Նիկոլ Փաշինյանին եւ բոլոր արցախատյացներին

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը բացառապես Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 63 պատգամավորների և խմբակցություններում չընդգրկված մեկ պատգամավորի «կողմ» քվեարկության արդյունքում 2025թ. հոկտեմբերի 2-ին ընդունել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն հաստատելու վերաբերյալ» Ազգային Ժողովի հայտարարություն:

Հայտարարության 9-րդ կետում արձանագրված է. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝… 9. կոչ է անում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հանրային, քաղաքական, փորձագիտական, գիտական, մշակութային շրջանակներին՝ ձեռնպահ մնալ կոնֆլիկտը խորհրդանշող և/կամ այն վերաձևակերպելուն կամ բորբոքելուն ուղղված խոսույթներից և գործողություններից, հաստատված խաղաղության հարատևությունն ու հուսալիությունը հանուն Հարավային Կովկասի բարգավաճման երաշխավորելու համար:»:
Որպես Ադրբեջան-Արցախ չկարգավորված հակամարտության ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետ՝ հիմք ընդունելով՝

• ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 1948 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունված «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 19-րդ հոդվածը, ըստ որի՝ «Յուրաքանչյուր ոք ունի համոզմունքների ազատության և դրանք անկաշկանդ արտահայտելու իրավունք, այդ իրավունքը ներառում է իր համոզմունքներին հավատարիմ մնալու ազատությունը և ցանկացած միջոցներով ու պետական սահմաններից անկախ իրազեկում և գաղափարներ որոնելու, ստանալու և տարածելու ազատությունը:»,

• ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 1966 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 19-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, ըստ որոնց՝ «1. Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի անարգել կերպով հավատարիմ մնալ իր կարծիքներին: 2. Յուրաքանչյուր մարդ ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք. այդ իրավունքն ընդգրկում է, անկախ պետական սահմաններից, բանավոր, գրավոր կամ մամուլի միջոցով կամ էլ գեղարվեստական ձևով արտահայտված կամ մի այլ ձևով սեփական ընտրությամբ ամեն տեսակի ինֆորմացիա ու գաղափարներ որոնելու, ստանալու և տարածելու ազատությունը:»,

• ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասը, ըստ որի՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաեւ առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:»,
հայտարարում եմ, որ ի գիտություն Արցախի Հանրապետությունն օկուպանտ, ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանի և բոլոր արցախատյացների գիտականորեն զբաղվել և շարունակելու եմ զբաղվել Ադրբեջան-Արցախ չկարգավորված կոնֆլիկտի ուսումնասիրությամբ, այն կարգավորելու ուղիների մշակմամբ և այդ ուսումնասիրության արդյուքները հասանելի ու հնարավոր միջոցներով հանրահռչակմամբ:
Նիկոլ Փաշինյանը, լիազորված չլինելով Արցախի Հանրապետության ժողովրդի կամքով ձևավորված Արցախի Հանրապետության վարչակազմի կողմից, չունենալով իրավունք՝ այդուհանդերձ, 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրել է ազատագրված և Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքներն օկուպանտ Ադրբեջանին հանձնելու մասին փաստաթուղթ: Նման իրավունք չունենալու մասին հայտարարել է հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, 2018 և 2019 թվականներին Ստեփանակերտում, Երևանում և Մոսկվայում:

Ավելին, 2023թ. մայիսի 22-ին Երևանում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով այն հարցին, թե երբ Հայաստանը հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի 86.600 կմ2 տարածքային ամբողջականությունը, դա ներառո՞ւմ է Արցախի Հանրապետությունը, թե՞ ոչ, Նիկոլ Փաշինյանը, մասնավորաբար, հայտարարել է. «86.600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը…»:        

Չկա և չի կարող լինել որևէ պատճառաբանություն, որը կարող է բերվել քաղաքական, պատմական, հոգևոր-մշակութային և մի շարք այլ առումներով առնվազն երեքհազարամյա մաքուր հայկական Արցախը դեօկուպացիայի չենթարկելու համար:

Արցախի ազատագրման համար կան և մշտապես լինելու են անժամանցելի (վաղեմության ժամկետ չունեցող) ու անհաշվելի հիմնավորումներ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կազմող հայ ժողովուրդն ազատվելու է ստի, կեղծիքի, տառապանքի, մահվան, դժբախտության, հայրենազրկման խորհրդանիշից ու համազգային ուժերի գերլարմամբ հասնելու է Արցախի Հանրապետության դեօկուպացիային և Արցախի մեր հայրենակիցների՝ տիրոջ իրավունքով ու կարգավիճակով Արցախ վերադարձին և այնտեղ նրանց խաղաղ, անվտանգ ու ստեղծարար կենսագործունեության ապահովմանը:
 
ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ    
քաղաքագետ

 

դիտվել է 988 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am