ՔՊ-ում հասկացել են, որ անանուն նամակագիրը Հայկ Սարգսյանն է. մանրամասներ նիստից․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեի ուշ երեկոյան ՔՊ վարչությունը Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ արտահերթ նիստ է արել։ Թեման լրատվամիջոցներին ուղարկված անանուն նամակն է եղել, ՔՊ վերնախավը որոշել է քննել Հայկ Սարգսյանի եւ Ալեն Սիմոնյանի կոնֆլիկտը: Սարգսյանը դեռ ամիսներ առաջ էր վարչություն դիմում ներկայացրել` Սիմոնյանի դեմ, սակայն նիստի օրը երկրում չլինելու պատճառաբանությամբ, չէր մասնակցել քննարկմանը, եւ դիմումը մնացել էր առանց քննության։

Երեկ տարածված նամակից հետո ՔՊ-ում հասկացել են, որ անանուն նամակագիրը Սարգսյանն է, եւ կանչել են գորգի վրա։ Սարգսյանն իր դիմումում նշել էր, որ ԱԺ նախագահը կոռուպցիոն կապի մեջ է բուքմեյքերական ընկերություններից մեկի հետ, դրանով է պայմանավորված իր նախագծի դեմ հակընդդեմ տեսակետը: Վարչությունում երեկ լսել են կողմերին եւ եզրակացրել, որ Հայկ Սարգսյանի պնդումները հիմնավորված չեն, ուստի Սիմոնյանին կարգապահական տույժի չեն ենթարկել։ Սա չի նշանակում, որ հարցը փակվել է, եւ կողմերը հաշտություն են կնքել։

Ամենայն հավանականությամբ, ՔՊ համագումարից հետո վարչությունը կքննի նաեւ Հայկ Սարգսյանի հարցը, պատրաստվում են քննել պատգամավորի վարքը, քանի որ նա «խախտել է կուսակցության կանոնադրությունը»` Կոտայքի կուսակիցների մոտ բամբասել է Ալեն Սիմոնյանից եւ, որ առավել անթույլատրելի է` արտահոսք է կազմակերպել։

Ինչո՞ւ հարցը չեն քննում մինչեւ համագումարը, վարչության անդամի թեկնածու է նաեւ Սարգսյանը, թողել են, որ մասնակցի ընտրություններին: ՔՊ-ից ասացին նաեւ, որ սա ոտքի վրա գործընթաց չէ, նախ պետք է դիմում գրվի Վերահսկող մարմնին, քննեն, եթե հարկ համարեն, հասցեագրեն Վարչությանը։

դիտվել է 354 անգամ
Լրահոս
Դատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանցի զինվորը TRIPP-ո՞վ է մտել Հայաստան․․․ Փաշինյանի «խանգարման» հետքերով․քննարկում (video) Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր «Լկտի պահվածքով փողոցից եկած Փաշինյանն ի՞նչ է պատրաստվում անել հայ կնոջ դեմ»․ Հարութ Սասունյան (video) Սուրեն Պապիկյանը հենց հիմա պետք է դատվի․ Ռոլանդ Մարտիրոսյան (video) Ձորաղբյուրում բախվել են Mercedes GLS 450-ը, JAC-ը և Opel Zafira-ն․ կան վիրավորներ Լավ, բա էդ տեռորիստը իսկի՞ մեղք չունի՞ (video) Ռուսաստանի տարբեր շրջանների երկնքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 113 անօդաչու թռչող սարք Չի բացառվում, որ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը տեղի ունենա այսօր Իրանը քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելու ուղղությամբ․ Պուտին Պնդումները, թե Արաբկիրի Հայորդյաց Տունը լքված է, դռները փակ են, անհիմն են. հերքում Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ» ԱԱԾ-ում ուրախ են. «Հրապարակ» Ո՞վ է ԱԺ հանձնաժողովի նախագահ Լիանա Մանուկյանը, և ի՞նչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ» Մի քանի բուհեր կմիավորվեն. նախագիծը մտել է գործնական փուլ. «Հրապարակ» Փոխնախարարն ԱԱԾ-ի կողմից ստուգման է ենթարկվել․ «Հրապարակ» Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ» Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ» Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում…
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am