Ազատություն Արսենին, ժողովուրդը իրավունք չունի լռելու․ զոհված զինծառայողի մայր

Զոհված զինծառայող Ժիրայր Մարգայրանի մայրը՝ Նաիրա Մարգարյանը, գրում է․

«Այսօր կալանավորել են Արսենին՝ զոհվածի եղբորը, անհետ կորած զինվորի հորեղբորը։

Այն մարդուն, ով հինգ տարի շարունակ, ցավի ու անտարբերության միջով քայլեց բոլոր մայրերի կողքով՝ որոնելով մեր անհետ կորած տղաներին։

Այն մարդուն, որ երբ պաշտոնյաները նստած էին իրենց փափուկ աթոռներին, ինքն ու իր նման շատ ծնողներ էին մասնակցում որոնումներին՝ ԱԻՆ-ի ու Կարմիր խաչի աշխատակիցների հետ։

Պատկերացնում ե՞ք , ինչ են զգացել, ինչի միջով են անցել։

Պատկերացնո՞ւմ եք այդ ցավը…

Երբ եղբոր մարմինը գտել է առանց գլխի, իսկ գլուխը՝ մեկ այլ օր։

Երբ ինքն է տարել եղբոր գլուխը Ստեփանակերտից Երևան՝ սեփական մեքենայով։

Պատկերացնում ե՞ք, թե՞, ի զորու չեք պատկերացնել՝ ինչ ցավ է եղել իր համար:

Երբ նրա եղբոր որդին՝ սահմանափակումներով զորակոչված զինվոր, մեկ ամսվա զինծառայող էր և անգամ երդումը չէր հասցրել տալ, բայց պատերազմը սկսվեց, ու նրան տարան առաջնագիծ…

Արդեն հինգ տարի է՝ նա անհետ կորած է։ Եվ ոչ ոք,ոչ մի պաշտոնյա չի համարձակվել ասել, թե ինչ եղավ այդ տղաներից յուրաքանչյուրի հետ։

Արսենը դարձավ մեր բոլորի խիղճը։ Նա չլռեց, երբ մյուսներին ստիպում էին լռել։ Նրա համար կողմ չկար, կուսակցություն չկար, նրա միակ կողմը Հայն էր և Հայրենիքը, անհետ կորած տղաների ճակատագիրը։

Եվ այսօր նրան կալանավորեցին, որովհետև նրա ձայնը խանգարում էր այդ պաշտոնյաների «հանգստությանը»։

Նրա նմաններն են կալանավորվել, ովքեր չհամակերպվեցին էս իրականությանը, անընդհատ արդարության պահանջով ձայն բարձրացրին, չլռեցին՝ Գարիկ Գալեյանը՝ մի շիշ ջրի համար,

Արա Ռոստոմյանը՝ Սրբազանի կողքին լինելու համար,

իսկ Արսենը՝ իր խղճի և խոսքի համար։

Արսենի սիրտը ստենտավորված է։ Նրա մայրը՝ տարեց կին,

մի որդուն կորցրել է պատերազմում, թոռը անհետ կորած է, իսկ մյուս որդին բանտում է։ Պատկերացնո՞ւմ եք այդ մոր ցավը, որ ապրում է առանց որդու, սպասում է թոռանը և հիմա կորցնում է մյուս որդուն …

Բայց հարց ունեմ.

Ո՞ւր եք դուք՝ ընդդիմադիրներ։

Ո՞ւր եք դուք, ովքեր ամեն բարձրից խոսում եք հայրենասիրությունից ու արդարությունից։ Չէ՞ որ այս տղաները ոչ կուսակցության համար գնացին պատերազմ։ Նրանք գնացին հանուն բոլորիս, հանուն այս հողի, հանուն խաղաղության, որով այսօր քայլում եք դուք։

Ինչո՞ւ եք լռում։

Չէ՞ որ լռությամբ դուք էլ եք դառնում այս անարդարության մասնակիցը։ Այս ցավը միայն Արսենի ընտանիքինը չէ։

Սա մի ամբողջ ժողովրդի ցավն է։

Մի ժողովրդի, որ դեռ սպասում է իր տղաներին։

Մի ժողովրդի, որ իրավունք չունի լռելու։

Եկեք վերջապես զգա՛նք միմյանց ցավը, ձայն բարձրացնենք հանուն արդարության, հանուն մեր հերոսների, հանուն մեր խիղճը չկորցնելու։

Ոտքի ելնենք հանուն արդարության, հանուն Հայրենիքի, հանուն Մարդու։

Ազատություն Արսենին։

Ազատություն Գարիկին, Արային։

Հայրենիքի մայր՝ Նաիրա Մարգարյան»։

դիտվել է 245 անգամ
Լրահոս
Երբ կհրապարակվեն ընտրությունների վերջնական արդյունքները Ռեալը ՈւԵՖԱ-ից պահանջել է Բարսելոնային զրկել տիտղոսներից և հեռացնել եվրագավաթներից Սկսում ենք հետևողական և անզիջում պայքար․ Անանյան 922 տնային կալանքի տակ գտնվող անձից 398-ը մասնակցել է ընտրություններին Արտակարգ դեպք՝ Երևանում․ Պետք չէ ինձ ներել, քանի որ ես լավ գիտեմ իմ պարտականությունները. Մելիքյան Պատերազմի իրողությունն ընդունելու, մարտ մղելու և հաղթելու մասին է մարդու կյանքը. Բագրատ Սրբազան Ադրբեջանի «բացահայտումը» և Օձասարի արձանագրության պատմական իրականությունը Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը. վարորդը հոսպիտալացվել է Բևեռացված, պառակտող և ճնշումներով ուղեկցված ընտրություններ․ ԺՀՄԻԳ-ի նախնական զեկույցը Ադրբեջանում անհանգստացած են Թաքցրել էր Սարատովկա բնակավայրի ղեկավարը․ հայտնաբերվել է Պատկերացրեք 2005 տեղամասի նկարչության մասշտաբները․ Քոչարյան Ֆիդանն ու Արաղչին քննարկել են տարածաշրջանային հարցեր Ինչ խափանման միջոց է կիրառվել Հովհաննես Սահակյանի նկատմամբ Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում Այս ընտրություններն անցել են իշխանական համատարած ճնշումների, ընդդիմադիրների ձերբակալությունների պայմաններում Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած Մարտունիում բախվել են շտապօգնության մեքենան, սահմանապահ զորքերի «Կամազ»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ «Նիկոլ Փաշինյանին ո՛չ ոք էլ չի փրկելու, անգամ Աստված»․ Վահե Մովսիսյան (video) Իրանը և Իսրայելը հայտարարել են հարվածները դադարեցնելու մասին Հերի՛ք եղավ, մենք գնալու ենք ամեն ձայնի հետևից․ Արման Աբովյան (video) Հունիսի 7-ի ընտրությունները համարում ենք ոչ լեգիտիմ, մեր պայքարը նոր է սկսվում. Գուրգեն Սիմոնյան Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ընտրատեղամասի դիմաց պաշտոնատար անձի գործունեությանը միջամտելու համար ձերբակալվել է 2 քաղաքացի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am