Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հայտարարությունը։ Այս մասին 24News-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն ընտրակաշառք էր բաժանել։
Գյումրիի քաղաքապետը, մասնավորապես, ասել էր․ «Ասում եք ընտրակաշառք, ո՞վ չգիտի, որ դուք եք բաժանել ընտրակաշառքը, լրագրողներդ, բոլորդ տեսել եք, որ «գծի հետևում» ու մնացած տեղերը խանութներ կան, որ մի մարդուն 60 հազար դրամ փող եք տվել։ Ամբողջ քաղաքը խոսում է ձեր ընտրակաշառք բաժանելուց, ամբողջ հանրապետության ՔՊ-ներին բերել, լցրել էիք էստեղ։ Ես փաստ ունեմ, որ մի տան վրա 57 հոգի մարդ են գրանցել, էդ մարդիկ եկել են ընդունելության, ինձ ասում են՝ պարոն Ղուկասյան, 57 հոգի են գրանցել, սրանք ովքեր են»։
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը