Նախընտրական գործընթացները Վաղարշապատում սկսվե՞լ են․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանն իր սոցցանցային էջում տեղեկացրել է, որ նախօրեին հանդիպում է ունեցել «Էջմիածին» բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ։ Պաշտոնական ձևակերպման մեջ նշվում է, թե իբր քննարկվել են «առողջապահական ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները»։

Սակայն տեղի բնակիչները նշում են, որ սա նախընտրական տրամաբանության շրջանակներում է, և Վաղարշապատի ավագանու ընտրություններից առաջ Մեխակյանը քարոզարշավի նմանվող նմանատիպ հանդիպումներ է ունենում նաև կրթական ոլորտի ներկայացուցիչների հետ, հանդիպում է գործարարների հետ, փորձում ցույց տալ, թե մտահոգված է մարդկանց խնդիրներով։ Մեզ հետ զրույցում մարդիկ ասում էին, թե բոլորն էլ գիտակցում են՝ իրականում սա ոչ թե քաղաքական պատասխանատվություն է, այլ ընտրություններից առաջ «քվեաորսություն»։

Մեզ նաև պատմեցին, որ թե՛ բժիշկները, թե՛ մանկավարժները դժգոհում են՝ ի՞նչ ունի ասելու բժշկական կամ կրթական ոլորտում մի մարդ, որը որևէ կապ չունի այդ համակարգերի հետ։ Ըստ մեր զրուցակիցների, մարզպետարանից պարտադրում են բուժաշխատողներին ու մանկավարժներին՝ մտնել ավագանու ՔՊ-ի ցուցակ, բայց մարդիկ մասսայաբար հրաժարվում են՝ ցույց տալով իրենց անվստահությունը։ Շատերն ուղղակի ամաչում են այն փաստից, որ ավագանու ցուցակ մտնելու դեպքում իրենց անունը կապվելու է ՔՊ-ի հետ։

Ի դեպ, ուշագրավ է, որ մեզ հետ զրուցող մարդկանց հատկապես զարմացնում է ՔՊ-ի «թքած ունենալու» մոտեցումը՝ ընդդիմադիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և նրա ընկերոջ դաժան սպանության ֆոնին։ Հանրության լայն շերտերը այս դեպքը համարում են որպես քաղաքական սպանություն և դրա պատասխանատվությունը դնում հենց իշխող ուժի վրա։ Իշխանությունն էլ լավ է հասկանում, որ այս սպանությունները շատ վատ հետևանք են ունեցել ՔՊ-ի ռեյտինգի վրա, և դռնեդուռ ընկած՝ փորձում են ձայներ հավաքել, խոստումներ ստանալ։

դիտվել է 271 անգամ
Լրահոս
Ընտրատեղամասի դիմաց պաշտոնատար անձի գործունեությանը միջամտելու համար ձերբակալվել է 2 քաղաքացի Երեկ մենք ականատեսը եղանք սարսափելի այլանդակության․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Հարց եմ տալիս ձեզ՝ ի՞նչ երեկ եղել Ներքին Հանդում․ Նարե Սոսե (video) Պայքարը նոր է սկսվում․ դրանց վախեցած դեմքերը տեսա՞ք․ իրենք գիտեն՝ ինչ է սպասվում․ Հռիփսիմե Եգանյան (video) Խայտառակ տվյալներ ենք բացահայտում․ԲՀԿ-ին խորհրդարան մտնելու համար պետք է 50-60 ձայն.Էլինար Վարդանյան (video) ԲՀԿ-ն վերահաշվարկ է պահանջել, արդեն 4 տեղամասից 120 ձայն հետ է վերադարձել մեզ. Արման Աբովյան (video) ՔՊ-ականները երեկ սիրտ չեն ունեցել․ ի՞նչ է եղել դրանց շտաբում․ Վահե Մովսիսյան (video) «Ես թքե՛մ ձեր նամուսի վրա․․․ Նիկոլը երեկ ստորագրեց դա»․ Նարե Սոսե (video) Մեր սկսած գործը կիսատ չենք թողնելու․ աննախադեպ խախտումներ ենք գրանցել․ Մելոյան (video) Զատուլինի կոշտ նախազգուշացումը․ ՔՊ-ի հաղթանակը կասկածի տակ է, Շիրակի ռազմաբազան՝ վտանգի (video) Ողջ քարոզարշավի ընթացքում արտաքին ճնշումները մեծ ազդեցություն ունեցան. ԵԱՀԿ դիտորդ Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները Ստամբուլում մեկնարկել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը Այս պայմաններում հրապարակված թվերը չեն կարող արտացոլել իրական պատկերը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է․ ՔԿ Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին Մանդատները վերցնելու եւ չվերցնելու հետեւանքների մասին. Արփինե Հովհաննիսյան (video) «Որդիների կանչ» ՀԿ-ն դիմել է ընդդիմությանը ԲՀԿ-ն դիմելու է վերահաշվարկի համար և հետամուտ է լինելու ընտրախախտումների բացահայտմանը․ Տոնոյան Մոսկվայի սուր արձագանքը․ ՔՊ-ն իշխանություն չի ստացե՞լ․ ինչի՞ վրա է աչք փակել ԵՄ-ը (video) Ի՞նչ տեխնոլոգիա օգտագործեց Նիկոլն ամենալկտի ձևով․ Սուրեն Սուրենյանց (video) Հայաստանում ընտրություններն անցկացվեցին ընդդիմության վրա ճնշման ֆոնին. Զախարովա Մեր հայրենիքի համար աննահանջ պայքարը մենք շարունակելու ենք մինչև հաղթանակ․ Իշխան Սաղաթելյան Կրեմլը ձեռնպահ է մնում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am