Ձեր ձեռքում աստվածային դատաստանի կշեռք չկա. Տեր Վրթանես Բաղալյան

Տեր Վրթանես Բաղալյանը գրում է․


«Քրիստոսի սուրբ խոսքն այսօր կրկին ղողանջում է մեր խղճի խորքում. «Երանի՜ արդարության համար հալածվողներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը» (Մտթ. 5:10)։

Այս երանելի խոսքը ոչ թե միայն հին ժամանակների նահատակներին է վերաբերում, այլ նաև մեր օրերում արդարության ճանապարհին քայլող և անարդար դատով չարչարվող հոգևոր հայրերին։

Այս երկրի երկրի աշխարհիկ իշխանիկները, որոնց ձեռքով, քաղաքական պատվերով, երկու տարի անօրինաբար զրկվեց ազատությունից Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, դատաստանի օրը պատասխան են տալու Աստուծո առաջ, որի օծյալ սպասավորին այսօր ապօրինաբար դատապարտեցին։

Արդարությունը չի վաճառվում, չի պատվիրակվում, չի ճնշվում դատարանի կեղծ կնիքով։ Մարդը, որ իր կյանքը զոհաբերել է Ազգին ու Աստծու սուրբ խորանին, չի կարող ձեր իշխանական աթոռների խաղալիքը դառնալ։ Դուք կարող եք բանտել մարմինը, բայց ոչ ազատ հոգին։ Կարող եք շղթայել ձեռքերը, բայց ոչ ճշմարտության խոսքը։

Մի՛ շփոթեք ձեզ տրված ժամանակավոր իշխանությունը Աստծուց բխող արդարության հետ։ Ձեր ձեռքում աստվածային դատաստանի կշեռք չկա․ այն պատկանում է Բարեգութ Դատավոր Հիսուս Քրիստոսին, Ով «փոխում է թագավորներին և նրանց գահերից զրկում»։ Եթե չեք վախենում մարդկային օրենքից, գոնե երկնչեցե՛ք երկնային դատաստանից, որով դատվելու եք ըստ այն չափի, որ գործեցիք արդար հոգևոր հովվի դեմ։

Տեր Միքայել արքեպիսկոպոսը իր համբերությամբ խոսում է ավելի բարձր, քան` ձեր սեղմած զրպարտությունների մամուլները։ Նրա լռությունը ձեր աղմուկից զորավոր է, որովհետև լռությունն արդարացնում է նրան Երկնավորի առաջ, իսկ ձեր աղաղակը կձայնագրվի դատաստանի գրքում որպես հալածանք արդարության դեմ։

Ուստի՝ եթե դեռ կա խիղճ ձեր սրտերում, եթե դեռ չեք քարացել ամբարտավանությամբ, ապաշխարե՛ք և ուղղե՛ք ձեր քայլերը։ Եվ հիշե’ք, որքան էլ դատապարտեք արդարին երկրի վրա, երկնքում արդեն նրան պսակ են հյուսում, իսկ ձեզ՝ դատավճիռ։

Երանի՜ քեզ, ո՛վ Արքեպիսկոպոս Միքայել, որովհետև հանուն արդարության կրեցիր հալածանք։

Վա՛յ նրանց, որոնք արդարին հայտարարեցին հանցագործ, քանզի իրենց դատավճիռը կգրվի երկնային գրքերում։

Աստված թող բացի մեր ժողովրդի աչքերը, որպեսզի չլռենք անարդարության առաջ։ Որովհետև ով լուռ է ճշմարտության բարձրաձայնելու ժամանակ, նա մեղսակից է ստին։

Արդարությունը Տիրոջն է, և նա է վերջնական Դատավորը։

Ամեն։

 

դիտվել է 387 անգամ
Լրահոս
ԱԽՏ տարածաշրջանում նոր սպառազինությունների տեղակայման պլանները սպառնալիք են ՌԴ-ի համար․ Պուտին Նոր Խարբերդում 67-ամյա տղամարդը ինքնասպանություն է գործել, դեպքը ներկայացվում է մանիպուլյատիվ Ալիևը Հայաստանին կոչ է արել չնեղանալ Սրա վերջը ո՞րն է․ ի՞նչ է սպասվում․ Մեսրոպ Մանուկյան-Հայկ Ֆարմանյան երկխոսություն (video) Ռոբերտ Քոչարյա՛ն, սա ձեր բացթողումն էր․ Գառնիկ Դանիելյանը պետք է լիներ․ Թովմասյան (video) Իսրայելը Լիբանանի հարավում 4-հարկանի դպրոց է պայթեցրել Ադրբեջանից մասնագետներ են եկել Մեղրիի տարածաշրջան․ Նարեկ Կարապետյանը փակագծեր բացեց (video) Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է․ Ամստերդամ «Խաչատուր Սուքիասյա՛ն, էս ոնց խայտառակվեցիր» (video) Իմ կենսագրության մեջ չկա մի կետ, որից ես հրաժարվեմ, հպարտ եմ, որ Ղազինյանն իմ ընկերն է. Ֆարմանյան (video) Որքա՞ն է թանկացել պետական պարտքի սպասարկումը. Հայկ Ֆարմանյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Պուտինը շատ կարևոր հայտարարություն արեց (video) Կրակոց՝ Արարատի մարզում․ վիրավորի կյանքը փրկել չի հաջողվել Արամ Վարդևանյանը ՔՊ-ից պահանջեց վերև նայել (video) Փաշինյա՛ն, սա քո փրկօղակն է․․․ Աննա Գրիգորյան (video) Այս պահի դրությամբ լուրջ խնդիրներ չունենք, բայց ինքը անընդհատ հսկողության տակ պետք է լինի. Չալաբյանի կինը՝ ամուսնու առողջական խնդիրների և բանտային պայմանների մասին «Անիծվա՛ծ ՔՊ-ականներ, սպասե՛ք արա, գիտեք՝ ինչ է լինելու»․ Անաստաս Իսրայելյան (video) Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու շտապօգնության մեքենան, կա վիրավոր «Փաշազադե՞ն է ձեր հոգևոր առաջնորդը․ սողունի պես ընկնելու եք»․ Դավիթ Ամալյան (video) Ռուսաստանը հայելային պատասխան կտա Արևմուտքին, եթե վերջինս սկսի առգրավել ՌԴ առևտրային նավերը. Պուտին Էս խուժանությունը տեղի է ունենում սարսափելի ձևով․․․ Արման Աբովյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am