությունների կիզակետում արդեն հայտնվել էին Սամվել Կարապետյանը եւ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ իրենց հրապարակային հայտարարությունների համար:

Դատախազությունը, կարծես, խոսքի ազատության սահմանները փորձում է գծել ոչ թե օրենքով, այլ վարչապետի հրահանգներով։ Եվ օրըստօրե մեր երկրում կարծիք արտահայտելը դառնում է քրեորեն հետապնդելի»։

դիտվել է 85 անգամ
Լրահոս
«Դոգի փաստաբանը ստու՛մ է․ ի՞նչ է իրականում սպասվում Դոգին»․ Ռոբերտ Մարգարյան (video) Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց՝ բացակայելու արգելքը վերացվեց․ Փաստաբան #ՈՒՂԻՂ․ «Սրբուհի Գալյանը 200 հազար դոլարո՞վ է 22 մահ ապահովել»․ Զարուհի Փոստանջյան (video) Մեր ռազմատեխնիկական համագործակցությունը Ադրբեջանի հետ զգալիորեն ակտիվացել է. Սլովակիայի ԱԳՆ Հովհաննավանքում «պատարագի» ընթացքում տեղի ունեցած իրավախախտումների մասին դիմումները մերժվել են Տոկաևն ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կկնքվի հնարավորինս շուտ Գերմանիանում նիկոլի կատարած առաջարկը դառնալու է «Պրահա-2»․ Ռոբերտ Մարգարյան Բորիս Մուրազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել․ «Հրապարակ» Ադրբեջանը լուրջ ջանքեր է ներդնում ՀՀ-ում գտնվող իսլամական մշակութային ժառանգության բռնայուրացման ուղղությամբ Օտար լծի և քաղաքական hալшծшնքների ժամանակ երբևէ Հայոց որևէ կաթողիկոս չի թողել գահը՝ «հանգստի» գնալու պատրվակով. Արարատ քահանա Սարսափելի գրառումներ կան՝ ադրբեջանցին ասում է, որ հային մո**ելու է, ու․․․ Գառնիկ Իսագուլյան #ՈՒՂԻՂ․ «Նիկոլը խոստովանեց՝ սպանել է հանուն Ադրբեջանի»․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ռուսաստանի հաջորդ թիրախը լինելու է ՆԱՏՕ-ն Թուրքիան պատրաստ է աջակցել Ուկրաինայում կարգավորման նախաձեռնություններին. Էրդողան Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի Ուշ երեկոյան և գիշերը ՀՀ որոշ շրջաններում թույլ տեղումներ են սպասվում. եղանակի տեսություն Եվրոպան պետք է օգնի Ուկրաինային դժվար ընտրություն կատարել. Թուրքիայի ԱԳՆ Քննչականն ու ոստիկանությունը շարունակում են հանցավոր անգործություն դրսևորել, իսկ նշածս մեքենան վերջնական թալանվել է․ Աբրահամյան Փաշինյանը Ալիևին գործարք է առաջարկում (video) Եվրոպան չի համաձայնի Ուկրաինայում խաղաղության հաստատմանը մինչև Սուրբ Ծնունդ. Ջեֆրի Սաքս ՊԱՅՔԱՐԻ ՋԱՀԱԿԻՐՆԵՐԸ. ԼԵՎՈՆ ՋԱՎԱԽՅԱՆ Փաշինյանը փաստացի օրենքից դուրս հայտարարեց արցախահայերին և Արցախը. Արման Աբովյան Դոնբասի հարցում մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ կանգնած ենք այնտեղ, որտեղ կանգնած ենք. Զելենսկիի ելույթը Հենց Լուսավորչի և Օձնեցու գահին հավատարիմ մնալու առաքելության գիտակցումով Վեհափառը մնում է անդրդվելի ԵՄ-ն ցանկանում է համաձայնագիր կնքել՝ չնայած մի շարք երկրների բողոքներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am