Անդրանիկ Քոչարյանին ու նրա զեկույցը ՔՊ-ն ուղարկեց արխիվ. ՀԿ-ները ակտիվացել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը վերջերս սկսել է հրապարակային, բայց դեռեւս տողատակերով քննադատել ՔՊ-ին տարբեր հարթակներում։ Իր հարցազրույցներում անգամ նա անթաքույց ակնարկում է, թե գուցե ՔՊ-ին պետք չէր պատերազմական հանգամանքների ուսումնասիրությունը, ինչը միանշանակ արձագանքներ է առաջացնում թե՛ քաղաքական դաշտում, թե՛ ՔՊ-ի ներսում։

«Ժողովուրդ» օրաթերթն արդեն հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը ԱԺ նախագահի որոշմամբ ուղարկվել է արխիվ: Ըստ ԱԺ կանոնակարգի՝ միայն հատուկ գաղտնիության թույլտվություն ունեցող պատգամավորներն են իրավունք ունենում ծանոթանալու այդ փաստաթղթին, քանի որ այն պարունակում է գաղտնի նյութեր։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչ այս պահը որեւէ պատգամավոր չի դիմել ԱԺ գաղտնի բաժին` ծանոթանալու Անդրանիկ Քոչարյանի զեկույցին:

Հիշեցնենք, որ Քոչարյանը դեռ 2021 թվականից ձեւավորել էր աշխատանքային խումբ՝ պատերազմի հանգամանքների ուսումնասիրման ուղղությամբ, սակայն արդյունքում բոլորից գաղտնի սկսեց աշխատել փորձագետների նեղ շրջանակի հետ՝ զեկույցը կազմելով առանց հանձնաժողովի մնացած անդամների ներգրավման։ Նա հրաժարվեց զեկույցը տրամադրել հանձնաժողովի անդամներին՝ ծանոթանալու համար։ Ավելի ուշ, երբ հանձնաժողովի ժամկետը, որն արդեն երկու անգամ երկարաձգվել էր, լրացավ 2023 թվականի մայիսի 3-ին, ԱԺ նախագահը հրաժարվեց այն քննարկման դնել ԱԺ լիագումար նիստում՝ նշելով կանոնակարգի խախտումը։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ի ներսում զեկույցի ներկայացմանը դեմ է եղել նաեւ կուսակցության ծանր հրետանին՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Արդյունքում՝ Անդրանիկ Քոչարյանի տարիների աշխատանքը եւ ժամկետանց զեկույցը ուղարկվեցին ԱԺ արխիվ՝ առանց քաղաքական գնահատականի, առանց քննարկման, առանց հետեւանքների։

Այժմ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Անդրանիկ Քոչարյանը բանակցում է ՀԿ սեկտորի հետ՝ փորձելով կազմակերպել զեկույցի շուրջ քննարկումներ։ Միջազգային դրամաշնորհներով աշխատող որոշ հասարակական կազմակերպություններ կարծես թե պատրաստ են քննարկման առարկա դարձնել այդ զեկույցը։

Հիշեցնենք՝ այդ քննիչ հանձնաժողովի աշխատանքները միանշանակ չէին ընդունվում քաղաքական դաշտում։ Ընդդիմադիրները բոյկոտել էին հանձնաժողովի աշխատանքները, իսկ արտախորհրդարանական որոշ ուժեր՝ մասնակցելով մեկ-երկու նիստի, հետագայում հրաժարվեցին շարունակել ներգրավվածությունը։ Արդյունքում, հանձնաժողովի աշխատանքը դարձավ բացառապես ՔՊ-ի ներքին քննարկման դաշտ, որտեղ ավելի շատ փորձ արվեց մաքրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատերազմի մեղքերից, քան իրականում ուսումնասիրել պատերազմի հանգամանքները:

Սակայն ՔՊ-ի ներսում, ինչպես պարզվում է, նույնիսկ այդ անձնազոհ մոտեցումը գնահատված չէ։ ՔՊ-ի երիտասարդ թեւը ի վերջո Անդրանիկ Քոչարյանին իր ժամկետանց զեկույցով հանդերձ ուղարկեց արխիվ»։

դիտվել է 180 անգամ
Լրահոս
Յուրաքանչյուր ոք, որ ստիպում է կեղծել պատմությունը, թշնամի է․ Թաքեր Կարլսոն Հայաստանը սարքել են աբսուրդի երկիր Սա ընտրակեղծարարության ձևերից մեկն է... Խախտումներ՝ Վաղարշապատի մի շարք ընտրատեղամասերում 4 միլիոն դրամ՝ պաշտոնական հյուրասիրության համար․ ԱԺ-ի՝ հերթական մեկ անձից գնումը Ուկրաինան եւ Ռուսաստանը կվերսկսեն գերիների փոխանակումը․ Ումերով Անկոտրում և ուժեղ եղեք․ Սուրբ և Անմահ Պատարագ՝ հոգևոր հայրերի ազատության համար Վեհափառը «Աղոթքի նախաճաշին» մասնակցած անձանց հետ քննարկել է Եկեղեցի-իշխանություն լարվածությունը Վաղարշապատի 14/09 և 14/22 տեղամասերում ընտրախախտում է արձանագրվել Քվեարկության օրը բոլոր տեղամասերից իրականացվելու է համաժամանակյա ուղիղ հեռարձակում․ ԿԸՀ Մանրամասներ՝ Վաղարշապատում հաշվառված անձանց մասին տարածվող տեղեկությունների մասին «Հայր մեր»-ը թողած՝ դրսերից է «copy–paste» անում․․․ Ընդդիմադիր բլոգերին ՁՊՎ-ից դուրս գալուց րոպեներ անց կրկին ձերբակալել են Լրատվամիջոցից ողջ տեխնիկան առգրավող ճղճիմ ռեժիմի համար վատ լուր ունենք Արագածոտնի թեմի առաջնորդը փորձություն է անցնում, որից պետք է ուժեղացած դուրս գալ Ղարաբաղի ժողովուրդը ենթարկվել է կրոնական զտման, եւ Հայաստանը եւս բախվում է գոյության սպառնալիքին. Ջոն Էյբներ Չեչենները բռնել են մի գնչուի, որը համացանցում վիրավորել է չեչեններին և հայերին․ «Պուլյա 18+» Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Ոսկեվազի խաչմերուկում․ 10 վիրավոր կա Նա աղետ է, նա նողկալի մարդ է, որը արդարացնում է հանցագործությունը. Թրամփը՝ Լոնդոնի քաղաքապետի մասին Նման սխալներ անող իշխանությունը ոչ թե լրագրողների սխալներից պետք է խոսեր, այլ ամաչեր մարդկանց աչքին երևալուց. Արմինե Օհանյան Ընտրախախտումներ չկա՞ն․ բա մեր տանը հավելյալ 9 հոգու ո՞ւմ եք հաշվառել. Հարություն Խաչիկյան «Նիկոլ Փաշինյանը գնում է բլեֆի, պարտությունը փորձում է ներկայացնել որպես լավություն». Տիգրան Աբրահամյանը՝ «8 միլիարդ դոլարի զենք գնելու» հայտարարության մասին Մեսսի՞, թե Ռոնալդու․ Լինեկերն ընտրել է պատմության լավագույնին Antifake-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանն ազատ արձակվեց ՁՊՎ-ից Վիճաբանություն և ծեծկռտուք 8 համարի ավտոբուսում. օրեր առաջ վարորդը հարվածներ է հասցրել ուղևորին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Նոյեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 10:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 13-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am