Իրավապահների հաշվարկները չարդարացան. Սամվել Կարապետյանը խցում միայնակ է մնացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իրավապահ համակարգին մոտ կանգնած լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, ավելի քան 3 ամիս կալանքի տակ գտնվող գործարար-բարերար Սամվել Կարապետյանի խցում նոր փոփոխություններ են եղել։

 

Մեր տեղեկություններով՝ վերջերս Երեւան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկ տեղափոխված «Նոր ֆոլկ» ընկերության գործով կալանավորված «Գազպրոմ Արմենիա»-ի նախկին ղեկավար, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը սկզբում հենց Սամվել Կարապետյանի հետ նույն խցում էր։ Նման որոշման պատճառը եղել է իրավապահների հետաքրքրությունը՝ դիտարկել, թե արդյոք Կարապետյանի եւ Հարությունյանի միջեւ ծավալվող զրույցներից հնարավոր կլինի որեւէ եզրահանգման գալ կամ նոր մանրամասների տիրապետել։

Նշենք, որ Վարդան Հարությունյանը երկար տարիներ Մոսկվայի «Գազպրոմ»-ում զբաղեցնում է բարձր պաշտոն, մտերիմ կապեր ունի նաեւ բարերար Սամվել Կարապետյանի հետ։ Սակայն իրավապահների հաշվարկները չարդարացան. երկու բարեկամներն էլ այնքան պատրաստված են եղել, որ խցում որեւէ թեմա չեն քննարկել, որն առնչություն կունենար քննությանը կամ կհետաքրքրեր իրավապահներին։ Նրանց զրույցները, ինչպես նկարագրում են մեր աղբյուրները, սահմանափակվել են բացառապես կենցաղային մանրուքներով, ինչը իրավապահների համար արժեք չի ներկայացրել։

 

«Ժողովուրդ» օրաթերթը իր իրազեկ աղբյուրներից տեղեկացավ, որ այս իրավիճակում որոշում է կայացվել Վարդան Հարությունյանին տեղափոխել առանձին խուց՝ անիմաստ համարելով նրանց համատեղ անցկացրած օրերը։

 

Այսպիսով՝ «Տաշիր» ընկերությունների խմբի խորհրդի նախագահ Սամվել Կարապետյանը կրկին մենակ է մնացել ԱԱԾ մեկուսարանի իր խցում։

 

Իրավապահ համակարգի մեր աղբյուրները շեշտում են՝ այս փոփոխությունն անակնկալ չէր, քանի որ Սամվել Կարապետյանը շարունակում է պահպանել նույն կեցվածքը. խուսափում է որեւէ խոսակցությունից, որը կարող է որեւէ կերպ մեկնաբանվել քննիչների կողմից»։

 

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 440 անգամ
Լրահոս
Ռազմական առումով աղետ չէ մեզ համար Ռաֆինյան կրկնել է Մեսսիի և Ռոնալդուի բացառիկ ցուցանիշը Լա լիգայում Նարիշկին․ ԵՄ երկրները «ամբողջ ծավալով» մասնակցում են Ուկրաինայի ռազմական գործողություններին Ինչպես են արտահոսել Արմեն Սաքապետոյանի բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները. Factor.am Շատվանում 27-ամյա երիտասարդի են դանակահարել. 25-ամյա կասկածյալը ձերբակալվել է Ես չեմ տեսել որևէ իրավական հիմք հանդիսացող փաստաթուղթ, որը կվկայի, որ Տիգրանաշենը անկլավ է կամ պատկանում է Ադրբեջանին․ քարտեզագիր Ոչ թե քաղաքական, այլ քաղաքակրթական ճգնաժամ. Արմեն Հովասափյան Գագիկ Բեգլարյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման վերաբերյալ բողոք կներկայացվի․ պաշտպան «Մարտի 1»-ի գործով նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել Վրաստանում երկրաշարժ է գրանցվել Միացյալ Նահանգները թուրքական բանկ են ներառել Իրանին առնչվող պատժամիջոցների ցանկում Փաշինյանը պաշտոնից ազատել է Խոշոր ավտովթար Երևանում Իրավիճակի աբսուրդն ու ստորությունը Մի բան հստակ է․ Հայաստանի քաղաքացին չի ընտրել Ալիևին․ Տիգրան Աբրահամյան «Դու տղամարդ ես, թե՞ կին»․ Զախարովայի մեջբերումը Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​շփումների պահպանման մասին ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գինը հասել է ռեկորդային մակարդակի. NYT «Պուտինը փրկում է Փաշինյանին» (video) Վերահաստատման ու չսխալման 2,5 ամիսներ․ Ալեն Ղևոնդյան Այս մարդը շուտով ստիպված է լինելու հերքել, որ ինքը Նարեկ Նալբանդյանն է Ինքը դատավոր է, ասում է` նստելու են ու երկար Լսի՛ր՝ ոնց են ադրբեջանցի չոբանները հայտնվել Տիգրանաշենում․ դե ապացուցիր՝ Քյարքին Ադրբեջանի անկլավ է (video) Ծառուկյանի կալանքի երկարացման մասին որոշումը բողոքարկվելու է Վերաքննիչ քրեական դատարանում Ինչպես և ինչու Վլադիմիր Պուտինը օգնեց իր Նիկոլին խուսափել Եվրամիության ճնշումից
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am