Միքայել Սրբազանի փոխարեն կարող էր լինել առնվազն կես միլիոն ՀՀ քաղաքացի, ինձանից սկսած: Այդ կես միլիոնից յուրաքանչյուրը սիստեմատիկ կամ երբևէ տարբեր ձևերով և տարբեր տեղերում արտահայտել են մտքեր, պնդումներ, լուծումներ որոնք ըստ իրենց կկասեցնեին իրենց երկիրը, իրենց զավակներին, իրենց տուն ու տեղը, կերպն ու արժեքները միտումնավոր, դավաճանորեն և թշնամաբար կործանողներին:
Խնդիրը նրանում է, որ այս ռեժիմի այլևս միակ կառավարման գործիքը դարձել է վախի տարածումն ու դրանով հանրային բունտի զսպումը: Միքայել Սրբազանի գործի միակ ցուցադրական ֆունկցիան այդ վախի և վախով զսպման տարածումն է: Դա լավագույնս աշխատում է մարզերում: Խոսեք սովորական մարդկանց հետ մարզերում և նրանք այս ամենի հետ համաձայն չլինելով ձեզ հողի վրա կկանգնեցնեն տարբեր տեղական չինովնիկների, ոստիկանության օպերների, քննչականի պետերի և այլ բյուրոկրատական կերպարների զսպման գործողությունների մասին պատմություններով: Սա արվում է մեկ նպատակով վախ տարածելու և բոլորին ապաքաղաքական դարձնելու նպատակով:
Վախն է դարձել միակ գործիքը և օրինակներ ունենալը այդ վախի տարածման: Վախի խորացման համար հաշվի չի առնվելու ոչ արդարությունը ոչ էլ իրավաբանությունը: Սրբազանները այդ վախի տարածման օրինակներ են, որ եթե նրանք են նստած խոսքի համար ուրեմն դուք կնստեք ու կնստեք, եթե խոսեք ու գործեք:
P.S. Սրանց ավարտի բանալին վախի հաղթահարումն է: Աստված օգնական Սրբազան Հայր. Դուք դա արել եք: Դուք այսօր ավելի ազատ եք քան ձեզ դատողը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը