Նիկոլն անում է այն, ինչ չանել արդեն չի կարող
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ապօրինի ազատազրկումը հերթական անջնջելի խարանն է հայ ժողովրդի ճակատին:
Հասկացեք, Նիկոլն անում է այն, ինչ չանել ուղղակի արդեն չի կարող: Ինքը չունի այլընտրանք, քան շատ կոշտ ավտորիտարիզմն ու Հայաստանի Հանրապետության վերջնական կազմաքանդումը: Չունի այլ տարբերակ:
Նա այնպիսի աններելի մեղքի ու պատմական բեռի տակ է մտել, որ իր միակ «փրկությունը» մնացել է մեկ օր ավել իշխանություն ունենալն եւ վերջում պետության լուծարումը: Որ պետության լուծարման հետ միասին վերանա նաև իր պատասխանատվության հարցը:
Հայաստանի ժողովուրդն ու մեր ընդդիմությունը կամ կարողանում է ուժ գտնել՝ կանխելու այդ անխուսափելի մղձավանջը կամ դառնում է այդ ամենի լուռ ու անկարող վկան: Պատմությունն ունի և՛ առաջինի և՛ երկրորդի օրինակները: Այդ թվում՝ մեր պատմությունը:
ՔՊ խմբակցությունն իր հերթին կամ մեկ քվեարկությամբ ձերբազատվում է իր այսօրվա պատանդի կարգավիճակից և պատմական խարանից կամ ամբողջությամբ կիսում է Նիկոլ Փաշինյանի պատասխանատվությունը:
Սամվել Ֆարմանյանի Ֆեյսբուքի գրառումը
