Հայկ Սարգսյանի թիրախում կհայտնվի Անդրանիկ Քոչարյանը. ինչ է սպասվում Փաշինյանի աներորդուն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ընդհարումից հետո անցնելու է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին: Բանն այն է, որ Սարգսյան-Քոչարյան փոխհարաբերությունները բավականին լարված են արդեն երկար ժամանակ: Հանձնաժողովի նիստերին նրանք երբեմն հրապարակային էին ընդհարվում, իսկ վերջին կաթիլը եղավ այն, որ Քոչարյանը թույլ չտվեց՝ Հայկ Սարգսյանի՝ «բանակից ազատվելու» մասին օրենքի նախագծին իր ղեկավարած հանձնաժողովը դրական եզրակացություն տա:

Հիշեցնենք, որ դեռեւս հունիսի 13-ին, երբ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում Հայկ Սարգսյանը նախագիծն էր ներկայացնում, Քոչարյանը հորդորել էր Սարգսյանին փաթեթը հանել օրակարգից: Նրանց միջեւ թեժ վիճաբանություն էր տեղի ունեցել, որից հետո Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց նախագծին: Այդ պահից սկսած՝ Քոչարյան-Սարգսյան հակամարտությունը խորացավ:

Հայկ Սարգսյանի պահվածքը, սակայն, տարակուսելի է մի քանի հանգամանքներով պայմանավորված։ Նախ՝ Հայկ Սարգսյանը համարվում է Նիկոլ Փաշինյանի ամենամոտ պատգամավորներից։ Նա ոչ միայն վարչապետի հետ հաճախ է տարբեր միջոցառումների մասնակցում, այլեւ մշտապես ներկա է «հեծանիվ քշելու» ակցիաներին։ Երկրորդ, երբ Սարգսյանը Սիմոնյանին մեղադրում է ընկերական կապերը եւ բիզնեսային շահերը սպասարկելու համար, շատ լավ գիտի, որ նույն մեղադրանքի սլաքները կարող են ուղղվել հենց Նիկոլ Փաշինյանի աներորդի՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի, ՔՊ-ական պատգամավորներ Հայկ Ծիրանյանի, Սիսակ Գաբրիելյանի եւ այլոց դեմ։ Վերջիններս եւս նույն օղակներով սատարել են Սիմոնյանի (ըստ Հայկ Սարգսյանի) բիզնես շահ սպասարկող դիրքորոշումները։

Այս ամենի արդյունքում Ալեն Սիմոնյանը փաստացի ոչ միայն պաշտպանված է մնում իր թիմակիցներով, այլեւ դառնում է ավելի հարձակողական։ ՔՊ-ի վերջին հայտարարությունը դրա վկայությունն էր. կուսակցությունը տարածեց մոլորեցնող տեղեկություն, թե Հայկ Սարգսյանը խիստ նկատողություն է ստացել ՔՊ-ից։ Մինչդեռ ArmLur.am-ը գրել էր, որ Սարգսյանի նկատողությունը տրվել է դեռեւս ապրիլին, ոչ թե օրերս։ Սա եւս մեկ օրինակ է, թե ինչպես են կուսակցական խողովակները օգտագործվում մրցակիցներին ներսում թուլացնելու համար։
Սակայն պատմությունը չի ավարտվում միայն Սիմոնյան-Սարգսյան հակամարտությամբ։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները վստահեցնում են, որ շատ շուտով այս հակամարտությունը կթեւակոխի նոր փուլ. Հայկ Սարգսյանը պատրաստվում է գրոհել նաեւ Անդրանիկ Քոչարյանի դեմ։ Վերջինիս հետ, հիշեցնենք, կապված են «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ի հետ տարբեր չպարզաբանված հարցեր, եւ կուսակցական շրջանակներում նա բազմիցս դավեր է նյութել իր մրցակիցների դեմ։ Աղբյուրները շեշտում են, որ հաջորդ «ռաունդում» շատ հնարավոր է ականատես լինենք «Հայկ Սարգսյան ընդդեմ Անդրանիկ Քոչարյան» բախմանը։

Չնայած Քոչարյանի փորձերին՝ «44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի» զեկույցով իր դիրքերը ամրապնդելու, անգամ վերջերս արված՝ ՔՊ-ի պաշտոնական անդամ դառնալու քայլերին, կուսակցական միջավայրում վստահ են, որ նրա երգը երգված է։ ՔՊ ապագա թիմում Անդրանիկ Քոչարյանը տեղ չունի։

Մինչ այդ, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները պնդում են, որ առայժմ հակամարտող կողմերից որեւէ մեկին ՔՊ-ից հեռացնելու մտադրություն չունեն, ավելին՝ սեպտեմբերի 20-ին վարչության անդամներ կընտրվեն ե՛ւ Հայկ Սարգսյանը, ե՛ւ Ալեն Սիմոնյանը։ Բայց նրանց հակասությունները ոչ միայն չեն ավարտվի, այլեւ շարունակվելու են տարբեր ձեւաչափերով։ Առավել եւս, որ ներսում արդեն խնդիր է դրված՝ ՔՊ-ի հաջորդ ԱԺ նախագահի թեկնածուն ոչ մի դեպքում չպետք է լինի Ալեն Սիմոնյանը։

Այս համատեքստում ավելի ու ավելի հաճախ է շրջանառվում մեկ այլ անուն՝ Լիլիթ Մակունց։ Վերջինս ԱՄՆ-ից վերադարձել է Հայաստան, նշանակվել վարչապետի գլխավոր խորհրդական եւ, ըստ աղբյուրների, համեստորեն սպասում է իր հնարավոր ժամանակին։ Չի բացառվում, որ Ալեն Սիմոնյանի դիրքերը թուլացնելու ակցիան հովանավորվում է հենց Փաշինյանի կողմից:

Կարճ ասած՝ ՔՊ-ի ներսում նախկին թշնամիները վերածվում են դաշնակիցների, իսկ ներկա դաշնակիցները վաղը կարող են դառնալ միմյանց համար ամենավտանգավոր հակառակորդները։

Քաղաքական այս դինամիկան վկայում է միայն մեկ բանի մասին. կուսակցության ներսում խաղաղությունը դեռ երկար ժամանակ հազիվ թե վերահաստատվի. Պաշտոնակռիվը, 2026 թվականի ընտրացուցակում անցողիկ տեղ զբաղեցնելը թիմակիցներին հանել է միմյանց դեմ»։

դիտվել է 633 անգամ
Լրահոս
Հունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովով Գնդապետ Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն ոստիկանապետն է Դատարանից փախած կալանավորը 10 օր է՝ ազատության մեջ է, բայց հետախուզում չի հայտարարվել. «Փաստինֆո» «Լազարևյան ակումբը» պատրիարք Կիրիլին կոչ է արել հանդես գալ՝ ի պաշտպանություն Վեհափառի Վրաց-ռուսական սահմանին երթևեկությունը վերականգնվել է 1,7 մլն դրամ տուգանք Թուրքիա-Սաուդյան Արաբիա-Պակիստան ռազմական պակտը Հունաստանին ձեռնտու չէ Ռեալը նվաճեց Թերեզա Էռերայի գավաթը` հաղթելով Դեպորտիվոյին Արտակարգ դեպք Երևան-Սևան ավտոճանապարհին Նիկոլ-Ալիև․ հինգերերդ պատերազմի նոր պլա՞ն․ Նաիրի Հոխիկյան (video) Սուրեն Պապիկյա՛ն, քո ամեն ուշացումը մեծ ողբերգություն է բերում հայ ընտանիքներին․ Ստեփանյան (video) Ալիևը խայտառակեց ու ազդարարեց նոր սպառնալիքի մասին․ սպասե՛ք սարսափելի աղետի․ Հարութ Սասունյան (video) Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico Հերի՛ք է սպառնաք․ Լևոն Քոչարյանը՝ Ռուբինյանին (video) Ինչ է խոսակցություն է եղել․ ինչու՞ վերադարձավ Ալենը (video) Վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» սահմանը փակ է Զբոսաշրջության ոլորտի վնասն Էտնայի ակտիվության պատճառով կարող է հասնել 24 միլիոն եվրոյի Փոսը փորենք, հողն էլ լցնենք վրաններս․ Քրիստինե Վարդանյան (video) Ավտոտնակի տանիքից ընկած և մահացած տղամարդը միայնակ էր ապրում, ՀՀ–ում հարազատներ չուներ Լեզվակռիվ Նարեկ Կարապետյանի և լրագրողի միջև (video) Բալթյան տարածաշրջանը վերածվել է հակամարտության լուրջ վտանգներ պարունակող տարածաշրջանի․ Գրուշկո «Ալե՛ն, սա քո համար ԱԺ-ն չի, որ խոսափող անջատես-միացնես, դու սպառնալիք ես»․ Ռուզան Ստեփանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am