ՔՊ-ում ընդդիմությանը վիրավորելը թրենդ է. հաջորդ ընտրացուցակի կռիվ է սկսվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի վերջին երկու օրերը կարելի է նկարագրել մեկ բառով՝ «հերթ». ոչ թե օրակարգային հարցերի քննարկման, այլ ընդդիմությանը հերթով վիրավորելու համար։ Թվում է՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները գտել են իրենց քաղաքական գոյատեւման բանալին. որքան ավելի կոպիտ խոսեն ընդդիմության հասցեին, կամ գրառում անեն, այնքան բարձր կլինի հաջորդ ընտրացուցակում հայտնվելու հավանականությունը։

Հասկանալի է, որ օրենսդրական նախաձեռնությունների քննարկումը նրանց երկրորդ պլանում է, իսկ ամբիոնին մոտենալը՝ քաղաքական կարիերայի ապահովագրություն։ Դրա համար էլ անգամ այն պատգամավորները, որոնք մի ամբողջ նախադասություն շարադրելու համար նախապես պետք է գրավոր տեքստ ունենան, այսօր մեկ առ մեկ դուրս են գալիս ու կրկնում նույնը, հիշեցնում «նախկիններին», վարկաբեկում ընդդիմությանը եւ ցույց տալիս՝ «հավատարիմ ենք»։

Օրինակ՝ հանրությանը գրեթե ոչինչ չասող անուններ՝ Անուշ Քլոյան, Արմենուհի Ղազարյան, Էմմա Պալյան, Նարեկ Գրիգորյան, Տիգրան Պարսիլյան եւ մյուսներ, որոնց գործունեության մասին ոչ ոք առանձնապես տեղյակ չէր, հիմա փորձ են անում քաղաքական խոսք ձեւակերպել։ Ամբիոնից, իհարկե։ Այս ամենը, թերեւս, ցույց է տալիս մեկ բան. իշխող խմբակցության ներսում ընդդիմախոսին վիրավորելը դարձել է մրցակցություն, իսկ ԱԺ ամբիոնը՝ հերթագրման ցուցակ։ Մնում է պարզել՝ արդյոք այս քաղաքական մարաթոնում վերջնագիծ կա, թե ամբիոնից հնչող վիրավորանքների հաշվին են փորձելու անցկացնել ամբողջ խորհրդարանական շրջանը»։

դիտվել է 387 անգամ
Լրահոս
Ալիևը պնդում է՝ ՀՀ-ում որոշել են էլեկտրահաղորդման գծերի հենասյուների տեղադրման վայրերը «Հրապարակ»․ Նարեկ Կարապետյանի աղմկահարույց որոշման պատճառը Արգամ Աբրահամյանը տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան․ «Ժողովուրդ» Ալեն Սիմոնյանը հարսանիքի է պատրաստվում․ երբ և որտեղ կլինի. «Ժողովուրդ» Ինչով է հայտնի կաթողիկոսի գործը քննող Սերժ Ռուշանյանը․ «Ժողովուրդ» Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները «ՀայՓոստը» գաղտնիքը վստահում է միայն տնօրենի ամուսնուն՝ Հայկ Կոնջորյանին. «Ժողովուրդ» Ստորաբաժանման վայրը փոխել են, զինվորներին տարել մարզ. «Հրապարակ» Կոտայքի մարզպետի հարցի քննարկումը հետաձգվել է. ով է նոր հավակնորդը. «Ժողովուրդ» ՔԿԾ տիրուհին թանկ է նստում բյուջեի վրա. «Հրապարակ» ՔՊ տիկնայք «ֆլիրտի» մարաթոն են հայտարարել. «Հրապարակ» «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը վերահաստատել է իր աջակցությունը Եկեղեցուն ու Վեհափառին Ալիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին Ռուսաստանը մարդասիրական հիմքով կազատի ամերիկացի Ռոբերտ Գիլմանին․ Թրամփ 103-ամյա վետերանը կհարցաքննվի Գոհար Ղումաշյանի գործով «Արցախի ժողովրդի քաղաքական կամքը չի վերացվել և չի կարող վերացվել» Եվրոպական անվանի ակումբը կարող է վերսկսել Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի շուրջ բանակցությունները Միջերկրական ծովում ջրի ջերմաստիճանը հասել է բացառիկ բարձր արժեքի Փաշինյանի դուստրը ներգրավված է Արդարադատության նախարարության աշխատանքներում Պաղեստինի նախագահը մեկնում է Թուրքիա. ինչ է սպասվում Հալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգը Մոտոցիկլը բախվել է Պռոշյանի դիսպետչերական կետին․ օտարերկրացի մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են Լիբանանը դարձել է մերձավորարևելյան առաջին երկիրը, որը չեղարկել է մահապատիժը 44-օրյա պատերազմnւմ անհայտ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում ծնվել է նրա քույրը՝ Մարիամը Ալիկ Ալեքսանյանի կալանավորելու որոշումը բացարձակ հիմնավորում չունի, տիպիկ շաբլոնային ձևակերպում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am