Հակոբ Արշակյանի կյանքը չի փոխվել. նա պարտք էր ինչպես 10 տարի առաջ, այնպես էլ հիմա
Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանին չի թույլատրվել մասնակցել ՔՊ համագումարին կուսակցական ադամավճարը չվճարելու պատճառաբանությամբ:
Yerkir.am-ը պարզել է, որ Արշակյանը հավանաբար չի սիրում գումարից բաժանվել, և այս դեպքը նրա կյանքում առաջինը չէ:
Համացանցում առկա է շուրջ 10 տարվա վաղեմության մի տեսանյութ, երբ ՀԿԱԾ (Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն) աշխատակիցները այցելել են Արշակյանի բնակարան ընդամենը 53,000 դրամ գումար բռնագանձելու համար:
Անդամավճարի դեպքում Հակոբ Արշակյանի բախտն ահագին բերել է, որովհետև նրա կուսակցական շեֆն այս անգամ ևս կարող էր անդամվճարը ստանալ ՀԿԱԾ-ի միջոցով:
