«Ազատման դիմում գրելը նորաձև է. «ՔՊ»-ում հերթական փլուզումն է սկսվել. Սոնա Աղեկյան

«ՔՊ»-ում հերթական փլուզումն է սկսվել և տարբեր պաշտոնյաներ իրար հետևից ազատման դիմումներ են գրում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը։

Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Մինասյանը նախօրեին հայտարարել է իր հրաժարականի մասին, իսկ մինչ այդ նաեւ Արաբկիրի վարչական ղեկավար Արամ Ազատյանն էր հրաժարական ներկայացրել։
Աղեկյանը մեզ հետ զրույցում նկատեց, ստի և մանիպուլիացիայի վրա կառուցված իշխանությունը չի կարող երկար գոյատևել։

«Պարզապես էլի մանիպուլիացիոն որոշ հնարքներով գոյատևում են, բայց մի նոր տենդենց նկատվում։ Կարելի է ասել, որ «ՔՊ»-ում նոր «մոդա» է սկսվել՝ ազատման դիմում նորաձև է դարձել և տարբեր պաշտոնյաներ փորձում են փրկվել խորտակվող նավից։ Սա նշանակում է, որ Նիկոլն անգամ իրեն ծառայություններ մատուցած մարդկանց չի կարողանում փրկել, էլ ուր մնաց՝ ՀՀ-ն կարողանա փրկել»,-ասաց նա։

Աղեկյանի կարծիքով՝ պաշտոնանկությունները շարունակական բնույթ են կրելու։

«Կարծում եմ, որ սա շարունակական բնույթ է կրելու։ Ճիշտ է, պաշտոնանկություններ, տեղափոխություններ նախկինում եւս եղել են, բայց հիմա պաշտոնանկությունները շատացել են է։ Երևի Աննայի «Կրթվելը նորաձև է» ակցիային զուգահեռ հեգնական իմաստով էլ ազատման դիմում գրելն է նորաձև դարձել, որովհետև հասկանում են, որ ամեն բան ձախողվել է։ Կարծում եմ, որ ազատման դիմում գրող մարդիկ փորձում են փրկվել այն ամենից, ինչը սպասվում է «ՔՊ»-ին ամբողջական իշխանափոխությունից հետո»,-նշեց Աղեկյանը։

Մեր զրուցակիցը չբացառեց, որ հնարավոր է լինեն նաև ճնշումների տակ գրված ազատման դիմումներ, քանի որ առջևում ընտրություններն են։

«Քանի որ առաջիկայում ընտրություններ պետք է լինեն հնարավոր է և չի բացառվում, որ մարդկանց վրա լինեն ճնշումներ կամ պարտադրանքներ, որ այսքան ձայն պետք է կարողանաք ապահովել, հակառակ դեպքում՝ ազատման դիմում գրեք, բայց դա հարցի մյուս կողմն է։ Երբ թիմի մեջ են, իրենք նախկինում պահելով իրենց պաշտոնները կարողացել են ապահովել այդ ամենը, փորձելով վերարտադրվել։ ինչո՞ւ հիմա չեն անում դա, որովհետև հասկանում են, որ այս համակարգն արդեն վերջնական ձախողվել ու մաշվել է և թելն արդեն կտրվում է։ ԱՎելի շատ հակված եմ հավատալու, որ փլուզվում է «ՔՊ»-ն»,-եզրափակեց Աղեկյանը։

դիտվել է 483 անգամ
Լրահոս
Սրբուհի Գալյա՛ն, ձեր մաշկի վրա զգացի՞ք, իսկ հիմա շնորհակալ եղեք, որ․․․ Աննա Կոստանյան (video) Ու՞ր եք ՔՊ-ականնե՛ր, բա եկեք, փաստերով ձեր դիմաց դնենք․ Դերենիկ Մալխասյանն՝ ԱԺ ամբիոնից (video) «Վալոդյան սպшնվեց, սրանց ջախջախելուց անմիջապես հետո»․ Վալոդյա Գրիգորյանի ընկերոջ խոսքն՝ ԱԺ-ից (video) Սուր երկխոսություն՝ Ղազարյան-Գաբրիելյան․ «Գերիների համար ինչի՞ եք պատրաստ», «Ձեզ հանձնելուն» (video) Ամուսինը բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջը. արգելել է կնոջ և երեք մանկահասակ երեխաների շփումը Լևոն Զուրաբյանն ԱԺ ամբիոնից առաջին անգամ բացառիկ մանրամասներ հայտնեց՝ ինչ է ասել Նիկոլ Փաշինյանին (video) Արշակ Կիրակոսյանը նշանակվել է Երբ եք ձերբակալելու Նիկոլ Փաշինյանին․ Էդգար Ղազարյանը՝ ԱԱԾ պետի տեղակալին (video) «Mercedes G»-ն բախվել է «ՎԱԶ 2121»-ին և հեղուկ գազի լիցքավորման կայանին․ վիրավոր կա Փոխանցեք Փաշինյանին․ «Քեզ խելոք պահիր, քեզ համար ապրիլ ամսին վտանգավոր քամիներ են գալու»․ Թովմասյան (video) «Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան Աննա Հակոբյանը «հունցել» է խմոր, որը դեռ շատ ջուր կքաշի, ու քաղաքապետ Ավինյանը թերևս չի կարող չպատկերացնել դա. քաղաքական մեկնաբան Մասիս Մելքոնյանը Փաշինյանի իշխանության «հետույքը» շփոթել էր․․․ Նաիրա Զոհրաբյանի սուր խոսքը (video) Այ փսլնքոտնե՛ր, դուք ու՞ր էիք, ով եք դուք․․․ Արամ Մանուկյանն ԱԺ-ից Փաշինյանին ու ՔՊ-ին (video) Սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հերթական հանդիպումը Տո լա՛վ է Սրբուհի Գալյան․ Նաիրա Զոհրաբյանի կոշտ խոսքով պատասխանն ԱԺ-ից (video) ԲԴԽ-ն քննում է Կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցը Փաշինյանի հետ մրցակցության մեջ մտած Սրբուհի Գալյա՛ն, ուշադիր լսիր․ Մանուկ Սուքիասյանն՝ ԱԺ-ից (video) Արնшխում գազան դարձած համակարգի զոհ դարձավ Արսեն Գևորգյանը․ Գոհար Մելոյան (video) ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ «Չեմ մոռանա․ հարվածում էին մեր դռանը․Իմ մայրը հանցագործ չէ»․ Արեգնազ Մանուկյանի աղջկա հուզիչ խոսքը (video) Հայկ Մարտիրոսյանը «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ի իր ենթախմբում երրորդն է Վաղը կարող է ուշ լինել․․․ Մետքասե Հակոբյանն՝ ԱԺ-ից (video) Անիրական զգացողություն էր․ Միշիև Լիլիթ Գալստյանը սարսափելի թվեր ներկայացրեց ԱԺ ամբիոնից․․․ Փաշինյանի «պատռված դեմքը» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am