Ի՞նչ նպատակով են «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչներն այցելել Դոնբաս

Միջազգային փորձագիտական շրջանակները սենսացիոն են գնահատում, Վրաստանից պատվիրակության այցելությունը Դոնբաս:

Վրացական պատվիրակության կազմը նույնպես հետաքրքիր էր: Նրա մեջ ընդգրկված էին. Պաատա Աբուլաձեն, Թբիլիսիի քաղաքապետ և իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեի փեսան , «Համերաշխություն՝ հանուն խաղաղության» կուսակցության առաջնորդներ Մամուկա Պիպիան և Գիորգի Իրեմաձեն, ինչպես նաև՝ Seasons TV ալիքի համահիմնադիր և վարող Նիկոլոզ Մժավանաձեն։

Դոնբասում նրանք հանդիպել են Դոնեցկի հանրապետության ղեկավար Պուշիլինի հետ և քննարկել մի շարք հարցեր:

Վերջինս վրացական պատվիրակությանը հանձնել է այն վրացիների ցուցակը, ովքեր այսօր մասնակցում են Ուկրաինայի կողմից Ռուսաստանի դեմ պատերազմում:

Իր հերթին,վրացական կողմի ներկայացուցիչները պատասխանել են, որ վրացիները տարբեր կողմերում են գտնվում, և՛Ուկրաինայի, և՛Ռուսաստանի կողմից:

Պարզապես քարոզչությունը միայն այն վրացիների մասին է հայտնում, ովքեր գտնվում են Ուկրաինայի կողմում: Ըստ իրենց՝ճիշտ կլիներ, որ նաև ռուսական ԶԼՄ-ները ներկայացնեին այն վրացիներին, ովքեր գտնվում են ռուսական կողմում:

Վրացական պատվիրակության ներկայացուցիչները հայտնեցին իրենց աջակցությունը Դոնբասի ժողովրդին և հայտարարեցին, որ իրենց այցելության գլխավոր նպատակը ռուսական հանրության մոտ վրացիների և Վրաստանի մասին ճիշտ պատկերով ներկայացնելն է:

Ըստ վրացիների՝ թե Վրաստանը, և թեՈւկրաինան նույն մարտահրավերի մեջ են գտնվում, երբ արևմտյան հայտնի կենտրոնները փորձում են իրենց օգտագործել որպես մանրադրամ՝Ռուսաստանի դեմ:

Ըստ վրացական պատվիրակության ներկայացուցիչների՝ներկայիս Վրաստանի իշխանությունը դիմակայում է արևմտյան այդ կենտրոնների ճնշմանը և,այդ իսկ պատճառով էլ,ռուս-վրացական սահմանին խաղաղություն է տիրում՝ի տարբերություն Ուկրաինայի:

Կողմերը նաև պայմանավորվեցին պարբերաբար դարձնել այդ հանդիպումները, քանի որ դրա միջոցով հնարավոր կլինի հանգուցալուծել նաև ռուս-վրացական բարդ փոխարաբերությունների կծիկը:

Վրացական պատվիրակության այցը Դոնբաս կարելի է պատմական համարել՝ հաշվի առնելով պատվիրակության կազմը:

Նշենք նաև, որ նման այց կատարվեց նաև անցյալ տարի Հայաստանից՝ «Մայր Հայաստան» շարժման պատվիրակության կազմով:

Այցի նպատակը նույնն էր ցույց տալ ռուս հանրությանը, որ Դոնբասի և Ռուսաստանի վերաբերյալ Հայաստանում, իշխանությունից բացի, կա նաև այլ հայացք:

Այսպիսով, Հայաստանից «Մայր Հայաստանը», իսկ Վրաստանից՝«Վրացական երազանքը»և իր գործնկեր կառույցները՝ իրենց այցերով Դոնբաս,փորձում են Ռուսաստանի հետ նոր հարթության հիման վրա հարաբերություններ հաստատել, որըշահավետ կլինի, թե՛Հայաստանի ու Վրաստանի, և թե՛Ռուսաստանի համար:

Մանավանդ, որ այս երեք երկրների շահերը ռազմավարական իմաստով համընկնում են գրեթե բոլոր կարևոր հարցերում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 346 անգամ
Լրահոս
Սահմանային բախման ժամանակ երեք ուժայիններ և մեկ քաղաքացիական անձ մահացել է Հայտնի թուրք դերասանուհին քրիստոնեություն է ընդունել Ավտոմեքենայի և գնացքի բախում՝ Գեղարքունիքում Արդյոք ԵՄ-ից քարոզչական օժանդակություն խնդրելը «5-րդ շարասյուն» լինելու» վառ օրինակ չէ․ Շարմազանով ԱԺ-ն ընդունեց նախագիծը Փաշինյանը խնդրել  է արտաքին ուժերին, որ իրեն փրկեն արտաքին ուժերից Սկանդալ՝ Երեւան-Մոսկվա չվերթում․ ինքնաթիռը հարկադրված հետ է վերադրաձել «Ամենամեծ սրիկան Վազգեն Միրզախանյանն է․ պետք է պետության դեմ արշավի համար պատասխան տա» (video) #ՀԻՄԱ․ Արտառոց նամակ, որը Թրամփն ուղարկել է Փաշինյանին․ Հարութ Սասունյան (video) Նիկոլը նոր խորամանկ քայլ ունի Կաթողիկոսի դեմ․ Երվանդ Բոզոյան (video) Զգուշացնում ենք՝ թույլ չենք տալու միջամտեք․ Իշխան Սաղաթելյան (video) Դուռը բացել ու տեսել են դիերը. հորն ու մորը սպանելու համար 37-ամյա որդին ձերբակալվել է. մանրամասներ Արշակ Սրբազանին կալանավորեց, որ կարողանա կազմաքանդել Մայր Տաճարը․ Երվանդ Բոզոյան (video) Լուկաշենկոն ազատում է, Փաշինյանը՝ կալանավորում. Արևմուտքի լռության գինը «Նկատել ենք, որ գոռգոռար, բայց նման բան չէինք սպասի». մանրամասներ՝ Գյումրիում ծնողների սպանությունից Գյումրիում սպանությունների հեղինակ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել նաև ապօրինի զենք կրելու համար Գժանոց է դառել․ ինչու՞ է բորբոքվել Խաչատուր Սուքիասյանը (video) Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարունակում է գրանցվել հիվանդացության ակտիվություն Եթե նախկինում ԵՄ-ն Հայաստանում դեմոկրատիա էր ֆինանսավորում, ապա հիմա՝ բռնատիրություն․ Աշոտյան Ինքնակամ կառույցի քանդման համար միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ միջնորդագիր՝ Ճամբարակի ղեկավարին Պատարագչի կողմից անունների զեղչումը նշանակում է, որ նա մերժում է Եկեղեցու առաջնորդի իշխանությունը Նիկոլը 80 միլիարդի վնաս է տվել հայ ժողովրդին՝ միայն Արցախի հարցով․ Երվանդ Բոզոյան (video) Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Էրդողան Նպաստն ինչու՞ եք կրճատում․ ծնելիության լուրջ խնդիր ունենք․ Արմենուհի Կյուրեղյան (video) Խոշոր վթար «Opel»-ների մասնակցությամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am