Բավակա՞ն է արդյոք իմ ձայնը ընտրություններում հաղթելու համար։ Ոչ, բավական չէ։ Այսպիսի խոստովանություն է արել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հոկտեմբերի 7-ի մամուլի ասուլիսի ժամանակ։
«Կցանկանայի՞նք արդյոք, որ հայտնվեին այլ քաղաքական ուժեր, որոնց հետ համագործակցությունը կհանգեցներ ներկայիս իրավիճակի փոփոխության։ Այո՛, մենք դա կցանկանայինք։ Եվ մենք այդ մտքերը բավականին հստակ ու պարզ ենք հնչեցնում։ Ինչ վերաբերում է ինձ, ապա իմ թիմը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին»,– ասել է Քոչարյանը։
Նա նաև մեկնաբանել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները՝ երկրի քաղաքական դաշտից բոլոր երեք նախկին նախագահների հեռանալու անհրաժեշտության մասին։ Քոչարյանի կարծիքով՝ Տեր-Պետրոսյանի հայտարարությունները քաղաքական ասպարեզից հեռանալու մասին դժվար իրագործելի են, քանի որ բոլոր նախկին նախագահներն ունեն իրենց քաղաքական կուսակցությունները, որոնք, այսպես թե այնպես, կմասնակցեն առաջիկա ընտրություններին։
«Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարել է ընտրություններին մասնակցելու մասին։ Առաջին նախագահը կմասնակցի, թե՞ ոչ։ Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդը երրորդ նախագահն է։ ՀՀԿ-ն մասնակցել է բոլոր ընտրություններին։ Այս կապակցությամբ հարց է առաջանում՝ կուսակցության մասնակցությունը ընտրություններին նշանակո՞ւմ է նաև նրա առաջնորդի մասնակցությունը, թե՞ ոչ։ Իհարկե նշանակում է»,– պարզաբանել է Քոչարյանը։
Երկրորդ նախագահի խոսքով՝ ինքը, ի տարբերություն ոմանց, ուղղակիորեն հայտարարում է իր մասնակցության մասին, առանց «մոխրագույն կարդինալի» դերին հավակնելու, ով չի երևա, բայց, ըստ էության, կկառավարի բոլոր քաղաքական գործընթացները՝ կայացնելով առավել կարևոր որոշումները։
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 10:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Գևորգ Ստեփանյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը