Բրյուսելում, եթե բան չունես անելու, Արցախը մի անգամ էլ հանձնիր…

Բրյուսել գնալու համար Նիկոլ Փաշինյանի խելքը իրենը չի։ Չէ՞ որ հենց այնտեղ է նա ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս։ Ուստի, Բրյուսելը նրա համար ոչ թե քաղաք է, այլ հուշարձան՝ սեփական պարտության ու ազգային զիջման խորհրդանիշ։ Արցախը տվեց, իսկ հիմա, ինչպես ինքն է սիրում ասել, եկել է պահելու «Հայաստանի ինքնիշխանությունն ու սուվերենությունը»։ Ահա դա  ինչպես է անում։ Հայաստանի տարածքը պահում է՝ «փեշերը խուզելով», ծայրերը կրակի տալով, կարծես ինչ-որ կոմպակտ ձևի պետություն պիտի մոդելավորի՝ առանց տարածքների, առանց արժանապատվության։

Այսօր առավոտ շուտ էլի Բրյուսելում է։ Իր գրառմամբ պատմում է, թե ինչու է գնացել․ «Իհարկե, օտարերկյա քաղաքներում հեծանվային զբոսանքները օգտակար են ոչ միայն ֆիզիկական ակտիվության, այլև քաղաքի ենթակառուցվածքի, ընդհանրապես ենթակառուցվածքի և քաղաքային կյանքի կազմակերպման մասին գիտելիքներս ավելացնելու առումով»։

Զույգերով կրթվում են։ Իսկ մեզ ղեկավար էր պետք, որը կունենար այն նվազագույն կրթությունը, որ հասկանար՝ պետություն են պահում ոչ թե հեծանիվով, այլ արժանապատվությամբ։ Ենթակառուցվածքների ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետներ կան, որոնց գործն է այդ ոլորտը հասկանալը։ Վարչապետի գործը հայրենիքի կառույցն է, ոչ թե Բրյուսելի փողոցային ենթակառուցվածքը։

Բայց հասկանալի է․ Բրյուսելի հետ կապված իր լավ հիշողություններն ունի։ Այնտեղ է ավարտել այն, ինչ սկսվել էր սեփական ստորագրությամբ՝ Արցախի հանձնումը։

Մի բան, սակայն, տարօրինակ է։ Ասում է՝ «օտարերկյա քաղաքներում հեծանվային զբոսանքները օգտակար են…»։ Այսինքն  եթե քաղաքը հայկական է, էլ օգտակար չի՞։ Եթե հեծանիվ քշես Երևանում, հայրենիքի փողոցներում, դա արդեն անօգուտ կլինի՞։ Թե՞ այստեղ օդը շատ հայրենասիրական է, ծանրանում ես։

Երբ Բրյուսելից այդպես հմայված գրում է հեծանիվ քշելու մասին, անհնար է չմտածել՝ արդյո՞ք Բրյուսելում էլի ինչ-որ բան է կազմվում։ Թե՞ իսկապես բան չունի անելու ու նորից պատրաստվում է հանձնել ինչ-որ բան՝ այս անգամ արդեն Հայաստանի ներսից։ Անհնար է չարձագանքել ՝ թե հեծանիվ քշելուց բացի բան չունես Բրյուսելում անելու, Արցախը մի անգամ էլ հանձնիր։ Կազմը այդտեղ չի՞։ Դա էլ է ֆիզիկական ակտիվություն, որից դուք ձեզ ավելի լավ կզգաք։


Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 358 անգամ
Լրահոս
«Գետինը մտնե՛ս․․․ Աննա Վարդապետյա՛ն, երեկ քո դատախազին ի՞նչ արեցիր, պատժեցի՞ր» (video) «Տեսա՞ք թոշակառուների նկատմամբ սրանց նոր անբարոյականությունը»․ Լարիսա Ալավերդյան (video) «Այ այլանդա՛կ, Ալիևն անգամ աչքը չգցեց, դու՝ ոտքով, ձեռքով, մռութով խրվել էիր ու»․ մանկավարժը պոռթկաց (video) «Արա՛, մենք քեզ քրֆելու պատճառով էդքան փող չունենք, էդ ու՞ր էիր տանում էդ բանանը»․ Աշոտ Անդրեասյան (video) «Սրբուհի Գալյա՛ն, ի՞նչ անեծք․ այս սպшնված մարդիկ անգամ ձեր երազներում են գալու»․ Լարիսա Ալավերդյան (video) Արսենի նկատմամբ սև արշավ սկսեցին մոնտաժված տեսանյութերով. Տիգրան Աբրահամյան (video) «Բանան ցրողն ասում է՝ դե ստացե՛ք, ես կգնամ, կլակեմ, իսկ դուք»․ Խաչիկ Մանուկյան (video) Համատեղ զորավարժություն են անցկացնում Արսեն Գևորգյանի կյանքը հնարավոր էր փրկել․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր (video) «Հլը հուզվելը նայե՛ք․ լսե՛ք արա՛՝ ձեզ ինչ եմ ասում՝ ձեզ չպիտի անիծեն է՜՜, ձեզ պետքա․․․»․ Անդրեասյան (video) Վաղարշապատում 15–ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել «Վալոդյա Գրիգորյանի սպшնության գործով խայտառակ մանրամասներ․ ինչ է իմացել Նիկոլը» (video) 12 պարտավորություն՝ ԱՀԿ-ն փոխելու համար․ Գևորգ Թամամյանը ներկայացրել է իր ծրագիրը Կեցցե՛ս Սրբուհի, գիտե՞ս՝ քո արցունքներն ինչ պետք է անեն․․․ Հովհաննես Իշխանյան (video) Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյանը՝ Սրբուհի Գալյանին Վնասվել են շինություններ և ավտոմեքենա․ մանրամասներ՝ Լոռիում տեղի ունեցած պայթյունից Ոչ ավել, ոչ պակաս․ էս ի՞նչ է ասում Սրբուհի Գալյանը․ Հայկ Ֆարմանյան (video) #ՈՒՂԻՂ․ Չհամարձակվեք արդարանալ․րոպեների հարց է եղել, դուք էս ի՞նչ արեցիք Արսենի նկատմամբ․ Ալավերդյան (video) Ջերմաստիճանը կբարձրանա Կյանքից հեռացել է Նորայր Մեհրաբյանը «Տարեք ու գնդшկահարեք․ ի՞նչ է հրամայել Նիկոլը» (video) Փաշինյանի գլխավորությամբ թող գնան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ապրեն ու կտեսնենք․ Արթուր Միքայելյան (video) Կալանավորը փախուստի էր դիմել նոյեմբերի 6-ին․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել Սրբուհի Գալյա՛ն, դուք մի բան պետք է անեիք․․․ չե՛ք խուսափելու պատասխանատվությունից․ պատգամավոր (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am