«Ազատման դիմում գրելը նորաձև է. «ՔՊ»-ում հերթական փլուզումն է սկսվել. Սոնա Աղեկյան

«ՔՊ»-ում հերթական փլուզումն է սկսվել և տարբեր պաշտոնյաներ իրար հետևից ազատման դիմումներ են գրում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը։

Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Մինասյանը նախօրեին հայտարարել է իր հրաժարականի մասին, իսկ մինչ այդ նաեւ Արաբկիրի վարչական ղեկավար Արամ Ազատյանն էր հրաժարական ներկայացրել։
Աղեկյանը մեզ հետ զրույցում նկատեց, ստի և մանիպուլիացիայի վրա կառուցված իշխանությունը չի կարող երկար գոյատևել։

«Պարզապես էլի մանիպուլիացիոն որոշ հնարքներով գոյատևում են, բայց մի նոր տենդենց նկատվում։ Կարելի է ասել, որ «ՔՊ»-ում նոր «մոդա» է սկսվել՝ ազատման դիմում նորաձև է դարձել և տարբեր պաշտոնյաներ փորձում են փրկվել խորտակվող նավից։ Սա նշանակում է, որ Նիկոլն անգամ իրեն ծառայություններ մատուցած մարդկանց չի կարողանում փրկել, էլ ուր մնաց՝ ՀՀ-ն կարողանա փրկել»,-ասաց նա։

Աղեկյանի կարծիքով՝ պաշտոնանկությունները շարունակական բնույթ են կրելու։

«Կարծում եմ, որ սա շարունակական բնույթ է կրելու։ Ճիշտ է, պաշտոնանկություններ, տեղափոխություններ նախկինում եւս եղել են, բայց հիմա պաշտոնանկությունները շատացել են է։ Երևի Աննայի «Կրթվելը նորաձև է» ակցիային զուգահեռ հեգնական իմաստով էլ ազատման դիմում գրելն է նորաձև դարձել, որովհետև հասկանում են, որ ամեն բան ձախողվել է։ Կարծում եմ, որ ազատման դիմում գրող մարդիկ փորձում են փրկվել այն ամենից, ինչը սպասվում է «ՔՊ»-ին ամբողջական իշխանափոխությունից հետո»,-նշեց Աղեկյանը։

Մեր զրուցակիցը չբացառեց, որ հնարավոր է լինեն նաև ճնշումների տակ գրված ազատման դիմումներ, քանի որ առջևում ընտրություններն են։

«Քանի որ առաջիկայում ընտրություններ պետք է լինեն հնարավոր է և չի բացառվում, որ մարդկանց վրա լինեն ճնշումներ կամ պարտադրանքներ, որ այսքան ձայն պետք է կարողանաք ապահովել, հակառակ դեպքում՝ ազատման դիմում գրեք, բայց դա հարցի մյուս կողմն է։ Երբ թիմի մեջ են, իրենք նախկինում պահելով իրենց պաշտոնները կարողացել են ապահովել այդ ամենը, փորձելով վերարտադրվել։ ինչո՞ւ հիմա չեն անում դա, որովհետև հասկանում են, որ այս համակարգն արդեն վերջնական ձախողվել ու մաշվել է և թելն արդեն կտրվում է։ ԱՎելի շատ հակված եմ հավատալու, որ փլուզվում է «ՔՊ»-ն»,-եզրափակեց Աղեկյանը։

դիտվել է 483 անգամ
Լրահոս
«Այ սրիկանե՛ր, փողը տվել ա գլխներիդ ու․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց 26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Սա կարիերայիս ամենատխուր օրն է. Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթով Մեզ չե՛ք պաշտպանում․ 1 միլիոնից ավել գումար եմ կորցրել․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Ռուբինյանն արգելել է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների վեց օգնականների մտնել ԱԺ տարածք Էդ շան լակոտն ովա՞, որ 15 կմ քայլելով մտնի Հայաստան․․․ ձեզ ասում եմ՝ էդ մենակ չի եղել․ Իսրայելյան (video) Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհին կձերբակալվի Երևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ Խաչատրյան Անի՛, Վազգենի նկարը դոշիդ խփած, դիվերսանտին հետ ես տալիս Ադրբեջանի՞ն․ Նարե Սոսե (video) Ավտոբուսի վարորդը դեպքի մասին միայն բողոքից է իմացել «Կտավների մի մասը Գագիկ Խաչատրյանին չի պատկանել, դրանք ընտանիքի անդամներին նվիրել են»․ փաստաբաններ «Շտապ. Ադրբեջանցիները պատրաստվում են մեկ հայի առևանգել ու գիտե՞ք ինչ անել». Լարիսա Ալավերդյան (video) Ֆրանսիան դադարեցրել է նռնակների կիրառումը պայթյունի հետևանքով աշակերտի՝ ձեռքից զրկվելուց հետո Արթուր Դանիելյանի գործը քաղաքական հետապնդումների համատեքստում հերթական կարմիր գիծն է․ փաստաբան «Ռուսաստանից Նիկոլին ասել են՝ 8,5 միլիարդով քո նման ծախվածին շանս չենք տալու»․ Սամվելյան (video) Մարզպետ ունենք, իշխանություն ունենք, ու՞ր են․ լարված իրավիճակ Վանանդում (video) «Բա որ մտնեն ՔՊ ու ասեն՝ խմբակային էն բանից արե՞լ եք․․․» (video) «Այ տգե՛տ, որ դու բերանդ բացում ես, գիտես՞՝ Ալիևն ինչ կանի»․ ազատամարտիկ Ալբերտ Բազեյան (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․Դուք գիտե՞ք՝ այս իշխանություններն ինչ են արել առաջին կարգի հաշմանդամների գլխին․ Ալավերդյան (video) «Ալիևը Նիկոլին ասել է՝ մի հատ ճտացրեցի, կտեսնես՝ ինչ կլինի քո հետ․ Շաքին պայթեցրեց սրանց»․ Աբովյան (video) Նիկո՛լ, ներվերդ տեղու՞մ են, ե՞րբ է ԱԱԾ-ն մտնելու․ Անժելա Թովմասյան (video) ՇՏԱՊ․ Սև բերետավորներին «լցրել են» Ավան․ քանդում են շուկան ու վաճառողին բերման ենթարկում (video) ԶՊՄԿ -ն մասնակցեց հայ-բրիտանական բիզնես ֆորումին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am