Ծիծաղելի են հնչում 8000 կՎտ/ժ-ի հավելագրման մասին ամպագոռգոռ հայտարարությունները ՔՊ-ականների կողմից
«ՀԷՑ»-ի վերահսկողական կոմիտեն արձագանքել է Ռոմանոս Պետրոսյանին՝ հավելագրման մասին հայտարարությունները որակելով ծիծաղելի
Կոմիտեի տվյալներով՝ 2025-ին Դավիթ Ղազինյանի աշխատանքի արդյունքում հայտնաբերվել է 95,457 կՎտ/ժամ սխալ հաշվառում կամ հավելագրում։
«Ծիծաղելի են հնչում 8000 կՎտ/ժ-ի հավելագրման մասին ամպագոռգոռ հայտարարությունները ՔՊ-ականների կողմից»,– ասված է հաղորդագրությունում։
Ընկերության 51 աշխատակից պատասխանատվության է ենթարկվել կամ ազատվել աշխատանքից։
