Մի նողկալի, մերժելի ավանդույթ էլ ձեւավորեց ՔՊ առաջնորդը

Մի նողկալի, մերժելի ավանդույթ էլ ձեւավորեց ՔՊ առաջնորդը. ստիպեց, որ իր թիմի բոլոր անդամները պարբերաբար իրեն հավատարմության ու զոհաբերության ծեսեր մատուցեն: Այսպես կոչված` «մուծվեն» բարեկեցիկ կյանքի, պաշտոնի, կարգավիճակի, եկամուտների համար: Նա պետական բյուջեից վճարվող աշխատավարձը համարում է, որ ինքն անձամբ է վճարում, որ մանդատն ու պաշտոններն ինքն է նվիրել, որ այդ բոլոր պաշտոնյաներն ու մանդատակիրները հիմա «սովից կսատկեին»` եթե ինքը չլիներ, ուստի բոլորը պարտավոր են իրեն ծառայել եւ աջակցել ամեն ինչում: Իր հրահանգով` կրակի մեջ նետվել, իր հակառակորդներին` իրենից ավելի կոշտ արձագանքել, իր բոլոր հակահայկական քայլերն արդարացնել ու իր ասած բոլոր հիմարությունները գովերգել-կրկնել-փառաբանել:
Այս զազրելի ավանդույթն է պատճառը, որ գյումրեցի աղջիկներից մեկն իր հոր տարիքի Միքայել Աջապահյանին է վիրավորում, մյուսը` ընտրված քաղաքապետին ու հարգված պրոդյուսերին: Եւ դատելով սրանց բառամթերքից` տեքստերը գրվել են կառավարության ղեկավարի կաբինետում, նրա ատելությանն ու ագրեսիային խիստ համահունչ:
Այս նողկալի վիճակն է պատճառը, որ անգամ մեր նախկին գործընկերներ Սիսակն ու Բաբկենը «չպլստացին»` նրանք էլ են պարբերաբար «վճարում»` իրենց կարգավիճակի դիմաց: Այս «ավանդույթն» է պատճառը, որ նախկին նախագահների ցանկացած հարցազրույցից հետո շարվեշարան ստատուսներ են գրվում` զանազան գրանտակերներից սկսած մինչեւ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Իսկ ամենանողկալին այն է, որ ՀԱԿ-ի հետ կապ ունեցած իր թիմակիցներին ստիպում է, որ Լեւոն Տեր Պետրոսյանի դեմ դուրս գան, ՀՀԿ-ի հետ առնչություն ունեցածներին` Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի, Գյումրիից եկածներին` գյումրվա գործիչների, կաթողիկոսի հետ նորմալ հարաբերություններ ունեցածներին` Վեհափառի եւ այդպես շարունակ: Բոլորին փչացնում է, որպես մուրճ կամ քլունգ օգտագործում...

Այս մասին գրել է Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը։

դիտվել է 985 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ «Սրբուհի Գալյանը 200 հազար դոլարո՞վ է 22 մահ ապահովել»․ Զարուհի Փոստանջյան (video) Մեր ռազմատեխնիկական համագործակցությունը Ադրբեջանի հետ զգալիորեն ակտիվացել է. Սլովակիայի ԱԳՆ Հովհաննավանքում «պատարագի» ընթացքում տեղի ունեցած իրավախախտումների մասին դիմումները մերժվել են Տոկաևն ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կկնքվի հնարավորինս շուտ Գերմանիանում նիկոլի կատարած առաջարկը դառնալու է «Պրահա-2»․ Ռոբերտ Մարգարյան Բորիս Մուրազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել․ «Հրապարակ» Ադրբեջանը լուրջ ջանքեր է ներդնում ՀՀ-ում գտնվող իսլամական մշակութային ժառանգության բռնայուրացման ուղղությամբ Օտար լծի և քաղաքական hալшծшնքների ժամանակ երբևէ Հայոց որևէ կաթողիկոս չի թողել գահը՝ «հանգստի» գնալու պատրվակով. Արարատ քահանա Սարսափելի գրառումներ կան՝ ադրբեջանցին ասում է, որ հային մո**ելու է, ու․․․ Գառնիկ Իսագուլյան #ՈՒՂԻՂ․ «Նիկոլը խոստովանեց՝ սպանել է հանուն Ադրբեջանի»․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ռուսաստանի հաջորդ թիրախը լինելու է ՆԱՏՕ-ն Թուրքիան պատրաստ է աջակցել Ուկրաինայում կարգավորման նախաձեռնություններին. Էրդողան Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի Ուշ երեկոյան և գիշերը ՀՀ որոշ շրջաններում թույլ տեղումներ են սպասվում. եղանակի տեսություն Եվրոպան պետք է օգնի Ուկրաինային դժվար ընտրություն կատարել. Թուրքիայի ԱԳՆ Քննչականն ու ոստիկանությունը շարունակում են հանցավոր անգործություն դրսևորել, իսկ նշածս մեքենան վերջնական թալանվել է․ Աբրահամյան Փաշինյանը Ալիևին գործարք է առաջարկում (video) Եվրոպան չի համաձայնի Ուկրաինայում խաղաղության հաստատմանը մինչև Սուրբ Ծնունդ. Ջեֆրի Սաքս ՊԱՅՔԱՐԻ ՋԱՀԱԿԻՐՆԵՐԸ. ԼԵՎՈՆ ՋԱՎԱԽՅԱՆ Փաշինյանը փաստացի օրենքից դուրս հայտարարեց արցախահայերին և Արցախը. Արման Աբովյան Դոնբասի հարցում մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ կանգնած ենք այնտեղ, որտեղ կանգնած ենք. Զելենսկիի ելույթը Հենց Լուսավորչի և Օձնեցու գահին հավատարիմ մնալու առաքելության գիտակցումով Վեհափառը մնում է անդրդվելի ԵՄ-ն ցանկանում է համաձայնագիր կնքել՝ չնայած մի շարք երկրների բողոքներին Պուտինը հրաման է տվել շարունակել ռազմական գործողություններն Ուկրաինայում Իրականացվելու են պայթեցման աշխատանքներ․ ՊՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am