Վաղարշապատի համայնքապետարանը Ռեինկարնացիա խմբին տրամադրել է 13 միլիոն 810 հազար ՀՀ դրամ՝ 60 րոպե տևողությամբ համերգային ծրագրի համար՝ Վաղարշապատի Կոմիտասի անվան հրապարակում։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս գումարն ամրագրվել է կողմերի միջեւ ստորագրված պայմանագրում։
Հիշեցնենք, որ երեկ Էջմիածին քաղաքի 2710-ամյակն էր, որի ժամանակ եղել են նաև տոնակատարությունները, համերգային ծրագրեր։ Վաղարշապատի համայնքապետարանը պայմանագիր է կնքել նաև «Կրեատիվ դեկոր» ՍՊԸ-ի հետ և ըստ պայմանագրի վճարվել է 5 միլիոն 400 հազար դրամ, որպեսզի երեկոյի ընթացքում ելույթ ունենա նաև երգիչ Արամ MP3-ն։ Տեղեկացանք, որ վերը նշված գումարի դիմաց երգչի կատարումները տևել են 35-40 րոպե։
Նշենք, որ համայնքապետարանը պայմանագիր է կնքել նաև «Արտպրոգրես» մշակութային ՀԿ-ի հետ, որպեսզի քաղաքի 2710 ամյակին հնչի նաև ջազ երաժշտություն։ Ջազ համերգի համար վճարվել է 600.000 դրամ։
1 միլիոն 700 հազար դրամ էլ վճարվել է Արթուր Հարությունյան ԱՁ-ին, որպեսզի տոնական համերգի շրջանակում ելույթ ունենա նաև «Էթնո քոլորս» խումբը։
Ընդհանուր առմամբ 3 խմբերի և 1 արտիստի վճարվել է վճարվել է 20 միլիոն 810 հազար դրամ։
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը