Միքայել Սրբազանը Հայաստանում հասարակական-քաղաքական ամլության զոհն է. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

Միքայել Սրբազանի նկատմամբ դատավճիռը միայն արդարադատության ամոթը կամ անարդարադատության անամոթությունը չէ:

Հիմա կասեմ ոչ պոպուլյար մի բան՝ Սրբազանը Հայաստանում քաղաքական, կամ հասարակական-քաղաքական ամլության զոհն է: Ինչ խոսք, նրա դատավճռի կապակցությամբ հնչող գնահատականները միանգամայն արդարացի են բոլոր տեսանկյունից: Միքայել Սրբազանը հետապնդման զոհ է, այստեղ կոնկրետ ինձ համար չկա քննարկելու հարց:

Բայց ինձ համար քննարկելու հարց է այն, թե ինչպես է իրավիճակը հասել այն կետին, որ առաջացել է Սրբազանի այս «զոհաբերությունը»: Ինչպե՞ս է Սրբազանը հասել «համակարգի երախին»: Ըստ իս, մինչ համմակարգի զոհ դառնալը, նա դարձել է հասարակական-քաղաքական ամլության զոհ: Նրան մոտեցրել են «զոհասեղանին»՝ մոտեցրել են այն շուքով, որ ստեղծել են նրա շուրջ, փնտրելով հասարակական-քաղաքական դատարկության կամ անարդյունավետության «փոխհատուցում»:

Անկեղծ լինեմ՝ ինձ չի հետաքրքրում, թե այս գնահատականը կարող է լինել ոչ պոպուլյար: Ես քաղաքական գործիչ կամ սոցցանցային էջերս մոնետիզացրած սուբյեկտ չեմ, որ ընկնեմ դիտում ու ծափ հավաքելու հետեւից:

Միքայել Սրբազանը հասարակական-քաղաքական շուքով հետեւողականորեն մատուցվել է այդ «զոհասեղանին»:

Իսկ ներկայումս կառավարող ուժը բարոյալքման այնպիսի մակարդակում է, որ կասկած չկա՝ զոհելու է ամեն ինչ, զոհելու է ցանկացածին՝ որ կհասնի այդ շեմին, որովհետեւ վայրկյան իսկ չզոհելու դեպքում ունի հենց ինքը զոհաբերվելու անխուսափելիության զգացումը:

Նպատակաս Սրբազանի դատավճռի համար կառավարող ուժի վրայից պատասխանատվությունը նաեւ մնացյալ հասարակական-քաղաքական դաշտի վրա տարածելը չէ: Բայց, երբ համարձակվում ենք շատ հստակ ու իհարկե արդարացի գնահատել անամոթ դատավճռի իշխող պատասխանատուներին, ապա նույն համարձակությամբ քննարկենք նաեւ հասարակական-քաղաքական լայն համակարգի պատասխանատվության հարցը:

Պատասխանատվություն այն «զոհաբերության» համար, որին տարվել է Սրբազանը:

Ընդ որում, սա էլ բացարձակապես չի նշանակում, թե նա էլ առանց գիտակցման «բարձրացել» է զոհասեղան:

Ոչ, ըստ իս բարձրացել է մեծագույն եւ բարձրագույն գիտակցումով, նաեւ հենց դատարկության ու հասարակական-քաղաքական ամլության գիտակցումով, բարձրացել է այն մտայնությամբ, որ դրանից գոնե պետք է ծնվի նորը:

Ահա հենց այդ նորի ծննդի պատասխանատվության հարցն է, որ պետք է դրվի Միքայել Սրբազանի նկատմամբ դատավճռի մյուս նժարին: Թեմոսի մի նժարին Սրբազանի հանդեպ անբարո անարդարությունն է, որովհետեւ մյուս նժարն է դատարկ: Եվ այդ նժարը համացանցը Սրբազանի մասին ձոներով ու նրա հանդեպ անարդարությունը դատապարտելող պերճախոսությամբ ցնցելով չէ, որ լցվելու է:

 

դիտվել է 294 անգամ
Լրահոս
«Հրապարակ». Ոստիկանության նորաստեղծ գվարդիային ինչու է «համար 1» պատրաստություն հայտարարվել Սահմանադրական մեծամասնություն չունենալը ՔՊ համար հավասարազոր է պարտության և միջազգային օրակարգում Նիկոլ Փաշինյանին դարձնում է կաղ բադ․ Արթուր Ղազինյան Իրանը հանել է օդային տարածքում թռիչքների բոլոր սահմանափակումները Դեռ ոչինչ վերջնական որոշված չէ. «Փաստ» Սահմանադրական մեծամասնության բացակայությունը ՔՊ-ում ուրախությամբ են ընդունել. «Հրապարակ» Ի՞նչն էր այս ընտրությունների հաղթաթուղթը. փաստեր. «Ժողովուրդ» Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ» ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում. «Հրապարակ» Հետընտրական ի՞նչ ընթացակարգեր են նախատեսված. «Փաստ» 425 հաղորդում, 300 հետապնդում. ինչ ծանրաբեռնվածությամբ են աշխատել դատարանները. «Ժողովուրդ» Պայքարը լինելու է երկարատև, դիրքային ու համակարգված. «Փաստ» Երբ կհրապարակվեն ընտրությունների վերջնական արդյունքները Ռեալը ՈւԵՖԱ-ից պահանջել է Բարսելոնային զրկել տիտղոսներից և հեռացնել եվրագավաթներից Սկսում ենք հետևողական և անզիջում պայքար․ Անանյան 922 տնային կալանքի տակ գտնվող անձից 398-ը մասնակցել է ընտրություններին Արտակարգ դեպք՝ Երևանում․ Պետք չէ ինձ ներել, քանի որ ես լավ գիտեմ իմ պարտականությունները. Մելիքյան Պատերազմի իրողությունն ընդունելու, մարտ մղելու և հաղթելու մասին է մարդու կյանքը. Բագրատ Սրբազան Ադրբեջանի «բացահայտումը» և Օձասարի արձանագրության պատմական իրականությունը Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը. վարորդը հոսպիտալացվել է Բևեռացված, պառակտող և ճնշումներով ուղեկցված ընտրություններ․ ԺՀՄԻԳ-ի նախնական զեկույցը Ադրբեջանում անհանգստացած են Թաքցրել էր Սարատովկա բնակավայրի ղեկավարը․ հայտնաբերվել է Պատկերացրեք 2005 տեղամասի նկարչության մասշտաբները․ Քոչարյան Ֆիդանն ու Արաղչին քննարկել են տարածաշրջանային հարցեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am