Մենք՝ խոյեցիներս, պետք է մերժենք «Քաղաքացիական պայմանագրին»․ Դավիթ Կարապետյան

Ողջո՛ւյն, սիրելի՛ էջմիածինցիներ, թանկագին խոյեցիներ, Ոսկեհատի հարգելի՛ ընտրողներ,

Նոյեմբերի 16–ին Վաղարշապատում սպասվում են ավագանու արտահերթ ընտրություններ։ Դրանք սովորական ընտրություններ չեն լինելու։ Լինելու են համապետական նշանակություն ունեցող ընտրություններ, որոնք գտնվելու են հայ ժողովրդի ուշադրության կենտրոնում։

Օրվա իշխանությունը գնացել է շուստրիության։ Շատ լավ հասկանալով, որ Էջմիածնում իրենք շատ ցածր վարկանիշ ունեն՝ արհեստականորեն որոշել են Խոյ համայնքը միացնել Էջմիածնին։ Իրենց կարծիքով Խոյում իրենք ընտրողների քվեներն արդեն ունեն իրենց գրպանում, և դրա միջոցով կարող են պահել աթոռն Էջմիածնում։

Մենք՝ խոյեցիներս, պետք է մերժենք «Քաղաքացիական պայմանագրին» և ցույց տանք, որ արժանապատվությունը բարձր ենք դասում վարչական ու այլ տիպի ճնշումներից, ընտրակաշառք հիշեցնող անորակ ասֆալտից։ Պետք է ցույց տանք, որ մեզ իրենց գրպանում համարողներն իրե՛նք են հայտնվելու այլ գրպաններում։ Ես՝ որպես Ծաղկունք համայնքի երկարամյա ղեկավար, շատ լավ եմ ճանաչում մեր ժողովրդին ու համոզված եմ, որ խոյեցիներն իրենց խոսքն ասելու են՝ մերժելով ուրացումը, անարդարությունը, անգրագետ կառավարումը։

Սիրելի՛ ժողովուրդ,

Այս ընտրություններին «Մայր Հայաստանը» մասնակցում է կուռ թիմով, Էջմիածինը հայության հոգևոր մայրաքաղաքի կարգավիճակին հարիր ծրագրով, Խոյ համայնքի գյուղացիներին հուզող խնդիրների լուծման կոնկրետ առաջարկներով։ Ինքս «Մայր Հայաստանի» մեծ ընտանիքի մաս եմ կազմում։ Մենք ընտրությանը մասնակցում ենք ՔՊ–ին հեռացնելու և համայնքում նոր իշխանություն ձևավորելու նպատակով։

«Մայր Հայաստանի» թիմակիցներով օրերս անցել ենք Էջմիածնի փողոցներով ու բակերով, մտել ենք տնից տուն, շփվել ենք շարքային քաղաքացիների հետ։ Հավաքել ենք հազարավոր ստորագրություններ՝ ի պաշտպանություն մեր Եկեղեցու։ Ստացել ենք մեծ էներգիա մեր ժողովրդից։

Վստահաբար պնդում եմ, որ մարդիկ տանել չեն կարողանում այս իշխանություններին, փոփոխություններ են պահանջում։ Մենք պարտավորվել ենք պայքարել ու փոխել մեր համայնքում, մեր երկրում ստեղծված իրավիճակը։

Ընտրություններին ակնկալում ենք մեր ժողովրդի ակտիվ մասնակցությունը և միասնականությունը՝ փոփոխության հասնելու հարցում։

Միացի՛ր, որ փոխենք։

Վաղարշապատ խոշորացված համայնքում ավագանու արտահերթ ընտրություններում «Մայր Հայաստան» կուսակցության ավագանու ցուցակի երկրորդ համար Դավիթ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 317 անգամ
Լրահոս
Վաղարշապատի ընտրություններին ենթադրյալ հանցագործության մասին 3 հաղորդում է ստացվել․ ՔԿ Սևակ Խաչատրյանը, «Մայր Հայաստանը» այս պահին շատ ուժեղ պատասխան կարող են տալ Նիկոլին․ Հայկ Նահապետյան (video) ՔՊ-ն խոսում է ջախջшխիչ հաղթանակի մասին այն դեպքում, երբ անգամ ընտրության մասնակիցների 50 տոկոսը չի քվեարկել իրենց. Բորիս Մուրազի #ՈՒՂԻՂ․Սամվել Կարապետյանի աջակիցները դատարանի բակում են. հրապարակվում է կալանքի երկարաձգման որոշումը (video) Երեկվա դրական կողմը՝ Սևակ Խաչատրյանը, ոչ կկալանավորվի, ոչ էլ կսպանվի. Սուքոյան Ընտրությունների որևէ արդյունք, չի կարող դիտարկվել իբրև Եկեղեցու ինքնավարության դեմ արշավին առնչվող գործոն. Դանիելյան Ի՞նչ խոշոր սխալ թույլ տվեց Արթուր Վանեցյանը․ Նաիրա Զոհրաբյան (video) Իմ ուժերի ներածին չափով թույլ չեմ տալու հարձակում Վեհարանի վրա. Մասիսի նորընտիր քաղաքապետ Ինչքան էլ ձեզ համար տհաճ լինի, ընտրությունների արդյունքները բավականին կանխատեսելի էին․ Օհանյան 2026-ին ատոմակայանը երկու ամսվա փոխարեն հինգ ամսով է կանգնելու վերանորոգման․ ՀԾԿՀ նախագահ Արա՛, կարողա՞ պապադ ա ազատագրել, որ էդ հողերը տալիս ես․ արցախցի (video) Արտակարգ դեպք Մոսկվայում՝ Հիսուս Փրկչի տաճարի մոտ Շատ զավեշտական է այս իշխանության ներկայացուցիչների անզուսպ հրճվանքը Ֆինլանդիայում՝ Ռուսաստանի սահմանից 100 կիլոմետր հեռավորության վրա, զորավարժություններ են սկսվել ՔՊ-ի ստացած արդյունքը իրականում ոչ թե հաղթանակ է, այլ մեր չքվեարկող քաղաքացիների ընծայած նվերը Ինտերը Մխիթարյանին նվիրված տեսանյութ է հրապարակել և հայերեն գրառում կատարել Խոշոր ավտովթար. բախվել են «Dodge»-ն ու «Howo» բեռնատարը Եղբորս և որդու նկատմամբ քաղաքական բռնաճնշումն իրականացվում է օրենքի կոպիտ խախտումով․ Եզրաս Սրբազան Վաղարշապատից վախեցած Նիկո՛լ, ներում չի լինելու ոչ մեկիդ․ արցախցու էմոցիոնալ խոսքը (video) ՀԷՑ-ը զրկվեց լիցենիզիայից (video) Ծեծկռտուք և դանակահարություն՝ Արթիկում․ կան վիրավորներ ՔՊ-ն ու Արգիշտի Մեխակյանը պետք է մեր համար մոմ վառեն (video) Հրապարակվել է թուրքական ռազմական ինքնաթիռի կործանման տեխնիկական եզրակացությունը Ինչու՞ է Նիկոլը վախեցած Վաղարշապատի ընտրությունների արդյունքներից․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, եկեղեցին հաղթեց քեզ... (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Նոյեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 10:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am